Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այսօր բարդ է թե՛ կառավարության, թե՛ բիզնեսի և թե՛ նաև տնային տնտեսությունների վիճակը». կապիտալը պետք է աշխատի երկրի համար

ИНТЕРВЬЮ

Նախօրեին Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր նաև «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որտեղ, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, առաջարկվում է նաև արտաքին պարտքի ավելացում: 

Առաջարկվող նախագծով 4,9 տոկոս տնտեսական աճի փոխարեն -2, ինչպես նաև հարկային եկամուտների մոտ 169 մլրդ դրամ նվազում է կանխատեսվում: Այս սցենարով արտաքին պարտք ներգրավելու կարիքը 260 միլիարդ դրամ է գնահատվել: 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում խոսել է արտաքին պարտքի անհրաժեշտության մասին, անդրադարձել նաև դրանից բխող ռիսկերին:

 

«Բնական է, որ արտաքին պարտքի ավելացման տեսքով ներգրավումները հենց դոլարային են լինելու: Բայց այստեղ շատ մեծ ռիսկ կա. դոլարը կարող է արժեզրկվել, և այսօր առկա միտումը հենց այդ մասին է վկայում: 

Այժմ արդեն երևում է, որ տնտեսական անկումն առնվազն առաջիկա ամիսներին շարունակվելու է: Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներ կան, բայց, ըստ իս, չեզոք սցենարով, 1,5-2 տոկոս ՀՆԱ-ի անկում է գրանցվելու:

 Կարող է ավելի վատ՝ 4-ից մինչև 6 տոկոս անկում լինել, կարող է և 0,5-1,5 տոկոս աճ լինել»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այս պայմաններում կարևոր է առաջնահերթ ծախսերի կատարումը:

 

«Որքան հասկանում եմ, այդ չափով պարտքի ավելացումը պետական բյուջեի ծախսերի մոտ 8-ից 10 տոկոսի չափով է, իսկ 5 տոկոս դեֆիցիտը նշանակում է, որ այն կայունության տիրույթից դուրս է գալու: Սա իր հերթին բավականին ռիսկեր է ստեղծելու նաև ընդհանուր բյուջետային տեսանկյունից: 

Բայց այսօր առհասարակ աշխարհում է իրավիճակն այդպիսին: Երկրներ կան, որոնք այս իրավիճակում կարող են կորցնել իրենց ՀՆԱ-ի միչև 20-25 տոկոսը: Մեկ այլ խնդիր էլ կա՝ կապված տնտեսությունների դոլարիզացիայի հետ: 

Հայաստանի տնտեսությունը ևս դոլարիզացված է. դոլարայնացման մակարդակը, ըստ ծավալների, 47-48 տոկոսի սահմաններում է: Եվ, բնականաբար, կայունությունն ապահովելու համար պետք են վալ յուտային միջոցներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջոցների ներգրավումն այս իրավիճակում երևի միակ ելքն է, բայց հնարավոր են ռիսկեր՝ կապված նախ տնտեսության դոլարայնացման մակարդակի աճի հետ:

«Երկրորդ՝ այսպիսի իրավիճակներում ոչ միայն պետական պարտքն է աճում, այլև աճում են մասնավոր սեկտորի՝ արտաքին աղբյուրներից ներգրաված միջոցները: 

Այսինքն, երկրի ընդհանուր կոնսոլիդացված պարտքն է աճում: Սա էլ է լուրջ խնդիր, ինչն իր հերթին խնդիրներ է ստեղծում նաև դրամավարկային քաղաքականության տեսանկյունից: 

Ամբողջ խնդիրն այն է, թե այդ ռեսուրսներն ի՞նչ տոկոսներով են ստացվելու: Շատ սխալ կլինի, եթե պետությունը գնա այնպիսի դոնորներից ստացված միջոցների ներգրավման ուղղությամբ, որոնք հետագայում կարող են լուրջ խնդիր դառնալ, ինչի օրինակը մենք նախկինում ունեցել ենք: Այնպես որ, եթե էժան, ցածր տոկոսադրույքներով և երկարաժամկետ վարկերի հնարավորություն կա, պետք է գնան այդպիսի լուծումների, որոնց, միգուցե, այլընտրանք չկա»:

Դիտարկելով մինչ առկա վիճակը տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքականության ու ստիպված կրկին վարկի դիմելու քաղաքականության վերաբերյալ քննադատություններին, տնտեսագետը նշեց, որ նշված բաղադրիչներն անհամադրելի են: Խոսելով նաև այլ աղբյուրների հնարավորության մասին՝ հավելեց.

 «Այս կառավարությունն ունի իր օրակարգը, և նրա առաքելությունն է երկրում ապահովել ինստիտուցիոնալ տրանսֆորմացիան և վերականգնել օրինականությունը: Այո, անօրինական, ուղղակի թալանված ակտիվները վերադարձնելու և վերականգնելու խնդիր կա: 

Իմիջիայլոց, դա էլ է աղբյուր, թեպետ այս իրավիճակում պետք է զգուշորեն օգտվել դրանից. պետք է կապիտալի, ունեցվածքի և եկամուտների համաներում իրականացնել, որպեսզի կապիտալի փախուստ կամ արտահոսք տեղի չունենա: 

Չնայած՝ ինչ էլ անես, սա ինչ-որ առումով անխուսափելի է»: Նրա խոսքով, հակակոռուպցիոն ու հակաստվերային քայլերը որոշակի միջոցներ են դուրս բերել, բայց խնդիրը կոնֆլիկտային զարգացումներից խուսափելն է. «Թեկուզ թալանված, թեկուզ անօրինական ճանապարհով դիզված կապիտալը պետք է աշխատի երկրի համար: 

Եվ խնդիրը հենց այն է, թե ինչպես անել, որ այդ միջոցները, որոնք պարտքի ավելացման այլընտրանքային միջոցներ են, իսկապես ունենան արտադրական կամ ֆունկցիոնալ ներգրավվածություն: Այնպես որ, այսօր բարդ է թե՛ կառավարության, թե՛ բիզնեսի, թե՛ նաև տնային տնտեսությունների վիճակը: 

Փաստորեն, պարտքը ավելացնում է ոչ միայն կառավարությունը, այլև ճգնաժամից հետո այդ քայլին ստիպված դիմելու է նաև բիզնեսը, որը հսկայական կորուստներ է կրում: 

Պատահական չեն վերոնշյալ թվերը, նաև 260 միլիարդը. սա նշանակում է, որ բիզնեսը հնարավորություն չունի հարկեր մուծելու, և այդ կորուստները հենց դրա հետևանքն են: Բացի այդ, քաղաքացիները կորցրել կամ կորցնում են իրենց եկամուտները, եկամտային հարկ վճարելու հնարավորություն չունեն: Այսպես՝ շարունակ... այս շղթայական ռեակցիաները փոխկապակցված են: Այնպես որ, կառավարությունը շատ ավելի եռանդուն պետք է աշխատի: 

Բիզնեսն էլ պետք է մտածի, թե ինչպես կարող է արդիականանալ՝ նաև նորագույն տեխնոլոգիաներ ներգրավելու և ճգնաժամից բխող նոր հնարավորություններից օգտվելու համատեքստում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ