Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Պարետը նոր որոշում է ստորագրել՝ սահմանափակումների մասին Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ «Սա երազանքի իրականացում էր». Մաշա Մնջոյանը՝ ավստրալիական «Ձայնը» նախագծում իր ելույթի, ժյուրիի ոգեւորիչ արձագանքի ու Սոնայի էմոցիաների մասին Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան»

Երբ կառավարությունն ի վիճակի չէ նորմալ «հաց» բաժանել մարդկանց, շեշտը փորձում է դնել տեսարանների վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեկան կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը, որով վերնախավը բանեցնում էր իր ազդցությունը Հին Հռոմի շարքային ժողովրդի վրա: Այդ բանաձև կոչվում էր Panem et circenses՝ հաց և տեսարաններ:

Այս բանաձևի կենսունակությունը բազմիցս ապացուցվել ինչպես հին ժամանակներում, այնպես էլ միջնադարում և նոր պատմության մեջ: Ավտորիտար, հակաժողովրդավարական իշխանությունները բոլոր ժամանակներում, խաղաղալով մարդկանց բնական պահանջների և ցածր ինստինկտների հետ, հաջողությամբ պահել են իրենց ազդեցությունը, ժողովրդին թուլափայ շպրտելով տարաբանույթ տպավորիչ ներկայացումների և անվճար կամ էժան սննդի տեսքով:

Հռմեական կայսրերը գիտեին, որ բնակիչներին ձրի ցորեն բաժանելը պետք է զուգակցվի տարաբնույթ ազդեցիկ ու թանկ միջոցառումներով՝ գլադիատորական մարտերով, էկզոտիկ կենդանիներով, տրիումֆալ երթերով, զանազան խաղերով և այլն: Ժողովրդին պահում էին, մեր օրերի լեզվով ասած, «փորը կուշտ, տակը չոր» վիճակում։

Այս բանաձևի կենսունակությունն իր երկու բաղադրիչների ճիշտ զուգակցման մեջ էր, քանզի միայն հացով կամ, հատկապես, միայն տեսարաններով այն չի աշխատում:

Ներկյաիս Հայաստանի «փոքրիկ Նեռոնը» համաճարակի ֆոնին օրեցօր խորացող ժողովրդի սոցիալական խնդիրների սաստկացման պարագայում, երբ կառավարությունը ի վիճակի չէ նորմալ "հաց" բաժանել մարդկանց, շեշտը փորձում է դնել տեսարանների վրա:

Սա է պատճառն անիմաստ ու պարզունակ լայվերի, սկանդալային գրառումների, մրցակիցների հանդեպ սաստկացող քրեական հետապնդումների և դատարկ տեղը բարձր աղմկելու անմեղոսունակ տեսարանների:

UCOM-ի գործ... Մինասյան... Վանեցյան... Քոչարյան... Սարգսյան... Իշխանությունը հորինված տեսարանների պակաս չի ունենալու։

Բայց ինչպես բազում այլ դեպքերում, այս անգամ ևս նա պատմության դասեր չգիտի և չի հասկանում, որ առանց հացի, միայն տեսարաններով ժողովդրին լռեցնել չի կարողանալու:

Դեռ 22 թվականին կայսր Թիբերիուսը խոստովանել էր, որ առանց հռոմեացիներին ցորեն բաժանելու օրենքի պետությունը կործանվելու է։

«Հաց չկա, բայց դուք յոլա գնացեք» տարբերակը չի աշխատելու և միայն մոտեցնելու նեռոնական իշխանության վախճանը։

Դատարկ ստամոքսը տեսարաններ չի մարսում»։

website by Sargssyan