Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր քաղաքականացված հասարակությանը պետք է կողմնորոշել դեպի մշակույթը»

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը կարծում է, որ մեզ տրված այս ժամանակահատվածում պետք է փորձենք առանց խուճապի մատնվելու, ճիշտ վերագնահատելով և արժևորելով ժամանակը, ամեն մեկս մեր բնագավառում էլ ավելի  ինքնակրթվել, աշխատել և ավելի բարձր ու լավ արդյունքների հասնել: «Սեփական փորձից ասեմ, որ սկզբնական շրջանում մի փոքր տագնապի մեջ էի, հետո ինքս ինձ վերագտա, սկսեցի ընթերցել, ստեղծագործել, աշխատում եմ նոր գրքիս վրա, որն ապագայում կհայտնվի ընթերցողի սեղանին: Անկախ մասնագիտական բնագավառից՝ յուրաքանչյուրս մեր հոգին պետք է լցնենք արվեստով, բարձր արվեստի և ճշմարիտ գրականության միջոցով մեր հոգիները խաղաղվում և մաքրվում են»,-Past.am-ի հետ զրույցում ասում է բանաստեղծուհին:

Շատ է խոսվում այն մասին, որ այս օրերը ստիպեցին, որ մշակույթը տեղափոխվի օնլայն հարթակ, սա օգնեց շատ ստեղծագործողներին ավելի ճանաչելի դառնալ, հատկապես ժամանակակիցների առումով, որոնց հանդեպ որոշակի թերահավատություն կա մեր հասարակության մեջ: Ղազարյանը նշում է՝ այո, թերահավատությունը ժամանակակիցների հանդեպ կա, բայց կան ստեղծագործողներ, որոնք շարունակում են մեր ավանդույթները, դասականների կիսատ թողած գործը, և չի կարող այնպես ստացվել, որ նրանց ստեղծագործությունները վատը լինեն: «Այս օրերին մեր ստեղծագործողներից շատերը բավականին աշխուժացել են, շատերը ուղիղ եթերներով են հանդես գալիս, հաղորդումներ են պատրաստում, ներկայացնում մեր ժամանակակիցներին, ընդ որում, տարբեր ոլորտների: Այս ժամանակահատվածը մեզ համար հնարավորություն ստեղծեց, որ մենք էլ ավելի մոտենանք մեր ժամանակակիցների արվեստին: Դասական ստեղծագործողներին պետք է միշտ անդրադառնալ, իսկ ժամանակակիցներին թերահավատորեն վերաբերելու փոխարեն փորձենք ծանոթանալ նրանց աշխատանքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ղազարյանն ընդգծում է՝ օնլայն տիրույթում հանդես գալը հաճելի է, եթե չլիներ այն, մենք մեր ժամանակակիցներից շատերից ուղղակի չէինք ճանաչի: «Շատերին հենց այս տիրույթի միջոցով են հայտնաբերում: Պետք է լինի պետության հոգածությունը լավ ստեղծագործողների հանդեպ: Եթե պետությունն իր հոգատար ձեռքը դնի տաղանդավոր ստեղծագործողների վրա, նրանք ներկայացվեն ԶԼՄ-երի միջոցով, երբեմն պետական հովանավորությամբ տպագրեն գրքեր կամ կազմակերպեն ցուցահանդեսներ, այս կերպ հանրությունը կիմանա, թե ովքեր են իր ստեղծագործողները: Դա պետք է անի պետությունը, որևէ կազմակերպություն կամ անհատ չի կարող նման ծավալուն գործունեություն ծավալել: Պետությունը պետք է մշակույթը բերի առաջին տեղ, մենք շատ քաղաքականացված հասարակություն ենք, որին պետք է կողմնորոշել դեպի մշակույթը և դարձնել մշակութային հասարակություն, որովհետև այն բարձր արժեքներ է կրում»,-եզրափակում է Սուսաննա Ղազարյանը:

Լուսինե Առաքելյան 

Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ