Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սխալ քաղաքականության արդյունքն է, որ հիմա բազմաթիվ տնտեսվարողներ դժգոհ են»

ИНТЕРВЬЮ

Կառավարությունը չկարողացավ կարանտին ապահովել, բայց քարուքանդ արեց տնտեսությունը: Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որն այս խնդրով է պայմանավորում նաև մի շարք տնտեսվարողների բողոքները, պահանջներն ու մտահոգությունները: Տնտեսվարողները մի դեպքում սահմանափակվում են կառավարությանն ուղղված նամակներով, մյուս դեպքերում՝ նաև դիմում բողոքի այլ միջոցների:

«Մենք պետք է ապահովեինք կարանտին, որպեսզի մարդիկ առողջ լինեին ու մնային տանը: Այո, տնտեսությունը տուժելու էր, ձեռնարկությունները չէին աշխատելու, բայց քանի որ չկարողացանք իրականացնել առաջին խնդիրը, այսօր քանդված տնտեսություն ունենք: Սա կառավարության թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ կազմակերպչական սխալ քաղաքականության հետևանքն է: 

Այո, կառավարությունը չէր կարողանալու բավարարել բոլոր տնտեսվարողների պահանջները, բայց խնդիրն այն է, որ ի սկզբանե իր պոպուլիստական հայտարարություններով նման սպասումներ է առաջացրել տնտեսվարողների մոտ: Տնտեսական միջոցառումները չափազանց անարդյունավետ են: 

Դրանք չեն բխում ներկայիս իրողություններից և զուտ պոպուլիստական նպատակներ են հետապնդում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Պարսյանը՝ շեշտելով, որ վարկեր տրամադրելու փուլը փոխեց մեծ սպասումներ ունեցող տնտեսվարողների կարծիքը:

 

«Բանկերն են գնահատում տնտեսվարողների վարկունակությունը, և եթե բանկը տնտեսվարողին նախկինում վարկ չի տվել, հիմա էլ չի տալիս: 

Տնտեսվարողները, բնականաբար, արդարացի դժգոհություն ունեն: Սխալն այն է նաև, որ կառավարությունը պատասխանատվություն չստանձնեց: Կառավարության նիստում անգամ հայտարարեցին, թե չեն ուզում կոռուպցիոն ռիսկերի մեջ մտնել, դրա համար բանկերի միջոցով են իրականացնում այդ քաղաքականությունը: 

Իրականում կառավարությունն այդ գումարները տնտեսվարողներին պետք է տրամադրեր առանց միջնորդավորման: 

Եվ հենց այս սխալ քաղաքականության արդյունքն է, որ հիմա բազմաթիվ տնտեսվարողներ դժգոհ են, և դեռ շատերն են դժգոհելու, քանի որ այս տարի բավականին մեծ վնասներ են կրելու»,շեշտեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ նման պայմաններում պետությունն իր ամեն դրամը մտածված ու խնայողաբար պետք է օգտագործի:

Անդրադառնալով հարկային քաղաքականությանը ու դիտարկելով հարկային արձակուրդների հնարավորությունը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ եկամտային հարկի համահարթեցման մոդելին անցնելով՝ կառավարությունն ի սկզբանե սխալ հարկային քաղաքականություն է որդեգրել. «Հիմա իրավիճակն ամբողջովին փոխվել է, և իրենց առաջ քաշած հիմքերն ու հաշվարկները գոյություն չունեն: 

Պետք է վերանայեն հարկային քաղաքականությունը, վերականգնեն պրոգրեսիվ եկամտային հարկի և պրոգրեսիվ շահութահարկի քաղաքականությունը: 

Շատ երկրներ պրոգրեսիվ հարկային քաղաքականությունն են որդեգրել, իսկ մեր նեոլիբերալ տնտեսագետները չեն ուզում, որ տնտեսվարողները շատ վճարեն, բայց ճգնաժամի ժամանակ արդեն խորհուրդ են տալիս՝ ասելով՝ փողը պետք է տնտեսվարողներին տաք: Իսկ թե որտեղի՞ց, աղբյուրը չեն ուզում ասել կամ մոռանում են ասել: Խնդիրն այն է, որ մենք այս տարի 168 մլն դրամ քիչ ենք հարկեր հավաքագրելու, քանի որ նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենալու ենք մոտ -2 տոկոս ցուցանիշ: 

Բնականաբար, սա բերելու է հարկային մուտքերի և սպառման նվազեցման, և այդ բացը պետք է լրացվի այս կամ այն աղբյուրից: Մեր պետության համար, սակայն, հիմնական աղբյուրը դարձել է վարկը, քանի որ դա հեշտ ճանապարհ է՝ ո՛չ մեծ ջանք է պետք, ո՛չ էլ շատ խելք: 

Մյուս կողմից՝ կառավարությունը, որն ինքը ունի գամուրի կարիք, այս տարի պետական բյուջեից 70 մլրդ դրամ պետք է տա պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին: 

Մենք, մեծ հաշվով, ֆինանսների կառավարման արդյունավետության խնդիր ունենք, ինչն ավելի է խորացել: Իրավիճակը ցույց է տալիս, որ նախկինում կատարած բոլոր նեոլիբերալ դատողություններն այսօր արդեն որևիցե խնդիր չեն լուծում»:

 

Տնտեսագետի խոսքով, մի շարք երկրներ գնացել են հարկային արձակուրդներ տրամադրելու ճանապարհով. «Մեր դեպքում էլ է հնարավոր հարկային արձակուրդ տրամադրել, օրինակ՝ շահութահարկի կանխավճարների ձևով: 

Այդ մասով կարող ենք որոշակի արտոնություն տալ, բայց մնացած ուղղություններով, եթե որևիցե տնտեսվարողի արտոնություն ենք տալիս, ասում՝ հարկերը մի վճարիր, պետք է հասկանանք, թե այդ հարկերի մուտքերի կրճատումն ի՞նչ միջոցներով են լրացվելու»:

Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև մարտին արձանագրված տնտեսական ցուցանիշին: Պաշտոնական տվյալներով տնտեսական աճը 2020թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 4,9 տոկոսով. 

«Իմ հաշվարկներով, նվազումը 5,5 տոկոս պետք է լիներ, թեև կարծում էի, որ գյուղատնտեսության թիվը կնկարվի, որպեսզի այդ անկումը մեծ չերևա: Այդպես էլ եղավ. ԱՎԿ տվյալներով՝ այս տարի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտի 4,5 տոկոս աճ է գրանցվել, ինչը նկարած թիվ է, նման աճ չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован