ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 04.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել Մեկ զինվոր մահացել է, 6-ը՝ վնասվածք ստացել. ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել Քննարկվում է Մեղրին փակելու հարցը «Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ». Անի Խաչիկյանը` 29-ամյակի մասին «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Գիտնականները կորոնավիրուսի մեջ մարդկային սպիտակուցի մաս են հայտնաբերել Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ««Փափուկ խաղալիքն» ինձ հայտնի դարձրեց».17-ամյա Իլոնա Մկրտչյանի նոր ֆոտոշարքն ու տարիքից մեծ երևալու քննարկումները Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան

Շա­րու­նակ­վում է ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի թու­լաց­մանն ուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը

Գաղտնիք չէ, որ ներկա փուլում ազգային արժեհամակարգը, որը մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է, տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեր արժեքների դեմ պայքարը սկսվել է հատկապես իշխանափոխությունից հետո։ 

Առաջին հայացքից թվում էր, թե գործող իշխանությունները պետք է մեր արժեհամակարգի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկեին. ի վերջո, ազգային արժեքների պահպանումը նաև Հայաստանի համար անվտանգային կարևոր բաղադրիչ է պարունակում, քանի որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Սակայն տեղի է ունենում հակառակ գործընթացը։

Դրսից ներմուծված և ներսից իրականացվող նախաձեռնությունների արդյունքում քայլեր են ձեռնարկվում փոխելու հանրության շրջանում ձևավորված պատկերացումները մեր աժեհամակարգի հիմնասյուների՝ բանակի, եկեղեցու և ընտանիքի մասին։ 

Եվ հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գործելակերպը։ Կարծիքներ կան, որ այսօր փաստացի իրականացվում է դրսից որոշակի գլոբալիստական ուժերի ծրագրերը, որոնց շահերից է բխում, որ մեր երկիրը դառնա առավել վերահսկելի և կառավարելի։ 

Այդպես է, թե ոչ, ժամանակը ցույց կտա, սակայն անցած երկու տարիները վկայում են, որ ներկայիս իշխող ուժը, գերադասելով իր կարճաժամկետ դիվիդենտները և իշխանությունը պահելու մոտիվացիան, անտեսում է այն ռազմավարական շահերը, որոնց վրա հիմնված է մեր հասարակության իմունիտետի բարձրացումը։ 

Դրանով է պայմանավորված, որ ժամանակ առ ժամանակ իշխանություններն այնպիսի որոշումներ են ընդունում և քարոզչություն են իրականացնում, որը առաջ է բերում հասարակության հակազդեցությունը։

Պատահական չէ, որ լուրջ քննադատությունների առարկա դարձան իշխանությունների՝ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրությունը, անընդունելի բովանդակություն ունեցող ֆիլմերի և միջոցառումների ֆինանսավորումը, հակաեկեղեցական քարոզչությունը և այլն։

Տևական ժամանակ է, որ հանրության շրջանում լուրջ մտահոգության տեղիք է տալիս Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը։ Իսկ իշխանությունները հարմար առիթ են փնտրում մեր արժեհամակարգին հակասող այդ կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու և վավերացնելու համար։ 

Իսկ մինչ այդ, Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման ճանապարհին իշխանություններին հաջողվեց վավերացնել 2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Խնդիրն այն է, որ երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո այս կոնվենցիայով ներմուծվում են հանրության համար անընդունելի հասկացություններ և երևույթներ, այդ թվում՝ «սեռական կողմնորոշում» եզրույթը երեխաների առումով։ 

Իրականում արդեն իսկ ներքին օրենսդրությամբ նախատեսված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, և այս առումով անհասկանալի է այսպիսի բովանդակություն ունեցող կոնվենցիայի վավերացումը, որը բողոքի ալիք է բարձրացրել մեծ թվով ծնողների շրջանում։

 

Իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն հանրության համար խնդրահարույց բովանդակություն ունեցող կոնվենցիան ընդունելուց առաջ խուսափում են այն դնել հանրային քննարկման և, օգտվելով արտակարգ դրության ռեժիմի իրավիճակից, որն արգելում է զանգվածային ակցիաների և ցույցերի անցկացումը, արագ վավերացնում են այն։

Իսկ իշխանությունների այն փաստարկները, թե այդ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանությունների կողմից, չի կարող արդարացում լինել, քանի որ այդ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն վավերացումից հետ։ 

Եվ հետո, նախկինները բազմաթիվ սխալներ են արել: Մեղմ ասած՝ սխալներ: Սակայն դրանք չեն կարող այդ սխալները կրկնելու կամ «կնքելու» արդարացում լինել: Ուստի իշխանությունները ամբողջովին կրում են Լանզարոտի կոնվենցիայի վավերացման պատասխանատվությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

website by Sargssyan