Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռուսաստանը Արցախի միջոցով «վրե՞ժ» է լուծում Հայաստանից գազի համար. ԻՔՄ

АНАЛИТИКА

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ հնչեցրած ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ տեսակապի միջոցով կայացած կլոր սեղանի ժամանակ, հերթական անգամ մատնացույց են անում հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթի խնդրահարույց կողմերը։ Այս մասին իր հոդվածում նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումից» Վահե Ղուկասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ է տեղի ունեցել

Սերգեյ Լավրովը վերոհիշյալ միջոցառման ժամանակ անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորմանը եւ նշել, որ 2019 թվականին Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունվել է մի փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում՝ փուլային մոտեցման հիման վրա։ «Կարծում եմ՝ առաջին փուլն առավել արդիական խնդիրների լուծումն է, ԼՂ-ի շուրջ գտնվող մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաարգելափակումը»,- ասել էր Լավրովը։

Բացի սա, Սերգեյ Լավրովը հղում էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1990-ականների սկզբին՝ պատերազմի ժամանակ ընդունված բանաձեւին եւ նշել, որ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը կօգնի հասնել ՄԱԿ-ի բանաձեւի պահանջներին, այն է՝ դադարեցնել պատերազմը եւ ձեռք բերել պայմանավորվածություններ։

Ուշագրավ է, որ կարգավորման՝ Լավրովի նշած փուլային մոտեցումն առավելապես ձեռնտու է Արցախյան հակամարտությունում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։ Ադրբեջանն է նաեւ, որ մշտապես արծարծում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւերը, որոնք ընդունվել էին պատերազմի ակտիվ փուլում, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել հայկական ուժերն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից։

Էլ ավելի ուշագրավ է, սակայն, որ Լավրովն իր այդ պնդումներն արել է հենց այն ժամանակ, երբ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը (տեսակապի միջոցով, ՄԽ համանախագահների մասնակցությամբ), եւ Լավրովի հայտարարությունը կարող էր որպես էական ճնշում դիտարկվել հայկական կողմի վրա։

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո, ըստ էության, հերքեց հայկական կողմից որեւէ անհամաչափ զիջման հնարավորությունը եւ վերահաստատեց այն մոտեցումը, որ չի կարող լինել որեւէ զիջում՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հաշվին։

Ի՞նչ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում

Լավրովի վերոնշյալ հայտարարությունները, թերեւս, կարող են դիտարկվել որպես հայկական կողմին ուղղված հստակ նոտաներ, որոնք, իրենց հերթին, կարող են պայմանավորված լինել պաշտոնական Երեւանի որոշ քայլերի դեմ Մոսկվայի բողոքով։ Իսկ ի՞նչ քայլեր է արել պաշտոնական Երեւանը, որից կարող էր նման կերպ դժգոհել Մոսկվան։

Հատկանշական է, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում անհարթություններն առանձնապես շատ չեն։ Փոխարենը, փաստացի, բավական խորն են։

Այսպես, դեռ ընթացիկ տարվա մարտի 31-ին տեղի էր ունեցել Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը, ըստ բելառուսական կողմի մամուլի հաղորդագրության, չարդարացված էին համարել իրենց երկրներին մատակարարվող ռուսական գազի գները եւ որոշել էին բարձրացնել այդ հարցը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ Հայաստանն ու Բելառուսը մշտապես վարել են, սակայն այս վերջին դեպքը, թերեւս, միակն էր, երբ ԵՏՄ անդամ երկու երկրներ միասին էին բարձրացնում ռուսական գազի գնի հարցը։

Երեւույթը, ինքնին, տարօրինակ չէ ցանկացած տնտեսական միության համար, եւ տնտեսական միություններում նորմալ է, երբ քննարկվում են էներգակիրների միասնական շուկայի կամ ընդհանուր գների մասին հարցեր, հատկապես, եթե միության անդամներից մեկը էներգակիրների այնպիսի պաշարներ ու մենաշնորհային դիրքեր ունի, ինչպես Ռուսաստանը։ ԵՏՄ-ի շրջանակում, սակայն, Հայաստանի եւ Բելառուսի միասնական դիրքորոշումը, կարծես, այնքան էլ ընդունելի չեղավ։

Վերոնշյալ միջոցառման ժամանակ Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, հայտարարեց, որ տարիներ առաջ Հայաստանին եւ Բելառուսին մատակարարվող գազի գները էականորեն ավելի ցածր են եղել միջազգային գներից, եւ այդ երկրների կողմից այժմ ճիշտ չէ գազի գների հարցի բարձրացումը։ Լավրովը նշեց նաեւ, որ Հայաստանում գազի գնի խնդիրներից մեկը ներքին սակագներն են՝ չմանրամասնելով, սակայն, որ Հայաստանում ներքին սակագները նույնպես որոշվում են ռուսական պետական ընկերության կողմից։ Բացի սա, Լավրովը նաեւ հստակ ակնարկեց, որ Հայաստան մատակարարվող գազի սակագները կախված են Հայաստանում ռուսական ընկերությունների դեմ դատական գործերից։

Ուշագրավ է նաեւ, որ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո ռուսական պետական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն արդեն դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու հարցով։

Ստացվում է, որ Ռուսաստանն իրոք խնդիրներ է տեսնում գազի շուրջ բանակցությունների հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականությունում, այն է՝ բարձրացնել հարցը ԵՏՄ շրջանակում դաշնակից Բելառուսի հետ, եւ ընդհանրապես՝ բարձրացնել այդ հարցը։

Հաշվի առնելով, որ միջազգային օրակարգում չկա մեկ այլ, համենայն դեպս, հանրային հարց, որի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը կարող են բախվել, ապա կարելի է եզրակացնել, որ ներկա պահին հայ-ռուսական հարաբերությունների միակ անհարթությունը հենց գազի հարցն է, իհարկե՝ մռայլված նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շարունակվող կալանքով։

Ի՞նչ է անում Ռուսաստանը

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, այսինքն՝ այն երեք երկրներից մեկն է, որոնք մանդատ ունեն զբաղվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Որպես համանախագահող երկրի երկարամյա արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը, իհարկե, տիրապետում է Արցախյան հարցի շուրջ բանակցությունների եւ ներկա իրավիճակի բոլոր նրբություններին։

Սերգեյ Լավրովի շուրթերով՝ Ղարաբաղյան հակամարտության մասին տեսակապի միջոցով արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշման փորձեր, որոնք, ինչպես վերը նշեցինք, կարող են պայմանավորված լինել գազի գնի շուրջ Հայաստանի դիրքորոշմամբ։

Այսինքն՝ Ռուսաստանը իր դաշնակից երկրի, ԵՏՄ եւ Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի հետ էներգակրի սակագնի հարցում ունեցած անհամաձայնությունները պրոյեկտում է Արցախյան հակամարտության կարգավորման վրա։ Մի հարցի, որն ամենակարեւորն ու առանցքայինն է Հայաստանի համար։

Իհարկե, չի կարելի բացառել, որ Արցախի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն ունեն այլ շարժառիթներ եւս, օրինակ՝ կապված բուն բանակցային գործընթացում իրավիճակը փոխելու հետ, սակայն ընդհանուր պատկերում այդ հայտարարություններն արվել են գազային տարաձայնությունների ֆոնին եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ, ինչով ավելի են մեծացրել ճնշումը Երեւանի վրա։

Ու կրկին ստացվում է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեմն ստանում են, մեղմ ասած, ոչ դաշնակցային երանգներ, եւ Հայաստանը կոնկրետ այս դեպքում գտնվում է մի տնտեսական միությունում, որտեղ էներգակիրների գնի շուրջ վեճը կարող է անդրադառնալ առանցքային հակամարտությունում հայկական դիրքերի եւ անվտանգության վրա։

Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País