Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արդյո՞ք իրականում դա Վինչին է ինքնաթիռի գաղափարի հեղինակը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դժվար թե այսօր որևէ մեկին զարմացնես ինքնաթիռով: Գուցե ոմանք չեն թռել ինքնաթիռով, բայց այդ փոխադրամիջոցին հաստատ «ճանաչում» են բոլորը: Սակայն ուշագրավ է նրա անցած ճանապարհը: Ինքնաթիռը օդից ծանր թռչող սարք է: Այն տարբերվում է ուղղաթիռից և օրնիտոպտերից թևերի անշարժությամբ, իսկ շարժիչի առկայությամբ տարբերվում է պլաներից։ 

Դիրիժաբլից և օդապարիկից ինքնաթիռները տարբերվում են նրանով, որ որպես վերամբարձ ուժ աէրոստատիկի փոխարեն օգտագործվում են աերոդինամիկ ուժեր։ Նման թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։ Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, սակայն նմանակել են թռչուններին, այսինքն՝ մարմնին թևեր հարմարեցնելով՝ մկանային ուժով փորձել են օդ բարձրանալ։ 

Բայց մարդը երկինք է ճախրել ոչ թե մկանների, այլ բանականության ուժով։ 19րդ դարի վերջերին աերոպլանների բազմաթիվ մոդելներ են ստեղծվել Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ամերիկայում, սակայն նրանց մեծամասնությունը քամու առկայության դեպքում շատ անկայուն են եղել երկնքում և ջախջախվել են վայրէջքի ժամանակ: 

Ինքնաթիռների ստեղծման պատմությունը մի քանի հարյուրամյակ է տևել, սակայն դրա ստեղծման պաշտոնական ամսաթիվը կարելի է համարել 1884 թվականը, երբ ռուս գյուտարար Ալեքսանդր Մոժայսկին ստեղծել է շոգեշարժիչով աշխատող ժամանակակից ինքնաթիռներին նման սարք՝ թևերով, շասսիով և պոչային հատվածով: 

Սակայն այդ սարքը չի կարողացել գետնից պոկվել և, օդ բարձրանալով, անգամ մի քանի մետր թռչել, քանի որ շոգեշարժիչը նման հզորություն չի ունեցել: 19-րդ դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն են տվել ստեղծել թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչներ։ 

1903 թվականի դեկտեմբերի 17-ին կերոսինով աշխատող շարժիչով օդ է բարձրացել ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու թռել 35 մետր։ Թեև մարդու այդ առաջին թռիչքը տևել է ընդամենը 12 վայրկյան, բայց դա արդեն իսկական թռիչք էր վերասլացքով ու վայրէջքով։ 

Ռայտ եղբայրների «Ֆլայերը» պաշտոնապես ճանաչվել է աշխարհում առաջին օդից ծանր սարքը, որի օգնությամբ իրականացվել է շարժիչի միջոցով իրականացվող կառավարվող թռիչք: 

Հետագայում գյուտարար եղբայրները կատարելագործել են իրենց թռչող սարքը և 1909 թվականին նրանց ինքնաթիռը արդեն սկսել էր զարգացնել 60 կիլոմետր/ժամ արագություն: Հետագայում ինքնաթիռաշինությունը սկսել է զարգանալ շատ արագ: 

Նույն 1909 թվականին Լուի Բլերիոն կտրել-անցել է Լա Մանշ նեղուցը, իսկ 10 տարի անց Էլքոկն ու Բրաունը իրականացրել են առաջին անվայրէջք թռիչքն Ատլանտյան օվկիանոսի վրայով։ 

1930 թվականին Էմմի Ջոնսոնը դարձել է Անգլիայից Ավստրալիա թռիչք կատարած առաջին կին օդաչուն, իսկ 2 տարի անց ամերիկուհի Էմիլիա Էրհարթը կանանցից առաջինը միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը, իսկ նրա թռիչքը տևել է 15 ժամ 18 րոպե։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առավել հայտնի են եղել ֆրանսիական «Ֆարման», «Վուազեն» և «Նյուպոր», անգլիական «Սոպվիչ», գերմանական «Ֆոկեր», ռուսական «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռները, որոնք զարգացրել են ժամում 90–120 կմ արագություն և բավականաչափ ծանր բեռներ փոխադրել։ 1930-ական թվականների վերջերին ստեղծվել են առաջին ուղևորատար ինքնաթիռները։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհում լավագույնն են եղել խորհրդային Իլ-2-ը, անգլիական «Սփիդֆայր», ամերիկյան «Էյրքոբրա» և «Մուսթանգ» կործանիչ օդանավերը։ Պատերազմի վերջին ինքնաթիռների արագությունը հասնում էր արդեն ժամում շուրջ 700 կմ-ի։ Սակայն այդ շրջանի ինքնաթիռները մխոցային շարժիչով էին, և դա խանգարում էր արագության մեծացմանը։ 

Անհրաժեշտ էր ստեղծել ավելի հզոր շարժիչներ։ 1952 թվականին սկսվեց մարդատար ռեակտիվ ավիալայներների («Հեյվիլենդ Քոմեթ») կանոնավոր երթևեկությունը։ Այս ձեռքբերումները թույլ են տվել ստեղծել քաղաքացիական ավիացիայի գերձայնային ինքնաթիռներ: 

Առաջին ուղևորատար գերձայնային ինքնաթիռը 1960 թվականին ստեղծված «Կոնկորդն» էր, որը ձայնի արագությունը գերազանցում էր 2 անգամ և Ատլանտյան օվկիանոսը կտրում-անցնում էր ընդամենը 3 ժամում։

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ