Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գիտե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում լվացքի փոշին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր դժվար է պատկերացնել լվացք անելն առանց լվացքի փոշու: Գրեթե մեկուկես դար է անցել առաջին անգամ դրա հայտնվելուց ի վեր: Այնուամենայնիվ, նշենք, որ լվացքի փոշու օգտագործման մասին առաջին հիշատակումը թվագրվում է 16-րդ դարով: 

Հայտնի է, որ այն ժամանակ հնդիկները լվացք անելու ընթացքում հատուկ խառնուրդ են ավելացրել ջրի մեջ, բայց դրա պատրաստման բաղադրատոմսը, ցավոք, չի պահպանվել: Լվացող առաջին փոշու ստեղծողը եղել է գերմանացի քիմիկոս Ֆրից Հենկելը: 

Նա ստացել է մի խառնուրդ, որի գերակշիռ մասը եղել է նատրիումի սիլիկատը: Հենց այդ նյութն էլ դարձել է ժամանակակից լվացքի փոշու նախատիպը:

 1876 թվականի սեպտեմբերի 26-ին Գերմանիայում Ֆրից Հենկելն իր գործընկերների հետ հիմնադրել է «Henkel» ընկերությունը, որը սկսել է արտադրել պարկերի մեջ փաթեթավորված լվացքի փոշի: 

Հենկելի այդ գլուխգործոցը իր ցածր գնի պատճառով շատ արագ ձեռք է բերել լայն ժողովրդականություն, և ընդամենը երկու տարի անց ընկերությունը «Սպիտակեցման սոդա» անվանումով նոր արտադրատեսակ է մտցրել շուկա: 

Հենկելին հաջողվել է լվացքի փոշուն սոդա ավելացնելով՝ նրան նաև սպիտակեցնող ազդեցություն տալ, միևնույն ժամանակ այդ արտադրանքը ևս իր ցածր գնի պատճառով եղել է հանրության համար շատ մատչելի: 1905 թվականին Ֆրից Հենկելի որդու՝ Հյուգոյի նախաձեռնությամբ ընկերությունում սկսել են աշխատել ավտոմատ լվացքի մեքենաների համար փոշի ստեղծելու ուղղությամբ: 

Եվ 1907 թվականին հայտնվել է «Persil» լվացքի փոշին, որը հնարավորություն է տալիս լվացք անելիս առանց հատուկ ջանքեր գործադրելու ստանալ ձյան նման սպիտակ ու մաքուր սպիտակեղեն: Այդ նոր փոշին իր հատկությունների շնորհիվ «Henkel» ընկերությանը դարձրել է եվրոպական և ամերիկյան շուկաների առաջատար: 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի քիմիկոս Պոնտերը ստեղծել է սինթետիկ լվացքի փոշի: Այս հայտնագործությունը կիրառել է «Procter & Gamble» ընկերությունը, որը 1933 թվականին շուկա է հանել իր առաջին լվացքի փոշին՝ «Dreft»-ը, որը բավականին արագորեն նվաճել է ամերիկյան շուկան: 

Դրանից հետո, 20-րդ դարի մնացած երեք քառորդում լվացքի փոշիների արտադրության տեխնոլոգիան չի ենթարկվել որևէ էական փոփոխության: Միայն 2000-ականների սկզբին, նոր քիմիական միացությունների ստեղծման հետ կապված, լվացքի փոշու պատմության մեջ սկսվել է նոր փուլ: 

Ներկայումս լվացքի փոշիները ներառում են բազմաթիվ նյութեր. ջրի մակերեսային լարվածությունը նվազեցնողներ, հիմնային հավելանյութեր, հակաադսորբենտներ, ջուրը փափկեցնող միջոցներ, լ յումինեսցենտ նյութեր սպիտակություն ստեղծելու համար, կեղտը մաքրելու համար նախատեսված նատրիումի և կալիումի միացություններ, ինչպես նաև տարբեր բույրեր առաջացնող նյութեր և այլն: Մեր ժամանակներում նաև հայտնվել են առաջին լվացքի փոշիները՝ հեղուկների և ժելեների տեսքով, որոնց արդյունքում դրանք արագորեն սկսել են նվաճել եվրոպական շուկաները: 

Չնայած դրան, այն ամբողջ աշխարհում չի ստացել այն լայն ժողովրդականությունը, որը ունի սովորական լվացքի փոշին, սակայն նշենք, որ վերջին տասնամյակի ընթացքում հեղուկ լվացքի փոշու պահանջարկը մի քանի անգամ ավելացել է և շարունակում է ավելանալ:

 

 

Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ