Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­գետ. «Ամ­րապն­դում են այն, ինչ ժա­մա­նա­կին քննա­դա­տում էին. ոչ ոք չի ուզո՞ւմ հարց տալ՝ ի՞նչ է կա­տար­վում երկ­րում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կան գլոբալ խնդիրներ, որոնք չեն լուծվել: Եղել են մանր-մունր փոփոխություններ, բայց ասել, որ դրանք համակարգային փոփոխությունների են բերել, սխալ կլինի: 

Մենք այսօր կարող ենք հանգիստ դուրս գալ փողոց և հարցնել մարդկանց, թե այս՝ արդեն երկու տարվա ընթացքում որքանո՞վ են իրականացել իրենց սպասելիքները, որքանո՞վ են կատարվել խոստումները: 

Շատերի պատասխանն այդ առումով միանշանակ բացասական կլինի: Այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, որն այս համատեքստում զարմանալի չի համարում այն քաղաքական իրավիճակն ու մթնոլորտը, որն այսօր առկա է Հայաստանում:

Նա մի քանի դիտանկյունից է բացատրում խնդիրների առկայությունը:

«Մի կողմ թողնենք մանր-մունր հարցերը, թեպետ դրանք էլ են կարևոր, դրանք էլ նշանակություն ունեն քաղաքական մթնոլորտի ձևավորման ֆոնի տեսանկյունից: Բայց ես ուզում եմ ավելի խոշոր հատվածին անդրադառնանք՝ առաջին հերթին ընդգծելով արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: 

Մենք այդ ուղղության մեջ ինչ-որ անհասկանալի պահեր ունենք: Խոսքը ինչպես մեր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած հարաբերությունների, այնպես էլ գործընկեր պետությունների հետ համագործակցության հստակ արդյունքների բացակայության մասին է: 

Եթե այդ հարաբերություններն իրականում զարգացնեինք, մենք այսօր դրական իմաստով հստակ տեղաշարժեր կտեսնեինք: Ու թեպետ այսօր հայտարարությունների մակարդակով այլ արդյունքների մասին է նշում իշխանությունը, բայց անգամ իրենց վիճակագրական տվյալներն են այլ փաստեր արձանագրում: 

Օրինակ բերենք միայն ներդրումների հանգամանքը, երբ անգամ պաշտոնական տվյալներն են փաստում, որ ներդրումները պակասել են: 

Իսկ ընդհանուր առմամբ մենք գործ ունենք համակարգային փոփոխության բացակայության հետ: Այսօր հայտարարվում է, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, բայց հարկ եղած դեպքում կրկին կանտեսվի Սահմանադրությունը, որն ի սկզբանե է անտեսվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով քաղաքական դաշտում առկա խնդիրներին՝ Սերգեյ Շաքարյանցը նկատեց.

«Մի կողմից՝ չգիտեմ, թե ինչով են բացատրվում այն միջադեպերը, որոնց վերջին շրջանում ականատես ենք լինում նաև խորհրդարանում: Բայց, մյուս կողմից, այս ամենն ու այս ընդհանուր իրավիճակը ինձ հիշեցնում է ՀՀՇ-ի վախճանի տարիները: 

Մթնոլորտն արդեն նմանվում է այդ տարիներին, որովհետև սկսել են ՀՀՇ-ի ոճով աշխատել: Այս իշխանությունը, կարծես, վերականգնել է այդ ոճը:

 Զուգահեռ՝ մենք ականատես ենք լինում նաև փողոցային հռետորաբանության: Համենայն դեպս, դժվար է որևէ կերպ արդարացնել նման տերմինաբանության առկայությունը քաղաքական դաշտում, որն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Երբեմն տպավորություն է, թե երիտասարդ հեղափոխականները սերիալներ շատ են նայում: 

Ես անգամ 90-ականներին նման երևույթ չեմ տեսել: Խոսքը ներքին միջադեպերի մասին չէ, իհարկե, այսպիսի բառապաշար օգտագործվում էր նաև նախկինում: Խոսքը ամբիոնից նման բառապաշարով հանդես գալու մասին է, այդ մակարդակը ամբիոններ է բարձրանում»:

Քաղաքագետն ընդգծեց, որ այսօր հրաժարականներ են լինում, որոնց առումով հստակ բացատրություններ չեն տրվում, հնչում են հայտարարություններ, որոնք մնում են հայտարարությունների մակարդակում:

«Հարցազրույցներում պարզապես հետին թվով բնութագրում են մարդկանց՝ որոշ դեպքերում նրանց մեղադրելով անգամ պետական դավաճանության, հակապետական գործունեության մեջ: Բայց չէ՞ որ նման դեպքերում ոչ թե պարզապես աշխատանքից են ազատվում, այլ ձերբակալվում են: 

Նման հայտարարություններին հստակ իրավական գործընթացներ պետք է հետևեն: Այդ հայտարարությունների հիմքում ապացուցված իրավական փաստեր պետք է լինեն, որոնք կներկայացվեն նաև հասարակությանը:

Բայց մենք այլ պատկեր ենք տեսնում: Պետական հանցանքների մեջ են մեղադրում, բայց այդ ամենն անցնում է, բոլորը լուռ են:

Չկան նաև 2018թ.-ին փողոց փակողները, մեքենաներից ազդանշաններ տվողները: Չգիտեմ՝ մարդիկ բթացե՞լ են, թե միշտ են այդպիսին եղել: Ոչ ոք չի ուզո՞ւմ հարց տալ՝ ի՞նչ է կատարվում երկրում: Հասկանո՞ւմ եք՝ ինչի՞ կարող են հանգեցնել, օրինակ՝ վավերացված կամ վավերացվող կոնվենցիաները: 

Պետք չէ հիմա ցուցամատը բարձրացնել ու ասել՝ «գիտեք՝ Սերժն է ընդունել, մենք չենք»: Իսկ հնարավոր չէ՞ չստորագրել, չվավերացնել որպես նոր ուժ: Պարզվում է՝ ոչ: 

Պարզվում է՝ ամրապնդում են այն, ինչ ժամանակին քննադատում էին: Միայն հիշենք, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը սխալ է»,-նշեց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետը շեշտեց, որ իր համար զարմանալի չէ նաև այն անհանդուրժողականությունը, որը հաճախ դրսևորվում է ընդդիմախոսների նկատմամբ: Ըստ նրա, այն տարբեր չափաբաժիններով միշտ էլ եղել է մեր քաղաքական դաշտում:

«Եթե մի քիչ տարիների խորքերը գնանք, նման բազմաթիվ դեպքեր կհիշենք: Ես վերևում արդեն բերեցի ՀՀՇ-ի օրինակը: Այս առումով ևս կբերեմ: Իրականում աշակերտների արածը գնահատելու համար պարզապես իրենց ուսուցիչներին պետք է հիշել ու չզարմանալ այն իրավիճակից, որն այսօր կա: 

Այս ամենը եղել է, և համակարգը չի փոխվել: Նույն տրամաբանությամբ զարմանալի չէ պետական կառույցներում բացառապես յուրայիններին տեսնելու ցանկությունը: 

Նախկինում էլ էին յուրայիններ նշանակվում: Այդպես էին կազմավորվում անգամ ստորադաս կառավարման մարմինների կազմերը: Ամեն ինչ նույնն է, և այդ մեխանիզմն ու այդ համակարգը ժառանգել են մեր պետական մարմինները՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ այսօրվա իշխանության օրոք:

 Յուրային չհանդիսացողները տեղ չեն գտնում համակարգում: Միակ տարբերությունը հետևյալն է. եթե նախկինում այդ յուրայիններն ունեին փորձ, կրթություն ու որոշակի մակարդակ, հիմա հակառակն է: Նշված առումներով ավելի ցածր մակարդակ կա»,-նշեց մեր զրուցակիցը: 

 

Քաղաքագետն ընդգծեց, որ իրականում շատ վտանգներ ու մարտահրավերներ ունենք՝ սկսած Արցախյան հիմնախնդրից, որը, ըստ նրա, փակուղու մեջ է, վերջացրած ներքին խնդիրներով:

«Օրինակներից մեկը տնտեսությունն է, որը քայքայվում է: Որևէ մեկը մտածե՞լ է, թե օրավարձով ապրող բնակչությունն ինչպե՞ս է ապրել արտակարգ դրության խստացված սահմանափակումների պայմաններում: 

Ենթադրենք՝ հանեցինք սահմանափակումները, հետո ի՞նչ է լինելու: Իսկ ո՞վ է այս ամենի գլխավոր պատասխանատուն: Այսօրվա իշխանությունը, երբ նախկինում ընդդիմություն էր, սիրում էր ձախողումների մեջ բացառապես այն ժամանակվա իշխանություններին մեղադրել: 

Այսօր մենք էլ այդ տրամաբանությամբ կշարժվենք՝ հարց ուղղելով այսօրվա իշխանությանը. իսկ ո՞վ է մեղավոր, տաքսու վարո՞րդը: Մեծ հաշվով, կառավարման լծակները, բնականաբար, ոչ թե տաքսու վարորդի, ընդդիմության կամ մյուսի, այլ հենց իշխանության ձեռքում են»,-ասաց նա:

 Զուգահեռ՝ քաղաքագետը մատնանշեց ընդդիմադիր հատվածում առկա բացերի մասին:

«Ամբիոնից հայտարարություններ անելը ոչ թե պայքար է, այլ՝ ձևանալ: Իրականում մանկապարտեզային խաղեր են՝ բնակչության աչքերի համար: Ես ընդդիմադիր հատվածում միավորման նշույլ անգամ չեմ տեսնում»,-ասաց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկ