ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 04.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քննարկվում է Մեղրին փակելու հարցը «Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ». Անի Խաչիկյանը` 29-ամյակի մասին «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Գիտնականները կորոնավիրուսի մեջ մարդկային սպիտակուցի մաս են հայտնաբերել Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ««Փափուկ խաղալիքն» ինձ հայտնի դարձրեց».17-ամյա Իլոնա Մկրտչյանի նոր ֆոտոշարքն ու տարիքից մեծ երևալու քննարկումները Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր դեղամիջոց, որ օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել «5-րդ ալիքը» Արցախում Փաշինյանի հրահանգով չի փակվել, դա քայլ էր հայտնի պատգամավորի միջոցով հավատարմություն ցույց տալու, ինչը նողկալի է. Հարություն Հարությունյան. Tert.am Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են

Ինչո՞ւ է կառավարությունը պետական պարտքի ավելացումն անխուսափելի համարում

Գրեթե բոլոր երկրների տնտեսությունները շարունակում են մեծ վնասներ կրել համավարակի արդյունքում առաջ եկած համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Իսկ վնասները իրենց հերթին բերում են նախատեսվող եկամուտների և ծախսերի չափաբաժնի փոփոխություն։

Դրա համար էլ փոփոխություններ են արվում նաև երկրների պետական բյուջեներում, նոր սահմանագծումներ են դրվում բյուջեների հիմքում, փոխվում են տնտեսական աճի մասին կանխատեսումները և ձեռնարկվելիք ծրագրերի բովանդակությունը։ Այնինչ, մի քանի ամիս առաջ շատ դժվար էր կանխատեսել, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել։

Հայաստանի տնտեսությունը նույնպես տուժում է ճգնաժամից՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով։ Եթե 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9 տոկոս տնտեսական աճ ունենալու կանխատեսում, ապա այժմ կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում և պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչև ՀՆԱ 5%։

Այս համատեքստում ընդգծենք, որ այսպիսի իրավիճակում պետության ստացած հարկային և ոչ հարկային եկամուտները ոչ բավարար են լինելու ստանձնած պարտավորությունների կատարման համար:

 Իսկ նոր միջոցներ ներգրավելու համար պետությունը ստիպված է գնալ պետական պարտքի ավելացման ճանապարհով, որի կառավարումը վերածվում է պետական ֆինանսատնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:

Եվ պատահական չէ, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: 

Ըստ այդմ, պետական բյուջեի դեֆիցիտը կազմող 324 մլրդ դրամի պակասուրդը ֆինանսավորելու համար կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և այլ գործընկերներից:

Նոր վարկային միջոցների ներգրավման հետ մեկտեղ կաճի նաև Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կմոտենա 60 տոկոսի մակարդակին։ Ուստի շատ կարևոր է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կառավարելի վիճակում լինի և ընթացքում բարելավվի՝ ավելի շատ ՀՆԱ-ի աճի վրա շեշտադրում անելով։

Այսինքն՝ որպես պարտք ներգրավված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է հիմքեր ստեղծի ՀՆԱ-ի աճի համար, որպեսզի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվի։ 

Մինչդեռ, եթե ճգնաժամային ժամանակահատվածում նոր պարտք չվերցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, ապա պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է խորանալու, այս անգամ արդեն տնտեսական աճի նվազման և ՀՆԱ-ի անկման արդյունքում։

Սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, փորձում էր հանրության շրջանում արմատավորել այն մտայնությունը, թե պետական պարտքը բացասական երևույթ է, դրա համար էլ առանց բացառության դեմ էր քվեարկում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի։

Իսկ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հպարտանում էր, որ իրենց կառավարությունը կարողանում է նվազեցնել արտաքին պարտքի ցուցանիշները։ Այնինչ, բազմաթիվ մասնագետներ վերջինիս խորհուրդ էին տալիս էժան վարկային միջոցներ ձեռք բերել, քանի դեռ դրանք հասանելի են, և դրանք ներդնել տնտեսության մեջ՝ լրացուցիչ արդյունք ստանալու համար։

Եվ հիմա, երբ ֆորսմաժորային պայմաններում նոր վարկային միջոցների ներգրավումն ուղղակի անհրաժեշտություն է, Փաշինյանի կառավարությունը ցանկանում է հանրությանը արդեն ցույց տալ, թե նոր վարկային միջոցների ներգրավումը դրական երևույթ է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

website by Sargssyan