Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չեմ ասում, որ դժգոհ եմ կառավարության աշխատանքից, բայց մտահոգում է նրանց դանդաղկոտությունը»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am

«Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման անհրաժեշտության, առկա խնդիրների մասին «Փաստը» ոչ մեկ անգամ է բարձրաձայնել: Թեմային առնչվող վերջին հրապարակման մեջ նշել էինք, որ գործարանի վերագործարկման նպատակով ներդրողներին ներկայացվելիք առաջարկների նախագիծն արդեն պատրաստ էր, կառավարությունը ստացել էր նաև բոլոր գերատեսչությունների կարծիքները դրա վերաբերյալ:

Հասկանալու համար, թե ներկայումս գործարանի շուրջ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում, զրուցեցինք գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ: Նրանից հետաքրքրվում ենք՝ նախքան համաճարակի բռնկումը գործարանի վերագործարկման վերաբերյալ նախագիծը ո՞ր փուլում էր գտնվում:

«Կառավարությունը պետք է առաջարկների միջոցով գտներ համապատասխան ընկերությանը, որը կհամաձայներ գործարանում ներդրում կատարել: Բայց ամեն ինչ մնաց կիսատ՝ ելնելով ստեղծված առողջապահական վիճակից: Կառավարությունը եկել էր այն եզրահանգմանը, որ գործարանը կարող է վերականգնել և այն կսկսի աշխատել: Իրենք պետք է համապատասխան առաջարկն անեին ներդրողներին՝ նրանց ներգրավելու համար: Մեր աշխատանքը կանգ առավ այս փուլում: Ի դեպ, կառավարության հետ ձեռք բերված համաձայնության ժամանակ պայմանավորվեցինք, որ եթե ներդրողներն արդեն հստակ լինեն, մենք էլ պետք է քննարկումներին մասնակցենք և հասկանանք, թե որքան իրատեսական են նրանց առաջարկները: Չեմ ասում, որ դժգոհ եմ  «Նաիրիտի» հարցում կառավարության աշխատանքից, բայց դժգոհ եմ դանդաղկոտությունից: «Նաիրիտում» դեռևս շարունակվում է լուծարման գործընթացը, և չենք կարող ասել, թե վաղն ինչ պատկեր կլինի այնտեղ: Կա ուժ, որը ցանկանում է ամեն գնով «Նաիրիտը» լուծարել, և մեր հիմնական մտահոգությունն այն է, որ հնարավոր է գործարանը հասնի մի իրավիճակի, երբ ցանկանանք էլ, բայց չկարողանանք այն վերականգնել»,-Past.am-ի հետ զրույցում ասում է գործարանի նախկին տնօրենը:

Նա նաև հիշեցնում է՝ դեռևս 2018 թվականին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է տեղեկանք, որտեղ պարզաբանված էր, թե ինչպես է «Նաիրիտ» գործարանը հասել այս վիճակին: «Դրա հիման վրա 2018 թվականի հուլիսին հարուցվեց քրեական գործ: Ժամանակին բավականին մեծ դժգոհություններ կային նաև գործարանի սնանկության կառավարչի հետ կապված: Այդ դժգոհությունների արդյունքում կառավարչի վրա ևս քրեական գործ հարուցվեց: Այս երկու քրեական գործերում էլ շարժ չկա, ամեն դեպքում մենք որևէ տեղեկություն չունենք»,-եզրափակում է Կարեն Իսրայելյանը:

Լուսինե Առաքելյան

«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ) «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րԵրևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները