Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եթե իշ­խա­նու­թյուն­նե­րը հե­տև­ու­թյուն­ներ չա­նեն, ապա ատե­լու­թյան մթնո­լոր­տը շատ վտան­գա­վոր հե­տև­անք­նե­րի կա­րող է հան­գեց­նել

АНАЛИТИКА

Կորոնավիրուսի համավարակի տարածման և արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում Հայաստանում ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Եվ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երկրի հասարակականքաղաքական կյանքը թշնամանքի ու ատելության նորանոր դոզաներ է ստանում։

Իշխանափոխությունից հետո երկու տարի շարունակ տարբեր վերլուծաբաններ և գործիչներ ահազանգում են, որ երկրում հաստատված ատելության մթնոլորտը ոչ ցանկալի հետևանքների կարող է հանգեցնել, սակայն նրանց զգուշացումները անտեսվում են և այդպես էլ մնում օդից կախված։

Դրան զուգահեռ՝ իշխանությունները ժամանակ առ ժամանակ թեժացնում են երկրում հաստատված թշնամության մթնոլորտը։ Եվ դա տեղի է ունենում երկրի վարչապետ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ, երբ վերջինս շարունակում է հանրությանը բաժանել սևերի և սպիտակների, շարունակում է խոսել «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» և «թաթիկները կտրելու» մասին։

Հիմնական խնդիրն այն է, որ իշխանությունները անհանդուրժողականությամբ են ընդունում իրենց հասցեին հնչած ցանկացած քննադատություն։ Նախ՝ իշխող ուժի ներկայացուցիչները այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, որ իրենք նախկին ընդդիմադիրները չեն, այլ իշխանություն են, որը պետք է իր վրա վերցնի նաև քննադատությունների ծանրությունը։ 

Սակայն իմքայլականներին թվում է, թե իրենք կարող են միաժամանակ լցնել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտը, ինչն անհնար է։ Ժամանակն է, որ իրենք դիրքավորվեն միայն իշխանության դաշտում, քանի դեռ այդտեղ են, քանի որ շատ արագ են կորցնում իրենց վարկանիշը։ Աներևակայելի արագ:

Եվ պատահական չէ, որ իշխանությունների կողմից գեներացվող ատելության հետևում թաքնված է նրանց վախը վարկանիշը կորցնելու նկատմամբ։ 

Դրանով է պայմանավորված, որ քննադատությունների ենթարկվելով՝ իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ընդունել իրենց թերացումներն ու սխալները, այլև մյուս կողմից փորձում են արդարացնել իրենց գործողությունները՝ ներկայացնելով, թե իրենք միակ ուժն են, որ ունեն ժողովրդի վստահությունը և գործում են միայն ժողովրդի շահերից ելնելով։

Իրենց քննադատության ենթարկող գործիչներին և ուժերին նրանք մեղադրում են ժողովրդի շահերի դեմ գործելու, կոռուպցիայի, անցյալում եղած արատավոր երևույթների և այլնի մեջ։ Իսկ երբ կառուցողական քննարկումների մշակույթը չի կայանում, և քաղաքական բանավեճը տեղափոխվում է միայն փոխադարձ մեղադրանքների դաշտ, ապա թշնամանքի և ատելության դրսևորումների ահագնացումը պետք է դիտարկել այդ գործողություններից բխող տրամաբանական շարունակություն։

Եվ, բնականաբար, թշնամանքի ներքաղաքական մթնոլորտը սրվելու էր արտակարգ դրության և ճգնաժամային իրավիճակի պայմաններում, երբ երկիրը կանգնած է բազում խնդիրներին դեմհանդիման, սակայն այդ խնդիրները լուծելու նպատակով հանրության համախմբում չի իրականացվում ու ավելի է սրվում հասարակության մեջ առկա սեգմենտավորումը։

Պատահական չէ, որ վերջին շրջանում արդեն ականատես ենք լինում ԱԺ բարձր ամբիոնից հնչող ատելության խոսքերի, հայհոյանքների, ծեծկռտուքների դրսևորումների։ Ու ամենամտահոգիչն այն է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերջին դեպքերը տեղի ունեցան անմիջականորեն վարչապետի ներկայությամբ, բայց վերջինս տեղի ունեցածում իրենց մեղավորությունն ընդունելու փոխարեն արդարացրեց իշխանական պատգամավորների գործելակերպը՝ ընդդիմությանը մեղադրելով սադրանք իրականացնելու մեջ և խոսելով իրենց քաղաքական մրցակիցներին «ասֆալտին փռելու» մասին։ Այսինքն, փաստացի սպառնալիքներ հնչեցրեց բոլոր նրանց հասցեին, որոնք իրենց «թանին թթու կասեն»: 

Եվ զարմանալի չէ, որ շատ փորձագետներ վարչապետի այդ ելույթը որակեցին որպես խայտառակություն և որպես բացահայտ նահանջ ժողովրդավարությունից:

Անշուշտ, բարոյական բոլոր սահմաններից դուրս է Էդմոն Մարուքյանի եղբոր հայհոյախառն գրառումը Սասուն Միքայելյանի հետ կապված: Նման երևույթները դատապարտելի են միանշանակ: 

Քաղաքական հարաբերություններն այսպիսով իջեցնում ենք փողոցի մակարդակի՝ հաշվի չառնելով ոչ մի սրբություն: Սակայն, ցավոք, Մարուքյանի եղբայրը բացառություն չէ: Մենք վաղուց ենք սկսել անցնել բոլոր սահմանները: Ու այստեղ անելիք ունենք բոլորս, առաջին հերթին՝ իշխանությունները:

Եթե իշխանությունները հետևություններ չանեն, ապա ատելության ու թշնամանքի այս մթնոլորտը շատ վտանգավոր հետևանքների, ընդհուպ նոր բախումների կարող է հանգեցնել, քանի որ առաջիկայում սպասվում է գործազրկության աճ, սոցիալ-տնտեսական իրավիճակի սրացում և համընդհանուր դժգոհության ավելացում։ 

Իսկ քաղաքական դիրքավորման առումով հասարակական բևեռացվածության առկա ստիճանն ուղղակի պայթյունավտանգ է: Հետևանքներն արդեն երևում են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию