Գաբին՝ իր և Կադիրովի նույնանման լուսանկարի ու երկրպագուներին սպասվող անակնկալի մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Գաբի Գալոյանը Instagram-ի իր էջում օրեր առաջ իր եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի լուսանկարների կոլաժ էր հրապարակել, որտեղ նրանք երկուսն էլ կրում են նույն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով վերնաշապիկը: Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք երգչուհու նման քայլը ենթատեքստ ունի՞:
Այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում Գաբին ծիծաղելով նշեց. «Անկեղծ ասած, ինձ այս շապիկը նվիրել է ռուզ դիզայներներից մեկը, եւ երբ տեսա, որ Քադիրովն էլ նույն վերնաշապիկից է կրում, որոշեցի ուղղակի հումորային կարգով կոլաժ անել եւ տեղադրել իմ Instagram-ի էջում: Այնպես որ, իմ նման քայլը ոչ մի քաղաքական քարոզ չի ներկայացնում, իսզբանե չեմ ցանկացել, որ այս քայլս քաղաքականացվեր, հատկապես, որ փորձում եմ հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից, հատկապես այն թեմաներից, ինչը Հայաստանին չի վերաբերվում»:
Ի դեպ, երգչուհին նշեց, որ առաջիկայում իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում. «Մի ծրագիր ունեմ նախատեսած, որը շուտով կներկայացնեմ իմ հանդիսատեսին, պարզապես դեռ չեմ ուզոՒմ բացել փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի»,- հավելեց Գաբին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան