Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­յաս­տա­նի հե­ղա­փո­խու­թյու­նը պետք է փո­խեր եր­կի­րը, բայց հրաշք տե­ղի չի ունե­ցել. ին­չո՞ւ են «գցել» գոր­ծա­րա­րին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

lenta.ru-ն «Դա երիտասարդության շրջանում հանրահայտ է» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը դեմ են մարիխուանայի օրինականացմանը, բայց մեծ հաճույքով օգտագործում են այն, և կառավարությանը դա ձեռնտու է: 

Դեռևս կորոնավիրուսային համաճարակի հետ կապված համաշխարհային տնտեսության կանգ առնելուց առաջ Հայաստանում տեղի է ունեցել լուրջ սկանդալ, որի կենտրոնում եղել է ամերիկացի ներդրող: Իշխանությունները բառացիորեն նրանից «գցել» են միլիոնավոր դոլարներ: 

Եվ ամեն ինչ եղել է կանեփի հետ կապված, որը այդ ներդրողը որոշել է աճեցնել Հայաստանում և նույնիսկ նախօրոք ամեն ինչ համաձայնեցրել է իշխանությունների հետ: Ուղղակի այդ բույսի ցանկացած հիշատակություն մեծ վրդովմունք է առաջացնում հայ հասարակության մեջ, իսկ հանրապետության ղեկավարությունը չի ցանկանում կորցնել աջակցությունը: 

Միևնույն ժամանակ, իրենք ՝ հասարակ քաղաքացիները, դատապարտելով ցանկացած ձևով կանեփի օրինականացումը, չեն խուսափում «խոտ» ծխելուց և անգամ դրա համար գնում են հարևան Վրաստան, որտեղ մարիխուանան արդեն իսկ օրինականացված է: 

Եվ այս իրավիճակը, կարծես, բոլորին է ձեռնտու: «Արմերիկա» ընկերության ղեկավար Ռուբեն Մկրտչյանը որոշել էր Հայաստանի տնտեսության մեջ 50 միլիոն դոլար ներդնել և ստեղծել մոտ 10 000 աշխատատեղ: 

Նրա նոր՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կոնտակտի մեջ է մտել երկրի ղեկավարության՝ մասնավորաբար փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և ստացել տեխնիկական կանեփ աճեցնելու արտոնագիր: 

Նշենք, որ տեխնիկական կանեփը չի պարունակում կաննաբինոիդներ՝ նարկոտիկ նյութեր, և խիստ պիտանի է տեքստիլ, կոսմետիկ և սննդի արտադրություններում: Բայց պետությունը կոպիտ կերպով «գցել» է «Արմերիկա» ընկերությանը՝ սկզբից համաձայնելով անվտանգ կանեփի աճեցման հետ, ապա ոչնչացնելով դրա ցանքսերը: 

Ընկերությունը անգամ ոստիկանության հետ է պայմանագիր ունեցել, որ նրանք պաշտպանեն ցանքսերը: Հայաստանի հեղափոխությունը պետք է փոխեր երկիրը, բայց հրաշք տեղի չի ունեցել: 

Իսկ «Արմերիկա» ընկերության հետ կապված պատմությունը համընկել է երկրում տեղի ունեցող հերթական քաղաքական ճգնաժամի հետ, երբ մի քանի ամիս վարչապետի թիմը փորձում էր ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, բայց անհաջող: Այդ պայմաններում չարյաց փոքրագույնն էր «գցել» արտասահմանցի ներդրողին, քան թույլատրել աճեցնել թեկուզ և անվնաս տեխնիկական կանեփ, որը մեծ ռեզոնանս կառաջացներ երկրում: 

Հայաստանում կանեփ աճում է ամենուր, քանի որ պայմանները նպաստավոր են այդ բույսի համար, ընդ որում, անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ տեխնիկական կանեփ աճեցվել է արդյունաբերական մասշտաբներով: Սակայն միջին վիճակագրական հայը չի կարող տարբերություն տեսնել տեխնիկական կանեփի և մարիխուանայի միջև, գործող օրենքները ևս չեն դնում այդ տարբերությունը: 

Որպես հետևանք՝ մարդիկ կանեփին վերաբերվում են մեծ զգուշությամբ, բայց դա չի խանգարում շատերին «սեփական թփեր» ունենալ և օգտագործել այն: Ցանկացած հայ ունի այնպիսի ծանոթ, որը կարող է հուշել, թե որտեղից կարելի է լավ «խոտ» գտնել: 

Այնուամենայնիվ, Հայաստանի իրավապահների համար այս ամենը մեծ խնդիր չէ: Ոչ ոք մասսայական խուզարկություններ չի իրականացնում գիշերային ակումբներում, կամ մտնում ամառանոցներ:

 Ինչպես Lenta.ru-ին անանունության պայմանով հայտնել է մի նախկին բարձրաստիճան իրավապահ, դրա համար երկու պատճառ կա. անիմաստ է բռնել մասնավոր օգտագործողին, քանի որ դա մեծ ուժեր և աշխատանք է պահանջում, և հետո էլ՝ սովորաբար այդ բռնվածը ազատվում է ընդամենը վարչական տուգանք մուծելով: 

Այլ գործ է վաճառքը, որին իրավապահները մեծ ուշադրություն են դարձնում, բայց այստեղ էլ դժվար է ապացուցել վաճառքի փաստը: Հոգեակտիվ նյութեր պարունակող նյութերի, մասնավորապես մարիխուանայի օրինականացման հարցը բազմիցս է քննարկվել գործող կառավարության ամենաբարձր մակարդակներում: 

Օրինակ՝ անցյալ տարի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, հարցազրույցներից մեկում անդրադառնալով թեմային նշել է, որ դրա ամբողջական արգելումը «փարիսեցիություն» է, իսկ օրինականացումը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ: 

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով մարիխուանայի օգտագործման ոլորտը օրինական դաշտ բերելու մասին, ասել է, որ իր կարծիքով, «Հայաստանում մարիխուանան արդեն իսկ օրինականացված է, քանի որ այն գնում և վաճառվում է, բայց ոչ թե պետության կանոններով, այլ այն մարդկանց, որոնք զարգացնում են այդ բիզնեսը»: 

Նախկին իրավապահը Lenta. ru- ին հայտնել է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մթնոլորտ է փոխվել, և իրավապահ մարմինները համապատասխանաբար են արձագանքում դրան, իհարկե, չկան ուղղակի հրահանգներ կամ նույնիսկ ակնարկներ, բայց փաստն այն է, որ մարիխուանայի թեման զոնդավորվում է: 

Ըստ նրա, «նախկինում մի մարդ, որը իր նեղ շրջապատում պաշտպանել էր կանեփի օրինականացումը, այժմ մեծ պաշտոնյա է, և այս նոր իշխանություններն ընդհանուր առմամբ ավելի ազատ են, քան նախորդները, դրանք մի տեսակ եվրոպական են, և մարդիկ դա տեսնում են»: 

Իսկ նման բաները անհետևանք չեն մնում, և ներկայումս տեսանելի է, որ որոշ խմբեր ակտիվորեն առաջ են մղում մարիխուանայի թեման, և ոչ ոք նրանց առջև պատնեշ չի դնում: Սա քաղաքական խնդիր է, և տրամաբանական է, որ ոստիկանությունը չի ցանկանում քաղաքական խոչընդոտ հանդիսանալ: 

Բացի այդ, Հայաստանի նոր իշխանություններում առկա են կանեփի սիրահար մարդիկ: Նման տեղեկատվությունը ապացուցելի չէ, բայց դրանց մասին համառորեն լուրեր են պտտվում: Օրինակ՝ հոդված է եղել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ընկերների հետ մարիխուանա է օգտագործել Հայաստանի կառավարության շենքում: 

Դատարանի որոշմամբ այդ ամենը բարենպաստ ավարտ է ունեցել Ավինյանի համար, բայց «նստվածքը մնացել» է: Ավինյանը «Արմերիկայի» հետ սկանդալից հետո ակնարկել է, որ գոնե ապագայում հնարավոր է վերադարձնել տեխնիկական կանեփի հարցը, և էկոնոմիկայի նախարարությունը «ուսումնասիրում է» այդ հարցը: 

Չնայած սա կարող է լինել ընդամենը ներդրողին համոզելու և սկանդալը կոծկելու փորձ: Այնուամենայնիվ, այդ ամենը բարձրաձայնվել է, քննարկվել խորհրդարանում և ձևավորվել են դրա համախոհների և հակառակորդների ճամբարներ: 

Հայկական տեղեկատվական միջավայրում որոշակի ազդեցություն ունեցող առանձին լրատվամիջոցներ ևս ակտիվորեն լոբբինգ են անում կանեփի արտադրության օրինականացման հարցը: Մի խոսքով, մարիխուանայի հարցը արդեն իսկ ներառված է Հայաստանի օրակարգում:

Կամո Խաչիկյան

Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան