Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը Նիկոլ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ Վերջնագիր Յուրի Խաչատուրովին Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Ովքեր են «Նիկոլի սև ցուցակում» գտնվող իմքայլական պատգամավորները. «Հրապարակ» Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ» Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է

Նոր Զելանդիայի վարչապետին սոցիալական հեռավորության կանոնների պատճառով թույլ չեն տվել ռեստորան մտնել

Նոր Զելանդիայի վարչապետին թույլ չեն տվել ռեստորան մտնել՝ սոցիալական հեռավորության կանոնների պատճառով, հայտնում է AP-ը:

Վարչապետ Ջասինդա Արդերնը եւ նրա փեսացու Քլարք Հեյֆորդը ցանկացել են ճաշել Olive ռեստորանում՝ երկու օր անց այն բանից, երբ երկիրը մեղմացրել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բազմաթիվ սահմանափակումներ: Այնուամենայնիվ, դեռեւս գործող կանոնների համաձայն, անհրաժեշտ է, որ սրճարաններում եւ ռեստորաններում սեղանները լինեն առնվազն 1 մետր հեռավորությամբ: Շատ ռեստորաններում տեղերի քանակը սահմանափակ է, որպեսզի կարողանան հետեւել կանոններին։

«Ես պետք է իմ վրա վերցնեմ պատասխանատվությունն այն բանի համար, որ նախապես տեղ չէի ամրագրել: Շատ հաճելի էր՝ փողոցում հասան մեր հետեւից, երբ տեղ ազատվեց: Հինգին գումարած ծառայություն»,- Twitter-ում գրել է վարչապետի փեսացուն։

Արդերնին շատ են գովել համավարակին նրա արագ եւ վճռական արձագանքի համար: Նոր Զելանդիան մարտին փակել է իր սահմանները եւ խիստ կարանտին սահմանել, երկիրը զգալի հաջողության է հասել վիրուսի ոչնչացման հարցում: Առողջապահության մարմինները վերջին հինգ օրվա ընթացքում հաղորդել են միայն մեկ նոր դեպքի մասին: Երկրում հաստատվել է վարակման 1498 դեպք, այդ թվում` 21 մահ:

Երկրի բնակչությունը 5 միլիոն է:

website by Sargssyan