Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հեռավար ուսուցման հաջողությունները Հայաստանում տրվել են ծնողների և ուսուցիչների ծանրաբեռնվածության զգալի աճի շնորհիվ

МЕЖДУНАРОДНОЕ

russian.eurasianet.org-ն «Հայաստանը ստիպված է հեռավար ուսուցման փորձարկումներ իրականացնել» վերնագրով հոդվածում գրում է, որ հեռավար ուսուցման հաջողությունները Հայաստանում տրվել են ծնողների և ուսուցիչների ծանրաբեռնվածության զգալի աճի շնորհիվ, և դա նաև ընդգծել է երկրի բնակչության շրջանում առկա սոցիալ-տնտեսական անհավասարությունը: Լիաննա Կարապետյանը դժգոհում է, որ չի կարողանում անգամ ոտքերի ծայրերի վրա անցնել երեք սենյականոց բնակարանով առանց ընտանիքի մյուս անդամներին նյարդայնացնելու: Ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով նրա ամուսինը աշխատում է տնից, իսկ երեք երեխաները սովորում են հեռավար: 

Բոլորը «կռրթնած են» նոութբուքերի ու պլանշետների վրա: «Սուս, ես սովորում եմ, մի աղմկի, ամանները մի լվանա», ասում են բոլորը: Նրա ավագ դուստրը, որը 13 տարեկան է, ամբողջ ժամանակն անցկացնում է համակարգչի մոտ, իսկ երեկոյան ունենում է գլխացավ և ջերմություն: 

Նորմալ ժամանակներում Լիաննան չի թույլատրել երեխաների՝ նման կախվածությունը սարքերից, և, ըստ նրա, ներկայումս կրթության նախարարությունը «իրոք պետք է մտածի սովորողների բեռը կրճատելու մասին»: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ներկայումս աշխարհում երեխաների մոտ 90 տոկոսը՝ ավելի քան մեկուկես միլիարդ երեխա, իրենց կառավարությունների ձեռնարկած միջոցառումների հետևանքով չի գնում դպրոց: 

Դպրոցները փակած 192 երկրներից շատերում այդ ամենը հատկապես ընդգծել է բնակչության շրջանում առկա սոցիալտնտեսական տարբերությունները: Չնայած նրան, որ Լիաննա Կարապետյանը իր իրավիճակն անվանում է «խելագարություն», նա կարծում է, որ իր վիճակը դեռ լավ է, քանի որ երեխաներն ունեն անհրաժեշտ սարքավորումներ, իսկ ամուսինն ունի տնից կատարվող աշխատանք, տան մեջ տեղը քիչ է, բայց կարող էր ավելի վատ լինել: 

Լոռու մարզկենտրոնից երկու ժամ տևողությամբ մեքենայով դեպի հյուսիս ապրում է Կորյուն Մելքումյանը կնոջ, մոր և յոթ երեխաների հետ նույն սենյակում՝ անավարտ տան մեջ: Նրա կրտսեր դուստրն ընդամենը մեկ ամսական է: Ինչպես և գյուղի բնակիչների մեծ մասը, Մելքումյանը մշտական աշխատանք չունի: 

Ընտանիքը մի քանի անասուն ունի և տեղական շուկայում վաճառում է կաթ ու մածուն: Մելքումյանը նաև ամսական ստանում է մոտ 150 դոլարի պետական օգնություն: Նրա երեխաները նույնպես դպրոց չեն հաճախում: Ըստ Կորյունի, «երեխաները կարոտել են դպրոցը, իսկ ուսման համար սմարթֆոններ, համակարգիչներ և ինտերնետ կապ չկա, և նրանք տնային աշխատանքներ են կատարում՝ օգտագործելով ֆիքսված հեռախոսը»: 

Դպրոցի տնօրենը խոստացել է համակարգիչ տրամադրել, բայց համացանցին միանալու հնարավորություն կլինի միայն կարանտինի ավարտից հետո: 

Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ, որը նախատեսում է ինքնամեկուսացման ռեժիմի պարտադիր պահպանում և ճանապարհորդությունների սահմանափակումներ: 

Ըստ կրթության նախարարության, դպրոցական տարիքի երեխաների մոտ 80 տոկոսը այս ժամանակահատվածում անցել է հեռավար ուսուցման: Արձագանքելով Eurasianet.org- ի տեղեկատվություն ստանալու խնդրանքին՝ նախարարության խոսնակը գրել է, որ «նախարարությունը հրահանգավորել է ուսուցիչներին չծանրաբեռնել աշակերտներին համակարգչի օգտագործման հետ կապված առաջադրանքներով, բայց հեռավար ուսուցման տեխնիկական միջոցների ընտրությունը ուսուցիչներինն է»: 

Ըստ «Տեղեկատվական և կրթական զարգացման ցանց» հիմնադրամի, որը մշակում է դասավանդման մեթոդները, «Հայաստանում ամեն ինչ շատ արագ է կազմակերպվել, օրինակ՝ որոշվել է դասախոսություններ անցկացնել պետական հեռուստատեսությամբ, որի որակը շատ տպավորիչ է»: 

Բայց հայ ուսուցիչները, ինչպես և նրանց գործընկերներն ամբողջ աշխարհում, շատ դժվարությունների են հանդիպում այս աննախադեպ իրավիճակում: Երկրի հյուսիսում գտնվող Տավուշի մարզից մի 60-ամյա ուսուցչուհի Eurasianet.org- ին պատմել է, թե ինչպես է նա հանկարծ սկսել դասավանդել Viber հեռախոսային հավելվածի միջոցով: 

Ըստ նրա, «իր հեռախոսն ուներ Viber Ռուսաստանում գտնվող թոռների հետ շփվելու համար, հետո հանկարծ իրեն պարտավորեցրել են համակարգչով դասավանդել, բայց ինքը անգամ համակարգիչ չունի, սակայն վախենալով կորցնել աշխատանքը՝ չի բողոքել»: Ուսուցչուհին նաև պատմել է, որ շատ աղքատ ընտանիքների երեխաներից ոմանք անգամ սմարթֆոն չեն տեսել, և, իհարկե, նրանք կարոտում են դպրոցը: 

Հարևան քաղաքում ապրող երկու երեխաների մայր Աննա Մանուչարյանն էլ ասում է, որ երեխաների ուսումնառությունն իրականացվում է սովորական գրաֆիկով, բայց հեռակա կարգով, իր յոթերորդ դասարանցի երեխան դասերն սկսում է առավոտյան 9-ին Zoom ծրագրով: Աննան ասել է նաև, որ իր տղայի դասարանցիներից միայն մեկը չունի անհրաժեշտ սարքավորումներ, և նա գնում է հորեղբոր տուն և այնտեղից սովորում: 

Ըստ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի, ստեղծված իրավիճակը պետք է համարել գործնական փորձ, որի արդյունքները ուշադիր կուսումնասիրվեն նախարարության կողմից: Նախարարը նաև պատմել է, որ «որոշ դպրոցներ և ուսուցիչներ անցյալում էլ են ունեցել հեռավար ուսուցման փորձ, ներկայումս, իհարկե, անհնար է ասել, որ բոլորին տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումները, բայց այս ամենը կդառնա ազգային հեռավար ուսուցման փորձ»: 

Չնայած մարդկանց մեծամասնությունը գիտակցում է առկա համակարգի թերությունները, բայց Տեղեկատվության և կրթության զարգացման ցանցի աշխատակից Ծատրյանը կարծում է, որ ներկայումս դրվում է բարձրագույն կրթության ոլորտում հեղափոխության հիմքը: 

Ըստ նրա, «եթե նախարարությունը հետագա քայլեր ձեռնարկի և բավարար թվով ուսուցիչներ պատրաստի առցանց դասեր անցկացնելու համար, դա ամբողջովին կփոխի բարձրագույն կրթության գաղափարը, քանի որ հեռավար ուսուցումն ավելի էժան է և մատչելի»: Բանն այն է, որ համալսարանական կրթության արժեքը ներառում է ոչ միայն ուսման վարձը, այլ նաև կենսապահովման ծախսերը, և դա հաճախ մատչելի չէ մարզերի բնակիչների համար:

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ