Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամե­նա­մեծ փրկու­թյու­նը կրթու­թյունն է, ուրիշ ճար չկա»

ИНТЕРВЬЮ

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ստեղծված իրավիճակում, երբ մարդկանց կյանքը կտրուկ փոփոխությունների ենթարկվեց, պետք է մտածել օգուտներ քաղելու մասին՝ կյանքը վերարժևորելու, փոփոխություններ կատարելու իմաստով: 

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը նշում է՝ սրա մեջ կա ինչ-որ ճշմարտություն: 

«Աշխարհահռչակ գրող Օ. Հենրին ամբողջ կյանքում միտք չէր ունեցել գրող դառնալու, բայց տնտեսական հանցագործության պատճառով հայտնվելով բանտում ՝ սկսել է գրել՝ կյանքում ոչ մի տող գրած չլինելով: 

Նա այդ վիճակից փորձել է այդ կերպ դուրս գալ: Տպագրվել է ոչ իր անունով, քանի որ հանցագործն իրավունք չուներ տպագրվելու: Նրա գործերը լույս են տեսել իր դատապաշտպանի անունով: Աշխարհն արդյունքում ունեցավ Օ. Հենրիի նման հանճարեղ գրողի: 

Բայց հիմա բոլորս հենրիներ չենք: Այնպես չէ, որ բոլորն ունեն գիտակցության այն աստիճանը, որ սա նեղվածք է, և պետք է այլ կերպ մտածել: Ցավոք, կրթության հսկայական պակաս ունենք: Որքան էլ ասենք, թե 21-րդ դարում ենք, կրթական համակարգն այլ է, չափազանց մեծ տոկոս է կազմում անկրթությունը, իսկ անկիրթ մարդը չի կարող այս վիճակում օգուտ քաղել ինչ-որ բաներից, նա ավելորդ խուճապի մեջ է ընկնում, ավելորդ հույզեր են առաջանում, որոնք բերում են ոչ ադեկվատ և ավելի տհաճ հետևանքների: 

Անկեղծ ասած, մի քիչ էլ արհեստական բան եմ տեսնում այս ամբողջ պանիկայի մեջ: Հասկացանք՝ պանդեմիա, պանդեմիա, իսկ եթե հանկարծ չհայտարարեին պանդեմիա, ի՞նչ էինք անելու: Կարող էր, չէ՞, համաշխարհային պանդեմիա չհայտարարվել, դրա միտումները կային: 4-5 տարի առաջ խոզի գրիպ եղավ, որևէ կառավարության կողմից որևէ բան չհայտարարվեց: 

Ունեցանք զոհերի նույն քանակը և մի քիչ էլ ավելի, որն այսօր ունենք, այդ մասին ոչ մի տեղ չհայտարարվեց: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: 

Ստիպված ենք մտածել, թե ինչ ձևով կարող ենք ավելի օգտավետ դուրս գալ այս ամեն ինչից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նշում է՝ շատ մոտ է կանգնած կրթական համակարգին, դասավանդում է թատերական ինստիտուտում, ունի 30-ից ավելի սան: «Այն մասնագիտությունը, որ դասավանդում եմ, պրակտիկ մասնագիտություն է, վերաբերում է մարդկային փոխհարաբերություններին: Դա օնլայն չի լինում, զուգընկերը պետք է կողքիդ կանգնած լինի: 

Ուսանողին չեմ կարող օնլայն փոխհարաբերություններ բացատրել, դա նա կարող է գրքում էլ կարդալ, բայց մինչև չփորձի այդ ամենը, դա սուտ բան է դառնում: Աշխատում ենք ինչ-որ ձևով անցկացնել դասերը: Չգիտեմ՝ օնլայն քննությունը ի՞նչ ձևով ենք հանձնելու: Մեզ պարտադրում են ինչ-որ ձև, բայց այն արդյունավետ չէ մեր դեպքում: Գուցե արդյունավետ է տեսական առարկաների դեպքում: 

Աշխարհում վաղուց կա այդ ձևը, շատերը սովորում են տարբեր համալսարաններում՝ լրացնելով նրանց կրեդիտները, գիտելիքներ են ստանում, բայց երբեք դասախոսին չեն էլ հանդիպում: 

Բայց դա տեսություն է, իսկ գործնական առարկաները շատ են քայքայվելու: Լուրջ անհանգստություն ունեմ թատրոնների և կատարողական արվեստների շարունակականության վերաբերյալ: 

Ինչպե՞ս է լինելու երաժիշտների, սիմֆոնիկ նվագախմբերի, օպերային և թատերական ներկայացումների հարցը: Չեմ կարծում, որ մոտակա վեց ամիսը ներկայացում ենք խաղալու: Իսկ երբ դերասանը վեց ամիս բեմ ու հանդիսատես չի տեսնում, նա արդեն ոչ թե 6, այլ 36 անգամ ավելի հետընթաց է ապրում»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս շրջանում արվեստի գրեթե բոլոր ճյուղերը «տեղափոխվեցին» օնլայն տիրույթ: Սա կարո՞ղ է օգտակար լինել դրանց հասանելիության, ճանաչելիության, տարածման առումով: «Ինչ վերաբերում է արվեստի այնպիսի տեսակներին, ինչպես դասական արվեստն ու թատրոնն են, օպերային և կատարողական տարբեր արվեստները, որոնցից շատերի դեպքում գուցե հանրությունը լայն այցելություն չուներ, ապա հիմա շփվում է դրանց հետ: 

Հուսանք՝ սա լուրջ ազդեցություն կունենա, բայց ինչ վերաբերում է հանդիսատեսի և դերասանի միջև փոխհարաբերությանը, այդտեղ ունենում ենք հսկայական կորուստ: Ինչու էինք գնում և դահլիճում լսում սիմֆոնիկ երաժշտություն: Երբեմն դահլիճն է թելադրում, թե ինչպես շարունակվի ամեն բան, դահլիճը հետդ ստեղծագործում է, իսկ օնլայն տիրույթում դա բացառվում է: 

Այն ներկայացումները, որոնք ցույց ենք տալիս օնլայն, թատերական ներկայացում անվանել այնքան էլ ճիշտ չէ, դա ընդամենը մոտավոր տեղեկություն է այդ ներկայացման մասին: 

Տարիներ առաջ ինքս առիթ եմ ունեցել ինչոր ներկայացում դիտել համացանցով, հետո արդեն նույն ներկայացումը դիտել հանդիսատեսի հետ, հասկացել եմ, որ ավելի վաղ նայածս ներկայացումը համարյա կապ չուներ երկրորդի հետ: Այս առումով լուրջ կորուստներ ենք ունենալու: 

Ճանաչելիության առումով, այո՛, գուցե օնլայն տիրույթում հանդես գալը նշանակություն ունենա, բայց ոչինչ ավելի: Այս ամենից հետո մարդկանց ինչ-որ տոկոս անպայման կգնա թատրոն, օպերային ներկայացման, որովհետև շատերի համար դա նորություն է: 

Եկեք աչքակապությամբ չզբաղվենք: Վերջին հաշվով, մշակութային հանդիսատեսը կազմում է տվյալ երկրի բնակչության առավելագույնը 14 տոկոսը: Սա ասում եմ զարգացած երկրների մասին, որտեղ կոմունիկացիաները հզոր են: Հիմա պատկերացրեք, թե մեր բնակչության 14 տոկոսը որքան է»,-ասում է դերասանը:

Հակոբյանն ընդգծում է՝ թատրոնները բավական լավ վիճակում էին: « Հատկապես վերջին երկու տարում դահլիճները լեփ-լեցուն էին: Առիթ եմ ունեցել և՛ դասական երաժշտության համերգների ներկա գտնվել, և՛ տարբեր թատրոնների ներկայացումները դիտել: Ինքս մեկից ավելի թատրոնում եմ աշխատում: Վիճակը բավական լավն էր, վախենում եմ, որ որոշ ժամանակ հետընթաց կունենանք»,-հավելում է Հակոբյանը:

Իսկ վերջում նրանից հետաքրքրվում ենք՝ ի՞նչ անել այս ճգնաժամը հաղթահարելու և դրանից առավելագույնս շահած դուրս գալու համար: «Ամեն օր Նարեկացի եմ կարդում, որպեսզի հասկանամ՝ ինչո՞ւ էր այդ հզորն ամբողջ մի գիրք անդադար ներողություն խնդրում: 

Կցանկանամ, որ լուրջ զբաղվենք մեր սերունդների, հասարակության կրթությամբ: Ամենամեծ փրկությունը կրթությունն է, ուրիշ ճար չկա: Ինչո՞ւ է իսլամի աշխարհը վայրիվերումների մեջ, որովհետև այդ հասարակություններում համատարած անկրթություն է:

 Նրանք հրաշալի տիրապետում են ժամանակակից զենքերի բոլոր տեսակներին, բայց գիրք կարդալ չգիտեն, չգիտեն, թե ինչ է թատրոնը, երաժշտությունը, ինչը սարսափելի է: Քրիստոնեությունն էլ է ունեցել նման շրջան, երբ անկրթություն էր տիրում, և եկեղեցական որևէ առաջնորդի ասածը բացարձակ ճշմարտություն էր, աղավաղվում էր բուն հավատքը: 

Կցանկանամ, որ մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում բուն հավատքը՝ անկախ նրանից՝ քրիստոնյա են, մահմեդական և թե այլ կրոն են դավանում: Կրոնը վերջին հաշվով բուն հավատքի հետ կապ ունի ընդամենը դավանաբանական իմաստով: 

Աշխարհը, բնությունը կառավարվում է մի կետից, երբ սա հասկանանք, գիտակցենք, թե որքան փոքր է մեր աշխարհը, շատ բաներ կվերանայենք»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США