Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մարդն այս երկ­րում այդ­պես էլ գե­րա­կա ար­ժեք չդար­ձավ. ե՞րբ դար­ձանք այս­քան ան­տար­բեր»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանն ասում է՝ համավարակի ավարտից հետո ոչինչ առաջվանը չի լինելու, այդ թվում՝ թատրոնի հանդեպ վերաբերմունքը: «Դա կապված է հոգեբանության, մեր արժեհամակարգի, մտածելակերպի ու ապրելակերպի հետ: Այս իրավիճակն, իհարկե, կազդի նաև ներկայացումների թեմաների վրա:

 Հնարավոր է՝ զրույցը լրիվ այլ ուղղությամբ գնա: Այս ընթացքում, երբ մարդիկ տանն են, ուզում եմ հուսալ, որ շատ բան վերարժևորել են: Հասկանալի է՝ այն ճանապարհը, որով մարդկությունը գնում էր, սխալ է: Պետք է շունչ առնել և մտածել՝ ինչպես առաջ շարժվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

 

Գործ ունենք հանդիսատեսի վախի հետ

Խաչատրյանն անդրադառնում է այն մտահոգությանը, որ գուցե ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունենա թատրոններ հանդիսատեսի հաճախելիության վրա: «Այսօր նախարարությունն ինչ էլ առաջարկի, գործ ունենք հանդիսատեսի վախի հետ: Ամեն ինչ կարող է լավ լինել, բայց հանդիսատեսը ներքին վախերի պատճառով առաջվա պես չհաճախի թատրոն: Բացի դա, կա նաև հարցի ֆինանսական կողմը: 

Հիմա մարդիկ գումար չունեն, պարտքեր ունեն, շատերը որոշ ժամանակ թատրոնի, համերգասրահ գնալու համար գումար չեն ծախսի: 

Ժամանակ է պետք»,նշում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ կան ոլորտներ, որոնց այս մեկուսացումն այնքան էլ չի խանգարում. 

«Օրինակ՝ գիտնականը շարունակում է աշխատել իր թեզի կամ էլ գիտական փորձի վրա: Գրողները շարունակում են գրել և այսպես շարունակ: Բայց կատարողական արվեստի՝ թատրոնի, օպերայի և մյուսների դեպքում, որտեղ պարտադիր է հանդիսատես և դերասան, հանդիսատես և կատարող կապի ստեղծումը, կարևոր է անմիջական շփումը»:

Թատրոնում բեմ դուրս գալը քննության պես է

Ինչ վերաբերում է դերասանների հարկադրված պարապուրդին, Խաչատրյանն ընդգծում է՝ դերասանի մասնագիտությունն ինչ-որ առումով կախյալ է: «Հնարավոր է՝ թատրոնում աշխույժ եռուզեռ լինի, նոր դերաբաշխումներ, բայց դերասանին դեր չտան: Նույնն էլ՝ կինոյի պարագայում: 

Կարող ես ներգրավված լինել տարբեր ֆիլմերի ու սերիալների նկարահանումներում, բայց մեկ էլ ամիսներով զանգ չստանաս, այսինքն՝ այս պարապուրդ ասվածը մեզ համար ինչոր իմաստով օրինաչափ է: Մեր մասնագիտության մեջ այդ վայրիվերումները կան: Չնայած այս պարապուրդին՝ լավ դերասանը կկարդա ամենը, ինչն աշխատանքային վազքի մեջ չի հասցրել:

 Ես այդպես եմ վարվում: Արտիստը բոլոր դեպքերում պետք է պահի իր ստեղծագործական վիճակը՝ անկախ նրանից՝ նկարահանվում է, թե ոչ: 

Դա աշխատանք է, ինքդ քո վրա պետք է անընդհատ աշխատես: Պետք է պատրաստվես, ինչպես պետական քննությանը: Ինձ համար բեմ դուրս գալն ամեն անգամ քննության պես է: Ապացուցում ես՝ այդ պահին բեմ դուրս գալու իրավունք ունես, թե ոչ: Եթե ներքուստ ասում ես՝ այո՛, ունեմ, հանդիսատեսն ասում է՝ ապացուցի՛ր: 

Բեմում արդեն երևում է, թե ինչպես հանձնեցիր քննությունդ: Աշխատանքը միայն դերերն անգիր անելով չէ, դա զգացողությունների, ինտելեկտի, տեղեկատվության կուտակման հետ է կապված: Այդ ամենը երևում է բեմի վրա: Դերասանը բեմում մեկ նախադասություն արտասանեց, անմիջապես երևում է՝ նա կարդացած է, թե ոչ: 

Կարող է նաև տեքստ չասել, ընդամենը մի ծայրից մյուսը գնալ, անգամ այդ ժամանակ է երևում՝ նա ինտելեկտ ունի, թե ոչ: 

Զարմանալի բան է, բայց իրականություն»,ասում է Խաչատրյանը: Իսկ հետո ընդգծում է՝ թատրոնը զվարճանքի վայր չէ, այն գեղագիտական ուրիշ իրականություն է, որին մարդն ուզում է առնչվել: 

«Թատրոնը մարդուն ապրելու հնարավորություն է տալիս, օգնում է նրան շարունակել կյանքը: Այն իրականության անիրական կողմն է, որը շատ ավելի իրական է: Թատրոնն այն գեղեցիկ սուտն է, որով ճշմարտությանն ավելի ես մոտենում: Թատրոնն ազգային արժեք է»,-հավելում է Խաչատրյանը:

Մարդկային էգոիզմն ամեն ինչ կործանում է

Այս իրավիճակից պետք է հաղթած դուրս գանք, մեր կյանքը, արարքները՝ վերարժևորած: «Համաշխարհային մակարդակով պետք է հետ կանգնենք էգոիզմից: Այն ամեն ինչ կործանում է: Այն պետք է մի կողմ դնենք և հասկանանք, որ մոլորակն ափսոս է, այն ապականեցինք մինչև վերջ, և սա մոլորակի պատասխանն է մարդկությանը: Մարդկությունը պետք է հասկանա, որ բոլորս նույն նավի մեջ ենք, եթե մոլորակի հետ մի բան եղավ, մարդկությունը կվերանա: Մարդը պետք է հասկանա, որ պարտավոր է ներդաշնակ լինել բնության հետ:

 Իսկ ի՞նչ է անում նա՝ բնությունը ծառայեցնում է իրեն: Մեր ունեցած հարստությունը՝ խմելու ջուրը, չի կարելի կեղտոտել, չի կարելի ոսկու հանքի համար Սևանը վտանգել: Վաղը խմելու ջրի համար պատերազմ է լինելու: 

Այսօր շատ երկրներ միլիոններ են ծախսում ծովի ջուրը վերամշակելու և խմելու համար պիտանի դարձնելու համար, իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում մեր ունեցածին: 

Դա էլ է այդ էգոիզմի հետևանքը: Գնում ես Սյունիք, տեսնում պոչամբարները, ճնշումդ բարձրանում է: 

Պղնձի խտանյութը տալիս ենք ուրիշներին, նրանք հարստանում են, իսկ այդ աղբը մնում է մեր հողի մեջ, մեզ համար ամեն մի թիզ հողը կարևոր է»,-ասում է Համազգային թատրոնի դերասանը:

Նա ընդգծում է՝ այս իրավիճակում լուրջ հետևություններ պետք է անել՝ կապված մեր առողջապահական համակարգի վիճակի հետ: «Այն չպետք է լինի բարձիթողի վիճակում: Պետք է ապահովագրական որակյալ համակարգ ստեղծել, որ երբ մարդը հիվանդանա, «անտեր ու դուրս» չմնա, կարողանա իր առողջությանը վերաբերող հարցերը լուծել, ոչ թե դրամահավաքներ կազմակերպենք նրան փրկելու համար: 

Մեզ համար ամեն մի մարդու կյանքը պետք է կարևոր լինի: Մարդը հիվանդանում է, բայց փող չունի, չգիտի ի՞նչ անի: Երբ 40 հազար դրամ թոշակ է ստանում, ինչպե՞ս 10 հազար դրամը տա բժշկին մեկ այցի համար: 

Պետք է նման հարցերի մասին մտածենք»,-շեշտում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է պահանջ ունենա ինչ-որ բան փոխելու, որովհետև եթե պահանջը չկա, ով ինչ ուզում է խոսի, կապ չունի, բան չի փոխվի: 

Չգիտեմ՝ ե՞րբ այսքան անտարբեր դարձան

«Մարդն այս երկրում այդպես էլ գերակա արժեք չդարձավ, մտածում էինք հեղափոխությունից հետո ինչ-որ բան կփոխվի, բայց ոչ»,-ասում է Խաչատրյանը: 

«Լսում ենք՝ Արցախում զինվոր է զոհվել, թերթում ես հեռուստաալիքները՝ իրար են հաջորդում շոուներն ու սերիալները, տպավորություն է, որ զինվորի մահվան դարդն ու ցավը մնում է նրա ծնողների սրտում: Այնինչ, յուրաքանչյուր զինվորի մահը սուգ է բոլորիս համար: Զինվորը մահանում է, իսկ մենք տաշի-տուշիի մեջ ենք: 

Սա անբարոյականություն է: Նրա ծնողները, հարազատները տեսնում են, որ իրենց երեխայի մահը միայն իրենց ցավն է, ժողովրդինը չէ: Մինչդեռ ինքը դիրքերում էր, մեզ համար էր այնտեղ: Մահացավ, ի՞նչ անենք, շոուն շարունակվում է: Սա տեսնելով՝ չեմ կարծում, թե հետևություններ կանենք:

 Չգիտեմ՝ ե՞րբ այսքան անտարբեր դարձանք: Այդ անտարբերությունն, ի դեպ, վերևից է գալիս՝ վերևից ներքև, միշտ է այդպես եղել, ուղղակի պոպուլիստական խոսքեր ենք լսում, դարձվածքներ, բայց մարդն արժեք չունի»,-ասում է դերասանը:

«Բազմադարյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, ամենակարևորը մեր արժեքներն են և այն մարդիկ, որոնք դրանք պահպանում են, նրանց նկատմամբ պետությունը պետք է շատ ուշադիր լինի: 

Նրանց այնքան աշխատավարձ տա, որ արժանապատիվ կյանքով ապրեն: Աննորմալ է, երբ նախարարը, կապ չունի որ մեկը, մեկուկես մլն դրամ աշխատավարձ է ստանում, իսկ թանգարանի աշխատակիցը, գիտաշխատողը, դերասանը կամ ռեժիսորը՝ կոպեկներ: 

Այդ մարդկանց ուսերին է այս երկրի ամբողջ արժեհամակարգը: Այս պայմաններում մարդիկ պահպանում են մեզ հասած ժառանգությունը, փոխանցում հաջորդ սերունդներին, կարելի՞ է նրանց աշխատանքն այսքան ցածր գնահատել»,-եզրափակում է դերասան Կարեն Խաչատրյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին