Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան

Լրա­նում է Փա­շի­նյա­նի պաշ­տո­նա­վար­ման եր­կու տա­րին, սա­կայն հան­րու­թյան ակն­կա­լիք­նե­րը դե­ռևս հե­ռու են իրա­կա­նու­թյուն դառ­նա­լուց

Այսօր լրանում է գործող իշխանությունների պաշտոնավարման, իսկ ավելի ստույգ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու երկու տարին, և այս երկու տարվա ընթացքում իշխանություններն ունեցել են գրեթե բոլոր հնարավորությունները Հայաստանը զարգացնելու և իրենց ծրագրերն իրականացնելու համար։

Իսկ հիմա հասկանանք, թե որքանով են իրականություն դարձել հանրության սպասումները Նիկոլ Փաշինյանից և նրա թիմակիցներից։ 

Երկու տարի առաջ Փաշինյանը խոստանում էր, թե վարչապետի պաշտոնում իր նշանակումից հետո երկիրը դրվելու է աննախադեպ զարգացման ռելսերի վրա, բարելավվելու է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, սկսվելու է ներգաղթ և ներդրումային բում։

Սակայն երկու տարին գլորվեց, բայց Հայաստանի ներքին կյանքում այդպես էլ լուրջ փոփոխություններ տեղի չունեցան։ Ճիշտ է՝ որոշակի տնտեսական զարգացում և առաջընթաց նկատվեց, բայց դրանում ոչ մի առանձնահատուկ երևույթ չկար, քանի որ նախկինում ևս Հայաստանը նման տեմպերով զարգանում էր։

Դրա հետ մեկտեղ՝ ընդամենը մի քանի հազար դրամով ավելացան թոշակառուների թոշակները և հազարավոր մարդկանց աշխատավարձերը՝ չնայած որ պետական բարձր պաշտոնյաների՝ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլն, աշխատավարձերը գրեթե կրկնապատկվեցին։

Մեծ թվով նոր աշխատատեղերի ստեղծումը այդպես էլ մնաց երազանք։ 

Դրա համար էլ վարչապետը նոր աշխատատեղերի ստեղծման հովանոցի ներքո է դիտարկում ստվերից դուրս եկած աշխատատեղերը և իր հրապարակած տվյալների մեջ գերակշռող մաս են կազմում հենց ստվերից դուրս եկած աշխատատեղերը։

Իսկ ներդրումների մասին իշխանությունների խոստումները ընդհանրապես սառույցին գրվեցին։ Հայաստանում առկա քաղաքական մթնոլորտի, ոչ բարենպաստ ներդրումային միջավայրի և օրենսդրական դաշտի պատճառով արտերկրյա և սփյուռքահայ ներդրողները խուսափում են Հայաստանում գումարներ դնելուց։

Բացի դրանից, ներդրողների և միջազգային գործընկերների համար կառավարության գործողությունները անկանխատեսելի են ու անհասկանալի, որը հիմնականում պայմանավորված է անփորձությամբ, սեփական գործողությունները պլանավորելու դժվարություններով և ոչ ներդաշնակ կադրային քաղաքականությամբ։

Եվ պատահական չէ, որ մենք հընթացս ականատես ենք լինում, թե ինչպես են մեծ փորձ ունեցող և պրոֆեսիոնալ պաշտոնյաները հրաժարվում աշխատել այս կառավարությունում, իսկ մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես են անփորձ երիտասարդները նշանակվում բարձր կարևորություն ունեցող պաշտոններում, որի հետևանքով համակարգի ներսից դիմադրություն է սկսվում։ 

Արդյունքում ընկնում է պետական կառավարման համակարգի աշխատանքի որակը և արձագանքման արագությունը։

Իշխանությունների ձեռքբերումները սակավ են արտաքին քաղաքականության ասպարեզում։ Եվ սա պայմանավորված է ոչ միայն կադրային քաղաքականության բացերով, այլև գործընկերների հետ աշխատելու և երկկողմ օրակարգեր ձևավորելու անընդունակությամբ։ 

Դա է պատճառը, որ մինչ այսօր լուրջ տեղաշարժ չի նկատվում գրեթե բոլոր ուղղություններով, տեղում դոփում են ինչպես ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերություները, այնպես էլ մեր հարաբերությունները անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ։

Թերևս պետք չէ զարմանալ, որ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցում, որն ԱԺ-ում ներկայացրեց վարչապետ Փաշինյանը, աննախադեպ արդյունքներ չէին արձանագրված, ինչպես որ խոստանում էր Փաշինյանը երկու տարի առաջ։

Վարչապետն իր ելույթում ևս մեկ անգամ ներկայացրեց այն չարչրկված ցուցանիշները, որոնք ինքը ամեն անգամ արդյունքներ ցույց տալու համար 100 փաստերի տեսքով ներկայացնում էր հանրության դատին։ Սակայն այդ թվերը հանրությունն ընդունում է ոչ միանշանակ, քանի որ դրանք իրենց արտացոլումը չեն գտնում ռեալ կյանքում։

Տպավորություն է, որ շատ ասելիք չունենալու պատճառով է, որ իր զեկույցում վարչապետը սահուն անցում կատարեց նաև 2020 թվականին՝ ընդհուպ հասնելով մինչև կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Սակայն վարչապետն այդպես էլ չնախանշեց, թե ինչ ծրագրերի և գործողությունների միջոցով է երկիրը դուրս գալու ճգնաժամից։

Միակ նախաձեռնությունը, որի մասին նշեց վարչապետը, կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրերն են, սակայն դրանք չնչին են ներկայիս խորը ճգնաժամը հաղթահարելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

website by Sargssyan