Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հին, բարի» գրամեքենայից՝ համակարգչային ստեղնաշար

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղնաշարը սարք է, որի օգնությամբ տվյալներ են մուտքագրվում համակարգիչ և իրականացնում համակարգչի աշխատանքի վերահսկում: Բոլոր ստեղնաշարները նույնականացված են, այսինքն՝ ունեն ստեղների նույն հավաքածուն, ինչը եղել է գրամեքենաների վրա, ավելացրած նաև կուրսորի կառավարման և գործառույթային այլ լրացուցիչ ստեղներ: 

Շատ հաճախ մաթեմատիկական գործողություններ կատարելու համար լինում են նաև թվային ստեղներ և կոճակներ պարունակող փոքր ստեղնաշարներ: Համակարգչային ստեղնաշարի պատմությունը սկսվել է ավելի քան 150 տարի առաջ: Ժամանակակից ստեղնաշարների նախատիպերը գրամեքենաներն են, որոնք հայտնվել են 19-րդ դարի կեսերին: 

Առաջին գրամեքենան արտոնագրել է Քրիստոֆեր Լեթ Շոուլզը, որի սարքի ստեղները եղել են այբբենական կարգով դասավորված տառեր: Ժամանակի ընթացքում մարդիկ գիտակցել են, որ այդ պայմանականությունը անհարմար է, քանի որ հաճախակի օգտագործվող տառերը հեռու են կենտրոնից: Դրանից մոտ քան 20 տարի անց հորինվել է «QWERTY» անվանումով լատիներեն ստեղնաշարի դասավորությունը: 

«QWERTY» անվանումը գալիս է ստեղնաշարի ստեղների վերին շարքի առաջին վեց ստեղների տառերի դասավորությունից: 1943 թվականին հայտնվել է առաջին «ENIAC» համակարգիչը, որը ցնցել է համաշխարհային գիտությունը:

 Ինչպես շատ այլ գյուտեր, համակարգիչը ևս սկսել են օգտագործել ռազմական ոլորտում, համակարգչի օգնությամբ հաշվարկվել են բալիստիկ տվյալները: Ծրագրավորումը և տվյալների մուտքագրումը իրականացվել են հավաքման վահանակների և անջատիչ վարդակների միջոցով: Իսկ 5 տարի անց համակարգիչների զանգվածային արտադրություն սկսելու նպատակով ստեղծվել են համակարգիչների «BINAC» և «UNIVAC» նոր մոդելները:

 Ստեղծողները սկսել են նաև հատուկ ուշադրություն դարձրել մուտք/ելքային սարքերի նախագծմանը և մասնավորապես օգտագործել ստեղնաշարներ: Համակարգչային ստեղնաշարի ստեղծման պատմության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել էլեկտրական գրամեքենաների առաջացման հետ կապված: 

Այդ սարքերն ունեցել են այնպիսի հարմարավետ ստեղնաշարներ, որոնք թույլ են տալիս տվյալներ մուտքագրել մատի մեղմ և թեթև հպումով: 1965 թվականին General Electric և Bell ընկերությունների մշակած նոր համակարգչում առաջին անգամ ներառվել է տեսացուցադրման համակարգ՝ մոնիտոր: 

Սա շատ է հեշտացրել համակարգչի հետ աշխատանքը, քանի որ արդեն հնարավոր էր էկրանին տեսնել մուտքագրված տվյալները և խմբագրել դրանք: 1980-ականների սկզբից համակարգիչները հասանելի են դարձել ոչ միայն խոշոր ընկերություններին, այլ նաև սովորական մարդկանց: 

Ընդ որում, սկզբից համակարգչի մայրական պլատան և ստեղնաշարը եղել են միաձույլ: Ժամանակի ընթացքում ստեղները ենթարկվել են որոշ փոփոխությունների՝ ավելացվել են Alt, Control ստեղները, իսկ Enter ստեղնը ստացել է տվյալների մուտքագրման գործառույթ: Փաստաթղթերի հետ աշխատելու հարմարության համար կուրսորը շարժելու գործառույթներին ավելացվել են թվային ստեղներ: 

Այնուհետև, կապված, այսպես կոչված, մոդուլային անհատական համակարգիչների առաջացման հետ, որտեղ պրոցեսորն ու հիշողության մայրական պլատան տեղափոխվել են առանձին սարքի մեջ, ստեղնաշարը ավտոմատ կերպով դարձել է անկախ սարք: 

1987 թվականին սկսվել է ստեղնաշարների մասսայական արտադրություն այն տեսքով, ինչ տեսքով այն հայտնի է մեզ: 

Շնորհիվ նրա, որ ստեղների քանակը հասել է մինչև 101-ի, այդ ստեղնաշարը անվանվել է ընդլայնված: Գործառույթային ստեղները տեղադրվել են վերին շարքում առանձին-առանձին՝ F1-ից մինչև F12: Alt և Ctrl ստեղները կրկնօրինակվել և զույգերով տեղադրվել են ստեղնաշարի ձախ և աջ հատվածներում: 

Հաշվի առնելով այն, թե ինչպես է ստեղնաշարը ժամանակի ընթացքում զարգացել, կարելի է փաստել, որ դրա զարգացումը դեռևս չի ավարտվել: Ներկայումս էլ այն փոփոխվում և փոփոխվելու է՝ կապված նոր որակի և հնարավորությունների համակարգիչների անընդհատ զարգացման հետ:

 

Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»