Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բենզինը կրկին էժանացել է. տնտեսագետը կանխատեսում է՝ դեռ մեկ տարի կարող է պահպանվել այս գինը

ЭКОНОМИКА

Ռեգուլյար տեսակի բենզին այսօր արդեն կարող ես գնել 260 դրամով: Բայց այդ գինը ոչ բոլոր լցակայաններում է: Գները տարբեր լցակայաններում տարբեր են` 280, 300 դրամ: «Բենզինի գինը 2000-ականների սկզբին, երբ ցածր էր, գնի վրա կարևոր ազդեցություն ուներ արտարժույթի փոխարժեքը: Ընդհանուր առմամբ բենզինի գինը ՀՀ-ում եղել է նաև 300 դրամ` մեկ լիտրի դիմաց, բայց տեղին չի լինի այսօրվա իրավիճակն ու նախկինը համեմատել իրար: Բենզինի գների նվազման հիմնական պատճառը նավթի համաշխարհային շուկայում ներկայիս իրավիճակն է: Վերջերս ամերիկյան նավթի գինը նույնիսկ 0-ից ներքև էր իջել, այսինքն բացասական գին էր ձևավորվել և դա չէր կարող ընդհանուր ազդեցություն չունենար, չնայած նավթի մյուս տեսակներն այդչափ գնանկում չէր ունեցել, բայց շուկայում դեռևս այդ իրավիճակը պահպանվում է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

 

Թե որքան կտևի գնանկումը, տնտեսագետի խոսքով` դա կախված է մի քանի հանգամանքներից:

«Առաջինը դա նավթի շուկայում գոնե միջնաժամկետ, նավթ արդյունահանողների պայմանավորվածություններից է կախված, այսինքն, թե նրանք ինչպիսի սահմանափակումների շուրջ կպայմանավորվեն, նույն ՕՊԵԿ անդամ երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և այլն: Դա ավելի շատ քաղաքական խնդիր է: Երկրորդ հանգամանքը պայմանավորված է կորոնավիրուսով, որովհետև դրա հետևանքով նավթի համաշխարհային պահանջարկը անհամեմատելի կրճատվել է: Նույն տրանսպորտային ոլորտի, սահմանափակումների առումով, որոնք բերում են նավթային ռեսուրսի պահանջարկի էական կրճատման և հետևաբար դա գնանակման գործոն է: Թե որքան կտևի այս իրավիճակը և բնականոն կյանքի երբ կվերադառնանք, հետևաբար նաև կունենանք միջին պահանջարկի ցուցանիշ, որը կար մինչ համաճարակը, դա էլ է անորոշ, որովհետև, ըստ էության, տարբեր ժամանակահատվածներ են նշվում և այստեղ կան ոչ տնտեսական գործոններ: Երբ նավթի շուկան կկայունանա, լինելու է գների բարձրացում, քանի որ այս գինն ավելի շատ այդ գործոններով է պայմանավորված և ժամանակավոր գին է և գների բարձրացումից հետո գները բնականաբար կբարձրանան նաև ներկրող երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում: Կարծում եմ` դեռևս մեկ տարի այս իրավիճակը այս կամ այն ձևով կպահպանվի, որոշակի փոփոխություններով: Հնարավոր է, որոշակիորեն այս իրավիճակից որոշ դրական արդյունքներ քաղել, իհարկե մեծ չեն հնարավորությունները, մանավանդ այն ոլորտներում, որտեղ նավթը, բենզինը համարվում են հիմնական օգտագործվող ռեսուրսներ:Կան նաև բացասական հետևանքներ սրանից, որը կապված է ՌԴ-ի տնտեսական իրավիճակի հետ, որտեղ նավթի գինն ուղղակիորեն պայմանավորում է ՌԴ տնտեսությունը և նաև ռուսական ռուբլին, իսկ դրանք չեն կարող անհետևանք մնալ մեր տնտեսության վրա»:

Հարցին` արդյոք նույն կանխատեսումները նաև հեղուկ գազի մասով կան, տնտեսագետը նշեց. «Ընդհանուր առմամբ գազի և նավթի գինը համաշխարհային շուկայում փոխառնչվում են և նաև սա է պայմանավորում հեղուկ գազի գնի նվազում, որովհետև սրանք փոխարինող ապրանքներ են: Գազի գնագոյացումը համեմատական է նավթի գներին և բնականաբար այստեղ գնանկումը չէր կարող չազդել գազի գնի վրա: Հեղուկ գազի գինն ավելի ածանցյալ է նավթի գներին և բնականաբար, քանի դեռ նավթի շուկան չի կայունացել, դժվար է ասել, որ կկայունանա գազի գների շուկան»:

Նշենք, որ հեղուկ գազը նույնպես էժանացել է։ Եթե մինչ արտակարգ դրությունն այն արժեքր 180 դրամ, այժմ այն կարող ես ձեռք բերել 99 դրամով:

 
Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет Армении