Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չի թի­րա­խա­վոր­վել ո՛չ բա­ժին, ո՛չ կոնկ­րետ հաս­տիք, ո՛չ անձ». կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նը՝ կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին

ИНТЕРВЬЮ

«Փաստն» իր նախորդ համարում անդրադարձել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնում հաստիքների կրճատման խնդրին՝ ներկայացնելով աշխատանքից ազատվելու մասին ծանուցված մասնագետների դիտարկումները: 

Նրանք մեզ հետ զրույցում կինոկենտրոնում կառուցվածքային փոփոխության գործընթացը հիմնավորված չէին համարել՝ չբացառելով նաև տնօրենի՝ անցանկալի կադրերից ազատվելու ցանկությունը: Խնդրի շուրջ ստացել ենք կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյանի պարզաբանումները, որը մեզ տված իր գրավոր պատասխանում ընդգծել է, որ կինոկենտրոնը տարիներ շարունակ գործել է համաձայն այնպիսի կառուցվածքի, որն ամբողջովին կազմված է եղել ֆիլմարտադրությունը կինոկենտրոնում իրականացնելու համար:

«2017թ. հուլիսին՝ իմ նշանակումից հետո, ուսումնասիրելով Եվրոպական կինոյի աջակցման հիմնադրամի (Եվրիմաժ) ֆինանսավորման պայմանները, ինչպես նաև եվրոպական տարբեր ֆոնդերի և համարտադրողների պայմաններն ու պահանջները, պարզ դարձավ, որ պետական կառույցը չի կարող հանդիսանալ համատեղ արտադրության կողմ և չի կարող ֆինանսավորվել այդ ֆոնդերից: 

Ցանկացած եվրոպական/միջազգային /պետական կառույց հանդիսանում է միայն որպես կինոարտադրությանը ֆինանսավորող, աջակցող և վերահսկող կողմ: 

Ըստ միջազգային կանոնների, ֆինանսավորող կառույցը չի կարող միաժամանակ և՛ ստանալ ֆինանսավորում, և՛ իրականացնել արտադրություն իր կառույցի ներսում, քանի որ դա իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Կինոկենտրոնը տարիներ շարունակ գործել է՝ խախտելով կինոարտադրությունը ֆինանսավորելու միջազգային կանոնների սկզբունքը»,-ընդգծել է տնօրենը՝ շեշտելով, որ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ անհրաժեշտ էր կինոկենտրոնի գործունեությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, և դրանով իսկ Հայաստանում գործող մասնավոր կինոարտադրող ընկերություններին զարգանալու և այլ երկրների արտադրողների հետ համատեղ ֆիլմեր ստեղծելու հնարավորություն տալ: 

Ըստ Շ. Միրզախանյանի, սա կբերի ոչ միայն կինոոլորտի զարգացմանը, այլև մեր կինոարտադրող ընկերություններին միջազգային տարբեր ֆոնդերին դիմելու և լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կտա:

«Այսպիսով, կինոկենտրոնը պետք է իրականացնի կինոարտադրություն ֆիլմարտադրողների միջոցով և հանդիսանա պետական միջոցների բաշխող և վերահսկող կառույց: Այդ գործընթացը կազմակերպելու համար մշակվեց «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» նոր կանոնակարգը, որը կգործեր նոր պահանջներին համապատասխան, որն էլ ուժի մեջ մտավ 2018թ.-ից: 

Նույն 2017թ.-ից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ իրականացնելու հայկական ժապավենային ֆիլմերի թվայնացումը, վերականգնումը, հանրայնացումը»,-նշված է պատասխանում: Շ. Միրզախանյանը նշել է, որ այս գործընթացի հետ կապված ևս ուսումնասիրվել է միջազգային տարբեր կառույցների փորձը, և հանդիպումների արդյունքում պարզ է դարձել, որ վերոնշյալ ողջ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է ներգրավել նոր մասնագետների, որոնք այդ բնագավառում փորձառություն ունեն.

 «Այսպիսով, հաշվի առնելով աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությունները, անհրաժեշտ էր կատարել կառուցվածքային փոփոխություն, որովհետև ներկայիս գործող կառուցվածքով անհնար էր դառնում վերը նշված աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Այս փոփոխությունների հետ կապված կատարվել են հետևյալ քայլերը. 2018թ. հունվարի 8-ին տրվել է հրաման-ծանուցում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների գործընթացի մասին, որի վերաբերյալ տեղեկացվել են բոլոր աշխատողները: Առկա է աշխատակիցների կողմից ստորագրված փաստաթուղթը: Այնուհետև 2018թ. սեպտեմբերի 4-ին թիվ 248՝ կառուցվածքի փոփոխության վերաբերյալ գրությունով դիմել եմ այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որտեղ և հիմնավորվել է դրա անհրաժեշտությունը: 

14.09.2018թ.-ին աշխատողները կրկին ծանուցվել են փոփոխությունների գործընթացի մասին: Այս ամենը վկայում է, որ տեղի ունեցած փոփոխություններն ամենևին անակնկալ չէին աշխատողների համար: 2019 թվականի մայիսի 8-ին կրկին դիմել եմ մշակույթի նախարարությանը՝ բարձրացնելով նույն հարցերն ու ներկայացնելով կառուցվածքը: 

03.06.2019թ.-ին թիվ 05/2.3/3585 գրությամբ մշակույթի նախարարության կողմից ստացվել է պատասխան, համաձայն որի՝ նախարարությունը հավանության է արժանացրել նոր կառուցվածքային փոփոխությունները: Քանի որ 2019թ. հունիս ամսին տեղի ունեցավ մշակույթի նախարարության կառուցվածքային փոփոխություն, 2019թ. օգոստոսի 28-ին կառուցվածքի փոփոխության վերաբերյալ թիվ 257 գրությամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը կրկին դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը: 31.10.2019թ.-ին թիվ 33/2.1/25002 գրությամբ ԿԳՄՍ նախարարությունը պահանջեց կինոկենտրոնի լրամշակված կառուցվածքը: 

22.11.2019թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» կողմից ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացվել նոր, լրամշակված կառուցվածքը: ԿԳՄՍ նախարարի կողմից համաձայնեցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի կառուցվածքը, որը ստանալուց հետո սկսել ենք աշխատակիցների ծանուցման գործընթացը»: 

Հղում անելով Աշխատանքային օրենսգրքի կոնկրետ հոդվածների՝ տնօրենը ներկայացրել է նաև նոր աշխատանքի առաջարկ չստացած մասնագետների ծանուցման հիմքերը. «Ուզում եմ անպայման նշել, որ տարիներ շարունակ կինոկենտրոնում գործող կառուցվածքում առկա այդ հաստիքներն ուղղակիորեն կապված են եղել ֆիլմարտադրության պրոցեսների հետ, որն իրականացվել է հենց կինոկենտրոնի ներսում:

 Այսօր այդ հաստիքների գործառույթները դադարել են և այլևս գոյություն չունեն: Տեղեկացնում եմ նաև, որ կառուցվածքային փոփոխությունների ժամանակ չի թիրախավորվել ո՛չ բաժին, ո՛չ կոնկրետ հաստիք, ո՛չ էլ կոնկրետ անձ:

 Իմ տնօրինման ժամանակահատվածում աշխատել եմ նույն թիմի հետ, որը աշխատում է մինչ օրս: Կառուցվածքը ամբողջովին ձևափոխվել է և համապատասխանեցվել է նոր պահանջներին՝ ստեղծվել են նոր բաժիններ և նոր հաստիքներ»,-եզրափակել է Շ. Միրզախանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина