Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քանի ուշ չէ, ամեն ինչ պետք է սկսեն իրենցից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Ատելության մթնոլորտը դարձել է մեր հասարակական հարաբերությունների և քաղաքական «մշակույթի» անբաժանելի մասը։ Այդ երևույթը հիմնականում արմատավորվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ գործող իշխանությունների կողմից հասարակության ներսում բաժանարար գծեր անցկացվեցին՝ նրանց սեգմենտավորելով սպիտակների և սևերի։

 Սրան զուգահեռ՝ իշխանությունները թշնամանք և անհանդուրժողականություն են քարոզել և շարունակում են քարոզել իրենց քաղաքական մրցակիցների հասցեին։ Եվ սա տեղի է ունենում ոչ միայն սոցցանցերում ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով, այլև իրական կյանքում հայտարարությունների տեսքով։

 Իշխանությունների ստեղծած ֆեյքերի բանակը ամենավերջին վիրավորանքները և հայհոյանքները հասցեագրում է այն քաղաքացիներին, գործիչներին և ուժերին, որոնք համարձակվել են բարձրաձայնել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին կամ որևէ թթու խոսք են ասել իշխանությունների հասցեին։

 Բնականաբար, իշխանությունների կողմից այսպիսի գործելակերպը չէր կարող հակառակ կողմից հակազդեցություն չառաջացնել։ Իսկ երբ քաղաքական դաշտում թշնամանքը և ատելության պրակտիկան դառնում են առօրյա երևույթ, ապա քիչ-քիչ ոչ արտառոց կամ սովորական երևույթ են դառնում նաև հանրության համար։

 Սակայն ամենավտանգավորն այն է, որ ատելության մթնոլորտի շիկացումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ոչ միայն ընդդիմության կամ իշխանության, այլև հանրության յուրաքանչյուր անդամի համար։ Ու կարող է գալ մի պահ, որ իրավիճակը նույնիսկ դուրս գա վերահսկողությունից և դառնա անկառավարելի։

 Եվ մինչ մամուլը և բազմաթիվ փորձագետներ իշխանություններին զգուշացնում էին, որ իրենց վարած քաղաքականությունը և ատելության գեներացումը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել և կոչեր անում հրաժարվել այդ գործելակերպից, իշխանությունները, միևնույն է, լուրջ չէին ընդունում այդ զգուշացումները։

 Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարում էին, թե հայհոյանքն ու վիրավորանքն ատելության խոսք չեն։ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն էլ փորձում էր հավաստիացնել, թե իրականում ատելության մթնոլորտ չկա՝ հայտարարելով․ «Եկեք դուրս գանք փողոց, պարզապես սովորական մարդկանց հետ զրուցենք, և կտեսնենք, որ ոչ մի ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ չկա: Կարծում եմ, որ այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջև է՝ սոցիալական ցանցերում»:

 Թերևս թվում էր, թե ատելության մթնոլորտի վտանգավորության մասին պետք է գիտակցի գոնե վարչապետ Փաշինյանը, բայց ապարդյուն։ Վերջինս միայն փորձում է իշխանությանը ներկայացնել զոհի կերպարում, որին վիրավորում և հայհոյում են, իսկ կառավարությունն այդ հարցում անելիք չունի, այլ խնդիրը գտնվում է հանրության դաշտում։

Պետք է նկատի ունենալ, որ այս ատելության մթնոլորտի թեժացումը չկանխելու հետևանքով է, որ ԱԺ-ում արդեն սովորական երևույթ են դառնում հայհոյանքները և վիրավորանքները, ականատես ենք լինում զինված բախումների և ծեծկռտուքների, այդ թվում և ԱԺ փոխնախագահի մասնակցությամբ։

 Հիմա կասեք, թե այսպիսի երևույթներ միշտ էլ եղել են, պետք է համաձայնենք, սակայն ընդգծենք, որ նմանատիպ երևույթները վերջին շրջանում ոչ միայն ինտենսիվ են դարձել, այլև առավել սուր դրսևորումներ են ստանում։

 Արտակարգ դրության ավարտից հետո պետությունը դեռևս պետք է հաղթահարի տնտեսական ճգնաժամը, որի արդյունքում տեղի է ունենալու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատացում, աճելու է գործազրկությունը և ընդհանուր դժգոհությունը, և ատելության և թշմանքի մթնոլորտը կարող է հող հանդիսանալ նոր միջադեպերի համար, ուստի քանի ուշ չէ, իշխանությունները գործնական քայլեր պետք է ձեռնարկեն հանրության համախմբումն ապահովվելու համար։ Սկսելով հենց իրենց վտանգավոր ու պառակտող պահվածքից ու գործելաոճից:

 Արթուր Կարապետյան

 

Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի