Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այս բոլոր սկզբունքներին հետևելու դեպքում մարդու կյանքը երկարում է 20-30 տարով »

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մարդու կյանքում շատ բան կախված է իր մտքից: Անկախ պայմաններից, եթե մեր ամեն քայլը կատարենք ոչ թե բնազդաբար, այլ մտածված, կարծում եմ, որ ընթացիկ պայմանները չեն ազդի մեր առողջության վրա: 

Մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մտքում են, այնքան էլ կախված չեն արտաքին պայմաններից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ անդրադառնալով համաճարակային այս օրերին մեր տրամադրվածության և սննդակարգի հարցերին:

Սննդաբանը նշում է՝ ամբողջ օրվա սննդի կալորիականությունը մոտ 30 տոկոսով իջեցնելը մարդուն 20 տարով ավելի կյանք կապահովի: «Մարդուն առողջացնելու և նրա կյանքը երկարացնելու համար չկան հատուկ դիետաներ: 

Մարդը պետք է սնվի ռացիոնալ, բալանսավորված, սա նշանակում է, որ նրա սննդակարգում պետք է լինեն բոլոր մթերքները, պարզապես նրանք պետք է ճիշտ պատրաստված լինեն, պատրաստման եղանակով արհեստականորեն չբարձրացվի սննդի կալորիականությունը»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ամենակարևորն այն է, որ սնունդը լինի առողջարար, ի սկզբանե ընտրվեն բնական մթերքներ, որոնք կպատրաստվեն համապատասխան եղանակով:

Աբովյանն ընդգծում է՝ առողջ սննդակարգում չպետք է լինեն պահածոներ, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն և մշակված միս, ապխտած մթերքներ, աղի և արհեստականորեն քաղցրացված մթերքներ: 

«Պետք է բացառել ցանկացած տեսակի, այդ թվում՝ բնական մրգերից պատրաստված հյութերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակի շաքար: Պետք է նախընտրությունը տալ մրգերին, որոնց մեջ վիտամինները, բիոակտիվ նյութերն ավելի շատ են: 

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ճարպերը կարևորագույն նյութեր են, որոնք անպայման պետք է լինեն մեր սննդակարգում, պարզապես մարդը պետք է իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք: Ցանկալի չէ դրանք ենթարկել ջերմամշակման, ավելի կոնկրետ՝ որևէ մթերք պատրաստել կամ տապակել ձեթով և կարագով: Ճարպերը պետք է օգտագործել թարմ վիճակով: 

Բացի դա, առողջ սննդակարգը պետք է պարունակի բուսական և կենդանական առողջ մթերքներ: Անփոխարինելի և լիարժեք սպիտակուցներ մենք ստանում ենք միայն կենդանական մթերքներից, իսկ սպիտակուցներն ապահովում են մեր իմունային համակարգի աշխատանքը: 

Մեր օրգանիզմի իմունային պատրաստվածությունը բարձրացնելու համար շատ օգտակար են բանջարեղենը, կանաչիները և հատապտուղները: Սրանք այն մթերքներն են, որոնք հատկապես վարակների վտանգի դեպքում պետք է ներգրավել մեր սննդակարգի մեջ: Բանջարեղենն ու կանաչիներն իրենց մեջ պարունակում են այնպիսի բիոակտիվ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի իմունային համակարգի բարձր մակարդակ, որն իր հերթին շատ ավելի արդյունավետ կդիմակայի տարբեր վարակներին: 

Ընդ որում, օգտակար նյութերն առկա են միայն թարմ մթերքի մեջ. եթե այն ենթարկում ենք ջերմային մշակման, դրանց մեծ մասը վերացնում ենք: Որքան խոսակցություններ կային այն մասին, որ սոխը, սխտորն ու իմբիրը պաշտպանում են վարակվելուց: Սա, իհարկե, բացարձակ ապատեղեկատվություն է: Սրանց օգտագործումը, սակայն, օգտակար է մեր առողջությանը, իջեցնում է զարկերակային ճնշումը:

 Պետք է առողջ սնվել, օգտագործել բնական մթերքներ՝ բանջարեղեն, հատապտուղներ: Սննդակարգը պետք է լինի ցածր կալորիականությամբ: Այս ամենը առողջ լինելու լավագույն գրավականն է: Ինչպես նշում են գերանտոլոգները, որոնք ուսումնասիրում են մարդու ծերության հետ կապված հարցերը, այս բոլոր սկզբունքներին հետևելու դեպքում մարդու կյանքը երկարում է 20-30 տարով»,-եզրափակում է Հասմիկ Աբովյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել