Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոչ ոք չի խո­սում օրենք­նե­րը վե­րա­նա­յե­լու, բիզ­նես մի­ջա­վայ­րը բա­րե­լա­վե­լու մա­սին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բյուջեի վերանայումն անհրաժեշտություն է, բայց հիմքում երկու գլոբալ նպատակ պետք է լինի: Անդրադառնալով «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նաև արտաքին պարտքի ավելացում է նախատեսվում, նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: 

Թե որոնք են վերոնշյալ նպատակները՝ «Փաստի» հետ զրույցում Գ. Մակարյանը մանրամասնեց.

Ե՞րբ արդարացված կլինի բյուջեի փոփոխությունը, ի՞նչն է անհանգստացնում

«Բյուջեն անպայման պետք է վերանայվի, որովհետև այն նախագծվել է հանգիստ ու խաղաղ պայմանների համար, բայց հիմա այլ իրավիճակ է. բորսաներում գները փոխվել են, նույնը չեն նաև ապրանքների պահանջարկները: Առհասարակ, բոլոր պետությունները փորձում են որքան հնարավոր է պահպանել ներքին ռեսուրսները: 

Հետևաբար, պետք է խոսվի նաև հարկերի ու մուտքերի նվազման մասին, ծախսերը ևս պետք է կարգավորվեն համապատասխան ձևով: Հաշվի առնելով, թե ինչպիսի մուտքեր ու ծախսեր են լինելու, բնականաբար, չի բացառվում նաև արտաքին պարտքի ավելացումը: Այն, որ արտաքին պարտքը կմեծանա, վտանգավոր չէ, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին տարիներին աճել է, հաշվի առնենք նաև պահուստային ռեսուրսների առկայությունը: 

Այս երկու հանգամանքները արտաքին պարտք վերցնելու տեսանկյունից առավել երաշխավորված լինելու հնարավորություններ են ստեղծում: Մեզ չպետք է անհանգստացնեն բյուջեի չափերը: Ամենակարևորն այստեղ այլ դաշտում է: 

Մասնավորապես, որ բյուջեի ծախսերն անպայման ուղղված լինեն հետկորոնավիրուսային ժամանակահատվածին, այն կարևոր խնդիրներին, համաձայն որոնց՝ արդարացված կլինի թե՛ բյուջեի փոփոխությունը, թե՛ արտաքին պարտք վերցնելը»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ տրամաբանությամբ պետության առաջ երեք կարևոր խնդիր պետք է լինի. «Առաջինը տնտեսության պահպանումն է, այսինքն, որոշակի ճյուղերի գործունեության անխափան ապահովումը. կենսունակության հարթակ պետք է ստեղծվի, որ ստարտային լավ վիճակ լինի՝ մնացած կորուստները հետագայում ավելի լավ վերականգնելու համար: Երկրորդ խնդիրը զբաղվածության պահպանումն է, երրորդը՝ մարդկային կապիտալի պահպանումը: 

Կարևոր է նաև կրթության բաղադրիչը: Մենք աշխատուժի վերապրոֆիլացման, նաև մասնագիտությունների դասակարգման կարիք ունենք, ինչի արդյունքում կստեղծվի այնպիսի տնտեսություն, որն ավելի կայուն կլինի նման ճգնաժամերի նկատմամբ: 

Հայաստանի տնտեսությունը չպետք է շարունակի զարգանալ տրադիցիոն ուղղություններով, ինչի հետևանքով միշտ կախված ենք եղել տարբեր պետությունների քմահաճույքներից ու շուկաներից: Հիմա այս ամենի սկիզբը դնելու ժամանակն է: 

Եթե կառավարության քննարկումներում վերոնշյալ բաղադրիչների վերաբերյալ քննարկումներ չտեսնենք, պարզապես բյուջեի սովորական փոփոխություն կլինի, որն ուղղակի վերադասավորում է ծախսերն ու մուտքերը»:

Շատ ընկերություններ դիմեցին ու աջակցություն չստացան. վերլուծության խոսուն տվյալներ 

 Գագիկ Մակարյանի հետ զրույցում անդրադարձանք այն աջակցության ծրագրերին, որոնցից ոչ բոլոր կազմակերպություններն են կարողացել օգտվել: Պաշտոնական տվյալներով ամսվա ընթացքում կազմակերպությունների հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել է, 40 տոկոսը՝ մերժվել: Գ. Մակարյանը մեզ այլ մանրամասներ հայտնեց՝ հիմք ընդունելով իրենց ուսումնասիրությունը: Մինչ այդ՝ շեշտեց. 

«Մեր այն կանխատեսումը, ըստ որի՝ միջոցառումներն իրենց ընդգրկվածությամբ, մասշտաբներով, նաև ընտրության գործիքակազմով հասանելի չեն լինի շատ ընկերությունների համար, իրականություն դարձավ: Շատ ընկերություններ դիմեցին ու աջակցություն չստացան: Այո, ներկայացվել են թվեր, բայց այստեղ այլ խնդիր էլ կա. ձեռնարկությունների ստացած գումարներն արդյո՞ք բավարար են, որ տնտեսության որոշ ճյուղեր չփլուզվեն ու պահպանվեն: 

Նման հաշվարկ չկա, ու ի սկզբանե նաև նման մոտեցում էլ չի եղել: Լավ է, որ տուժած ոլորտների ցանկը հետագայում նաև ընդլայնվեց, բայց հարց է, թե այդ ցանկից գործունեության հատկապես ո՞ր տեսակներն օգտվեցին: 

Օրինակ՝ վերամշակող ընկերություններից քանի՞սն օգտվեցին, քանիսը՝ ոչ: Բացի կոնկրետ առաջարկներից, մենք նաև վերլուծություն ենք կատարել, որին մասնակցել են մինչև 10 աշխատող ունեցող միկրոձեռնարկություններ, 10ից մինչև 100 աշխատող ունեցող ՓՄՁ-ներ, և 101-ից մինչև 250 աշխատող ունեցող միջին ձեռնարկություններ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ուսումնասիրությունը կատարվել է ապրիլին, ընդգրկված է եղել 213 ընկերություն:

«Ուսումնասիրության առաջին ցուցանիշը ողջունելի էր. 213-ի 89 տոկոսը նշել էր, որ աշխատողներին չի կրճատելու, բայց 11 տոկոսը նշել էր, որ անպայման պետք է կրճատի ու ազատվի աշխատողներից, որովհետև ի վիճակի չէ պահել: 

Այլ հարցի պատասխանելով՝ 86 տոկոսն ասել էր, որ ունի ֆինանսական լուրջ խնդիրներ ու ֆինանսների կարիք: 86 տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է. այդ ընկերությունները կա՛մ չկարողացան դիմել աջակցության միջոցառումներին, կա՛մ դիմեցին ու մերժվեցին: 86 տոկոս կարիք ունեցողներից 40-45 տոկոսը նշել է, որ նաև ֆինանսների անհասանելիության խնդիր ունի. այսինքն, բացի նրանից, որ փող չունի, չի էլ կարողանում ստանալ:

 

Հետևաբար, քանի դեռ ուշ չէ, պետք է վերանայել միջոցառումները: 

Պետք չի անպայման նոր միջոցառումներ ավելացնել, դրանց մի մասը կարող են վերադասավորել՝ ուղղորդելով տնտեսության համար առավել կարևոր ճյուղերի պահպանմանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերլուծության արդյունքները նաև ԱԺ, կառավարության տարբեր գերատեսչություններ ու միջազգային կառույցներին են ուղարկել:

Համաճարակը «վիրավորել» է բիզնեսին, վերքեր կան

Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ հաշվարկված քայլերի խնդիր ունենք:

«Օրինակ՝ կարելի է խոսել պարետի պահանջների մասին, որոնք պարտադիր են կազմակերպությունների համար: Խոսքը անվտանգության, վարակի տարածումը կանխելուն առնչվող գործառույթների մասին է, որոնք չպահպանելու դեպքում տուգանքներ են նախատեսված: 

Սա շատ ձեռնարկությունների վախեցնում է: Սա կարող է սկզբից ռիսկային չթվալ, բայց հետո այլ պատկեր կարող է ստեղծվել: Օրինակ՝ սրճարանները լրացուցիչ ծախսեր են անում՝ ախտահանիչ նյութերի և կանխարգելիչ միջոցառումների համար: 

Բայց եթե անգամ մեկ վարակի դեպք գրանցվի իրենց մոտ, չի բացառվում, որ այս փուլում տուգանքի չափը գերազանցի շրջանառությանը կամ էլ եկամուտները զրո դառնան: Սա կարող է պարզապես աշխատել-չաշխատելու երկընտրանքի առաջ կանգնեցնել: 

Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում կառավարությունը պետք է ավելի խորացնի իր հաշվարկները»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ, մեծ հաշվով, իրականացվող քաղաքականությունը դեռ լիովին համարժեք չէ այն իրավիճակին, որն ունենք:

«Կորոնավիրուսն անցնելու է, բայց դրան զուգահեռ՝ պետք է աստիճանաբար վերականգնվի նաև տնտեսությունը: Այն, որ թույլատրվեց գրեթե բոլոր ճյուղերին աշխատել, դեռ տնտեսության վերականգնում չէ: «Դե, գնացե՛ք, աշխատե՛ք, ինչից հետո տնտեսությունը կվերականգնվի». ո՛չ, այդպես չի լինելու: 

Պետությունը պետք է հաշվի առնի, որ համաճարակը «վիրավորել» է բիզնեսին, և վերքեր կան: Երբ կրակում են կենդանուն, և նա, արյունը կորցնելով, ընկնում է, չի նշանակում, որ եթե նորից չկրակեն, լիարժեք փրկվելու է: Վիրուսի վերքերի բուժման մեխանիզմները պետք է աշխատեցնել: 

Այդ վերքերի բուժման մեխանիզմների մի մասն այս միջոցառումներն էին, բայց նաև օրենքների փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բայց հիմա ոչ ոք չի խոսում օրենքները վերանայելու, բիզնես միջավայրը բարելավելու մասին: 

Բարելավված բիզնես միջավայրը վերքերը բուժող լավագույն դարմանն է, բայց ես հիմա չեմ տեսնում, որ թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն գեներացնեն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող են բիզնես միջավայրը բարելավել, հեշտացնել գործունեության վերսկսման գործընթացը, նվազեցնել ավելորդ քաշքշուկները, խթանել ներդրումները, պաշտպանել բիզնեսին առաջացող նոր վտանգներից ու հարվածներից»,-նշեց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ մինչ այս չեն հաստատվել այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման և Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություններն են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր