Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը

Իշ­խող քա­ղա­քա­կան ուժը ցան­կա­նում է հան­րու­թյան աչ­քում ար­դա­րաց­նել իր պո­պու­լիս­տա­կան գործելաոճն ու դի­մա­գի­ծը

Վերջին տարիներին աշխարհում պոպուլիզմի զգալի աճ է նկատվում։ Եվ մենք ականատես ենք լինում, թե աշխարհի այս կամ այն երկրում պոպուլիստական գործիչներն ու քաղաքական ուժերը ինչպես են փորձում արժանանալ ժողովրդի բարեհաճությանը։

Պետք է նկատի ունենալ, որ պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը՝ խոստանալով, թե արագ լուծում կտան նրանց հուզող խնդիրներին և կբարելավեն սոցիալ-տնտեսական իրավիճակը և այլն։ Իսկ շատ հաճախ պոպուլիստներն այնպիսի խոստումներ են տալիս ժողովրդին, որոնք անիրատեսական են կամ չափազանցված։

Եվ պատահական չէ, որ պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ուժի համար պայքարը, իշխանության հասնելը, հարստացումը և այլն) հիմնականում քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա, սակայն դրանով փորձում են իրականում առաջ տանել հենց իրենց սեփական շահերը։

Հիմնականում պոպուլիստներն աչքի են ընկնում իշխանատենչության հատուկ ձգտումով, որի արդյունքում պոպուլիստ առաջնորդները հեշտությամբ դառնում են ավտորիտար դեմագոգներ։ Իսկ պոպուլիստական ժողովրդավարությունը կարող է սահուն անցնել բռնապետության՝ հիմնված պոպուլիստական գայթակղությունների վրա։

Եվ այս հարցում պոպուլիստական քաղաքական ուժերն ու գործիչները, ամբոխահաճո հայտարարությունների միջոցով արժանանալով մարդկանց որոշակի հատվածի բարեհաճությանը, իրենց քաղաքական մտադրությունները և նպատակները ներկայացնում են այնպես, թե իբր այդ մտադրություններն ու նպատակները ոչ թե իրենցն են, այլ ժողովրդինը, իսկ իրենք պետք է գործեն ժողովրդի անունից։

Պոպուլիզմի այսպիսի դրսևորումները տեսանելի են դարձել Հայաստանում, որտեղ երկու տարի առաջ պոպուլիստական քաղաքական ուժերից մեկն, օգտագործելով հանրության շրջանում առկա դժգոհությունները, կարողացավ հասնել իշխանության։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» խոստանում էին, թե ընտրվելուց հետո իրենք այնպիսի քայլեր են ձեռնարկելու, որ ժողովրդի վիճակը կտրուկ բարելավվելու է, մարդիկ դուրս են գալու խեղճ սոցիալ-տնտեսական վիճակից, սակայն նրանց պաշտոնավարումից արդեն իսկ տևական ժամանակ է անցել, իսկ ժողովրդի վիճակի էական բարելավում այդպես էլ չի նկատվում։ 

Վարչապետ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է ամեն ինչ որոշում, եթե ժողովուրդը ցանկանա, ապա իրենք կհեռանան և այլն, սակայն երբ հարցը վերաբերում է հանրության համար անընդունելի որոշակի օրենքների ընդունման կամ պայմանագրերի վավերացման հարցին (օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիա), ապա իշխանությունները փորձում են զանց առնել ժողովրդի կարծիքը, և ոչ ոք չի հարցնում, թե ժողովուրդն ինչ դիրքորոշում ունի։

Սրան զուգահեռ՝ գործող պոպուլիստական իշխանությունները, հանրության աչքում իրենց քայլերը լեգիտիմացնելու համար, նշում են, թե դրանք բխում են ժողովրդի մտադրություններից, այդպես է որոշել ժողովուրդը։ Սակայն ժողովրդի փոխարեն իրենք են որոշումներ ընդունում՝ այնպիսի տպավորություն ձևավորելով, թե իրականում ժողովուրդ ասելով՝ միայն իրենց ու իրենց համախոհներին ի նկատի ունեն։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից այլ քաղաքական ուժերի են մեղադրում էժանագին պոպուլիզմի մեջ։

 Իհարկե, որոշ դեպքերում իսկապես գործ ենք ունենում պարզ պոպուլիզմի հետ, սակայն տարօրինակ է, որ այսպիսի հայտարարություններ հնչում են մի ուժի կողմից, որը շարունակաբար գործել ու հիմա էլ գործում է պոպուլիզմի դաշտում՝ նույնիսկ իշխանության մեջ լինելով։

 

Թվում է, թե սրանով իշխող քաղաքական ուժը ցանկանում է հանրության աչքում արդարացնել սեփական պոպուլիստական քաղաքական դիմագիծը՝ պոպուլիզմի վերաբերյալ սլաքներն ուղղելով այլոց ուղղությամբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

website by Sargssyan