Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բարոմետր. ե՞րբ է մարդկությունն սկսել կանխատեսել եղանակը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտնականները երբեք չեն հրաժարվել եղանակը կանխատեսելու փորձերից. մարդկանց միշտ էլ պետք է եղել իմանալ մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Առաջին գյուտարարը, որը տվել է եղանակը կանխատեսելու սարքի ստեղծման գաղափարը, եղել է Գալիլեյը: Այնուամենայնիվ, նման սարք՝ բարոմետր, հնարավոր է եղել ստեղծել միայն 1643 թվականին: Եվ դա արել են Գալիլեյի հայտնի աշակերտներ Վինչենցո Վիվիանին և Էանջելիստո Տորիչելլին: 

Հենց Տորիչելլին է կարողացել ապացուցել, որ գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպես մթնոլորտային ճնշումը: Առաջին անգամ նրա կողմից է առաջադրվել վարկած, որ օդային «օվկիանոսը», որի ներքևում մարդն է ապրում, անընդհատ որոշակի ճնշում է գործադրում: Նա առաջարկել է իր ուսանողներից մեկին՝ Վինչենցո Վիվիանիին, օգտագործելով մի ծայրը փակված սնդիկով լցված խողովակ, չափել այն: 

Խողովակը շրջել են սնդիկով լի անոթի մեջ, որի արդյունքում սնդիկը թափվել է, և խողովակի վերին հատվածում որոշակի բարձրության վրա հայտնվել է դատարկ տարածք: Այդ փորձարկումից հետո ստեղծվել է առաջին բարոմետրը: Այն փորձը, որը Տորիչելլին անցկացրել է 1643 թվականին, նշանավորել է գիտական օդերևութաբանության սկիզբը: 

Շնորհիվ բարձր ճշգրտության, որով սնդիկային բարոմետրը կարող է չափել մթնոլորտային ճնշումը, այն արագորեն լայն կիրառություն է գտել օդերևութաբանության մեջ: Այդ սարքի միակ թերությունը եղել է այն, որ եղել է սնդիկի արտահոսքի մեծ հավանականություն: Հայտնի անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1670 թվականին ստեղծել է բարոմետրային սանդղակը, որի ցածր ճնշման կետը ցույց է տալիս, որ անձրև կամ փոթորիկ է լինելու, իսկ չոր և արևոտ եղանակ կանխատեսում է բարձր ճնշումը: 

Այդ հնագույն առարկան հանդիսացել է ժամանակակից սենյակային բարոմետրերի նախատիպը: Ջրային բարոմետրի գյուտի պատմությունը սկսվել է 1657 թվականին՝ շնորհիվ գիտնական Օտտոն ֆոն Հերիկեի: Նրա սարքը երկար պղնձե խողովակ էր, որի ստորին ծայրը ընկղմված է ջրով լցված անոթի մեջ, իսկ վերին ծայրը միացած է ապակե խողովակի, որն էլ հատուկ փականով միացված էր օդային պոմպին: Օդը արտամղելուց հետո խողովակի մեջ ջուրը բարձրացել է և ցույց տվել մթնոլորտային ճնշումը: 

Օտտոն նկատել է խողովակի մեջ ջրի բարձրության և եղանակի միջև եղած կապը: 1660 թվականին նրան հաջողվել է կանխատեսել հզոր փոթորիկ Մագդեբուրգում դրա սկսվելուց 2 ժամ առաջ, ինչը զարմացրել է տեղացիներին: Աներոիդային բարոմետր ստեղծելու գաղափարը 17-րդ դարում ներկայացրել է գերմանացի մաթեմատիկոս- ֆիզիկոս Գոթֆրիդ Վիլհելմ ֆոն Լեյբնիցը: 

Բայց նրան չի հաջողվել գաղափարը կյանքի կոչել: Հունարենում «աներոիդ» նշանակում է «անջուր», իսկ դա նշանակում է, որ աներոիդ բարոմետրում հեղուկ (իմա՝ սնդիկ) չկա: 1847 թվականին առաջին աներոիդ- բարոմետրը ստեղծվել է ֆրանսիացի ինժեներ Լյուսիեն Վիդիի կողմից: Այդ սարքի հիմնական բաղադրիչը եղել է մետաղական երկփեղկ մխոցային անոթը, որն ունի ծալքավոր մակերես: 

Օդի որոշակի ծավալ դուրս է մղվում անոթից, այսինքն՝ ներսում մնում է նոսրացված օդ , և արտաքին ճնշման տատանումների դեպքում անոթը լայնանում կամ նեղանում է՝ արդյունքը փոխանցելով համապատասխան ցուցիչին: 

Աներոիդ- բարոմետրով մթնոլորտային ճնշումը չափելու ճշգրտությունը մի փոքր ցածր է, քան սնդիկային բարոմետրինը, սակայն ավելի անվտանգ է և կարող է օգտագործվել ցանկացած տեղ: 

 

«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»