Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղ­տեխ­նո­լոգ. «Բև­եռ­նե­րի ձև­ա­վոր­ման փու­լը շա­րու­նակ­վե­լու է, գոր­ծըն­թացն ավե­լի է ակ­տի­վա­նա­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Իշխանափոխության արդյունքում իշխանության էր եկել մի ուժ, որն այդ պահին, մանավանդ էյֆորիայի ֆոնին, ուներ ճնշող մեծամասնություն: Եվ այս պայմաններում պարզ էր նաև, որ նոր ընդդիմության ձևավորման համար որոշակի ժամանակ էր հարկավոր, որովհետև նախկին ընդդիմությունը եկել էր իշխանության: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որը, հաշվի առնելով վերոնշյալը, այսօր առկա գործընթացները բնականոն է համարում:

«Անմիջապես իշխանափոխությունից հետո է սկսվել ընդդիմադիր ուժերի և բևեռների ձևավորումը, և այդ փուլը շարունակվում է նաև այսօր. ձևավորվում են ոչ թե մեկ, այլ ընդդիմադիր նոր բևեռներ: 

Իսկ թե ինչ-որ մի փուլում կարո՞ղ են արդյոք այդ տարբեր բևեռները որևէ ընդհանուր գործի շուրջ միավորվել և դառնալ տակտիկական բևեռ՝ այս կամ ընդհուպ մինչև իշխանափոխության խնդիրը լուծելու համար, ժամանակը ցույց կտա: 

Առնվազն այս փուլում յուրաքանչյուրն իր սեփական կառույցը ձևավորելով կամ այն ուժեղացնելով է զբաղվում. կային հներ, որոնք իշխանությունը կորցնելուց հետո դարձան ընդդիմություն՝ փորձելով վերականգնել ուժերը: Ի դեպ, չեմ կարծում, որ դա նրանց շատ էֆեկտիվ է հաջողվել: Եվ կան նոր ձևավորված կամ ձևավորվող ուժեր, որոնք նախորդ ների, այդ թվում՝ խորհրդարանականների հետ լցնում են ընդդիմադիր դաշտը: 

Յուրաքանչյուրը դեռ իր խնդիրներն է լուծում, բայց, այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ այս տարի իրենց ազդեցությունը, ինչպես նաև ռեսուրսային հնարավորությունները զգալիորեն ակտիվացել են: Բացի այդ, ինֆորմացիոն դաշտում առկա պատերազմը ցույց է տալիս, որ այդ բևեռներից շատերի շահերը համընկնում են:

 Իշխանության վարկանիշի անկման միտումների ֆոնին ավելացել է նաև իշխանության վարքագծի վրա ունեցած իրենց ազդեցության հնարավորությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ այս գործընթացն ավելի է ակտիվանալու՝ անկախ զարգացումներից, անկախ նրանից՝ կլինեն արտահերթ, թե հերթական ընտրություններ:

«Առհասարակ, ներկայիս ճգնաժամի պայմաններում աշխարհի ցանկացած երկրում որևէ զարգացում չի բացառվում: Ինչ վերաբերում է մեզ, ապա, անկախ արտահերթ ընտրությունների հավանականությունից կամ հերթական ընտրություններից, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի մոտավորապես կեսն արդեն անցել է. այսինքն, ամեն դեպքում, քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ինչ-ինչ զարգացումների:

 Ես դեռ տարեսկզբին էի ասում, որ այս առումով 2020թ.-ին ակտիվ է լինելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ մյուս կողմից համավարակով պայմանավորված այս ճգնաժամը խառնում է աշխարհի շատ-շատ իշխանությունների խաղաքարտերը:

«Մանավանդ այնպիսի իշխանությունների, ինչպիսին մերն է: Այսինքն, երբ ի սկզբանե էր պարզ ու առանձնապես պետք էլ չէր կասկածել, որ կրիզիսային մենեջմենթի առումով շատ թույլ ունակություններ ունեն»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է իշխանության ներսում առկա իրավիճակին, այնտեղ ձևավորվող բևեռների հնարավորությանը, քաղտեխնոլոգը նշեց, որ այսօրվա իշխանությունը պատահականության սկզբունքով է ձևավորվել: ««Թքած-կպցրած» մի բան, որտեղ «ցեմենտող» միակ օղակը անձամբ վարչապետն է, 2018 թվականի իր հեղինակությունը, նաև այն ուժերի իշխանության լինելու ձգտումը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են իշխանափոխությանը: Ոչ մի գաղափարախոսություն չկա, ինչի մասին, չգիտես ինչու, մեծ հաճույքով է խոսում Փաշինյանը: 

Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ իշխանության գալուց մի քանի ամիս հետո փոխվարչապետ, այսօր նաև պարետ Տիգրան Ավինյանն իր հարցազրույցներից մեկում չբացառեց, որ ընդդիմությունը ձևավորվելու է իշխանական թիմից: 

Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ես իր հետ համաձայն եմ: Մենք այսօր տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ այդ ամբողջ իշխանական համակարգում արդեն սկսում են ճաքեր երևալ՝ թե՛ նեղանձնային մակարդակով, թե՛ քաղաքական տարբեր հոսանքների մակարդակով: Մեծ հաշվով, ակնհայտ է, որ մեծ ճեղքեր կան թիմում »,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ն. Փաշինյանի մատնանշած «հիասթափվածների» շարքում, իր կարծիքով, բավականին լուրջ շերտեր հենց իշխանության մաս են կազմում: 

«Միտումը հետևյալն է լինելու. որքան Ն. Փաշինյանի «ցեմենտող» վարկանիշը նվազի, այնքան կապող ոչ գաղափարական օղակը թուլանալու է, ինչի հետևանքով ներսում բառի բուն իմաստով մարդիկ իրար գլուխ են ջարդելու, իրար հայհոյելու են, իրարից անջատվելու են և այլն:

Էլ չեմ խոսում, որ, իրավիճակից ելնելով, տարբեր քաղաքական հոսանքներ կարող են իրար դեմ աշխատել: Բացի այդ, ոմանք կարող են համարել, թե հենց իրենք են այն ուժը, որը պետք է փրկի հեղափոխությունը կործանումից: 

Ի դեպ, հիմա կան այդպիսի ուժեր, որոնք հայտարարություններ են անում, հենց իշխանության մեջ ուզում են Նիկոլ Փաշինյանից ավելի հեղափոխական երևալ: Այդ միտումը շարունակվելու է, մեծ հաշվով, զուգահեռ գործընթացներ են լինելու. և՛ ընդդիմությունն է ուժեղանալու, և՛ իշխանությունն է թուլանալու:

 Եվ չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Ն. Փաշինյանը կփորձի որոշակի փոփոխություններ կատարել իր իշխանության քաղաքական կառուցվածքի մեջ: Այսինքն, ինչ-որ ուժերի էլ ներգրավել: Եվ այս առումով պատահական չեն շրջանառվող խոսակցություններն առ այն, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կարող է փոխարինել մեկ ուրիշը՝ այլ քաղաքական ուժից: Այդ ամենը դեռ հերքվում է, բայց, ամեն դեպքում, հնարավոր է: Եթե երկրում նախագահական կամ կիսանախագահական համակարգ է, կարողանում ես անհաջողության կամ տապալման դեպքում դրանք վերագրել օրվա վարչապետին: Այսինքն, այն, ինչ սովորաբար անում էին մեր նախագահները:

 Վարչապետ էին փոխում, «գոլորշին բաց թողնում», և իրենք մեղավոր չէին: Կարանտինի հետ կապված իրավիճակը տապալում էր: 

Հիմա էլ կարող է ամեն ինչ վերագրվել, օրինակ, փոխվարչապետների, ինչ-որ նախարարների կամ այլ պատասխանատուների, և նրանց փոխարեն բերել այլ անձանց՝ ուրիշ քաղաքական ուժերից: Սա էլ է ճանապարհ, և չեմ բացառում, որ Փաշինյանը կարող է փորձել այն»,-ասաց Վ. Հակոբյանը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին, խոսելով նաև նեղացածության որոշակի սինդրոմի մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ խնդիրն իրականում այլ պատճառներ ունի: Հաշվի առնելով վերջին օրինակը, երբ մամուլի ազատության օրը Ն. Փաշինյանի կողմից օրվա առիթով որևէ ուղերձ չհնչեց, Վ. Հակոբյանը նկատեց.

«Առհասարակ, այս իշխանության, մեղմ ասած, ոչ հաջողակ լինելը գալիս է այն խնդրից, որ ի սկզբանե ամեն ինչ դրվել է հակադրությունների վրա: Ի սկզբանե փորձել են իրենց երաշխավորել բոլոր անհաջողություններից, որոնք կարող էին լինել: 

Հայտնի «հիասթափվածների» շարքում, օրինակ, հատուկ տեղ էր հատկացվել նաև լրատվամիջոցներին: Այսինքն, Ն. Փաշինյանը մամուլի դաշտն էլ է բաժանում սևերի և սպիտակների: Հիմա մամուլը ևս թշնամի է: 

Հիմա մամուլը ևս ցուցակում է, բայց սա ինձ չի զարմացնում: Զարմացնում է այն տեսանկյունից, որ նախկին լրագրողը կամ խմբագիրն ավելի ճկուն, ավելի զգուշ պետք է լինի մանավանդ մամուլի հետ կապված իր բնորոշումներում, որովհետև երկիրը շատ փոքր է, ու բոլորը գիտեն, թե ով ում միջոցով և ինչով է զբաղվել այլ գործունեություն իրականացնելու ժամանակ»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ավելի վաղ խանգարող մեկ կատեգորիա կար՝ նախկիններն էին. «Հիմա «հիասթափվածների» բավականին լուրջ շերտեր են նախանշվել, որոնք հետագայում ևս կդասվեն խանգարողների շարքին: 

Առհասարակ, չեմ հասկանում, թե ինչ բան է նեղացածությունը թե՛ քաղաքականության մեջ և թե՛ բիզնեսում: Մարդը, որպես մարդ կամ քաղաքական գործիչ, կարող է նեղանալ, բայց քաղաքականության մեջ ցույց չտալ դա, հանդես գալ գոնե հերթապահ հայտարարությամբ: Եթե նման դրսևորում չի ցուցաբերվում, արդեն նեղացածության սիմպտոմի ցուցիչ չէ: Դա ցույց է տալիս, որ մարդը լիովին դեռ պատրաստ չէ քաղաքականությանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)