Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 01.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան

Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով առավել մեծ վնաս են կրում ՀՀ մարզերի ընտանիքները

Ընթացիկ տարվա մարտին Հայաստանում ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումների ծավալը փետրվարի համեմատ նվազել է 14.3 միլիոն դոլարով (կամ 10.8 տոկոսով): Ընդ որում, երկրների շարքում ամենամեծ բացարձակ անկումը գրանցվել է Ռուսաստանի մասով՝ 7.9 միլիոն դոլարով (կամ 13.2 տոկոսով):

Նշենք, որ Ռուսաստանում եւ Հայաստանում համավարակի հետ կապված սահմանափակումները (ներդրվել էին միայն մարտի երկրորդ կեսին) դեռ չեն հասցրել ցույց տալ իրենց բացասական հետեւանքները: Դատելով առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներից՝ մեր քաղաքացիների՝ ՌԴ ժամանակավոր միգրացիայի եւ ժամանման ցուցանիշները մեկ տարվա ընթացքում չեն նվազել: Այդպես, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանում միգրացիոն հաշվառման համար ավելի քան 127 հազար ՀՀ քաղաքացի է դիմել: Իսկ ահա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նույնիսկ մի փոքր ցածր էր՝ չհասնելով 123 հազարի: Այս ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, ուստի մարտի իրավիճակի մասին կարելի է միայն ենթադրություններ անել:

Ռուսաստանից տրանսֆերների անկման հիմնական պատճառը մարտին ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ ամրապնդումն է՝  փետրվարի համեմատ 14.5 տոկոսով: Այդ իսկ պատճառով մարտին դրամական փոխանցումների քանակի կորուստները 7.5 միլիոն դոլարի էին հասել, այսինքն, մարտին «ռուսական» փոխանցումների գումարի ընդհանուր անկման ճնշող մեծամասնությունը (96 տոկոս) առաջացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու թուլացման հետեւանքով: Ապրիլից արտարժույթի փոխարժեքի գործոնին կավելանա համավարակի հետեւանքների ազդեցությունը: Չէ որ մեր սեզոնային աշխատանքային միգրանտների մեծ մասն դեպի հյուսիս է գնում գարնանը, երբ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում սեզոնային միգրանտները հիմնականում աշխատում են այս ոլորտում: Երկրորդ տեղում առեւտուրն է, որի համար սեզոնայնությունն այնքան էլ արտահայտված չէ, որքան շինարարության մեջ:

Ռուսաստանը միշտ ժամանակավոր աշխատանքի մեծ հնարավորություններ է տվել, որոնցից եւ օգտվում են տասնյակ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչներ Հայաստանում: Տարիներ առաջ Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զգալի մասը գալիս էր հենց այս երկրից:

Ստորեւ ներկայացված պատկերում Ռուսաստանից եւ այլ երկրներից դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներն են 2014 եւ 2019-2020 թվականների հունվար-մարտ ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում դոլարը 2 անգամ թանկացել է ռուբլու նկատմամբ (ՀՀ-ում նույն ժամանակահատվածում ռուբլին 1.6 անգամ էր թուլացել դրամի նկատմամբ, այնպես որ ռուբլով փոխանցումներ ստացողները նույնպես վնաս են կրել): Փոխանցումների համար ռեկորդային 2014 թվականից Ռուսաստանում դոլարը թանկացել է, իսկ դրամային փոխանցումների ներհոսքը (դոլարային արտահայտությամբ) մի քանի անգամ կրճատվել է: Սա իր հերթին Ռուսաստանից փոխանցումներ ստացողների եկամտի կրճատման է հանգեցրել: Հարց է ծագում՝ Հայաստանի բնակչության ո՞ր խմբերն են առավել շատ տուժել դրանից:

Ահա տեղեկություն ՀՀ կենտրոնական բանկի հին ուսումնասիրությունից, որն արդիական է նաեւ այսօր: Այդպես, ԱՄՆ-ից փոխանցումների ավելի քան 70 տոկոսը բաժին էր ընկնում Հայաստանի մայրաքաղաքին: Իսկ ահա Ռուսաստանի մասով պատկերը ճիշտ հակառակն է. այս երկրից փոխանցումների ավելի քան 80 տոկոսը ստացել են մարզերի ընտանիքները: Այս տեղեկատվությունը կարող ենք պարզել հայտնի փաստով. Ռուսաստանում սեզոնային շինարարական բրիգադները հիմնականում ձեւավորվում են մեր գյուղերում:

Նշենք,, որ փոխանցումների գումարներն ամենեւին էլ ֆանտաստիկ չեն: Ըստ Ռուսաստանի պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի ֆիզիկական անձանց դրամական փոխանցման միջին չափը 270 դոլար է կազմել: Այստեղ մեկ կարեւոր հանգամանք հաշվի առնենք. այս ցուցանիշը ներառում է նաեւ կոմերցիոն բնույթի փոխանցումները, որոնք մեծացնում են միջին ցուցանիշի ծավալը: Ուստի Ռուսաստանից մեր խոպանչիներից Հայաստանում իրենց ընտանիքներին ամսական ֆինանսական աջակցությունը 270 դոլարից ավելի քիչ կլինի: Բայց ֆերմերների համար՝ տնտեսությունը վարելուց ստացած իրենց ցածր եկամուտով, այս դեպքում եւս դա փոքր գումար չէ:

 



website by Sargssyan