Հիանալի քսուք՝ կնճիռների դեմ
ԼԱՅՖՊատրաստման համար անհրաժեշտ են․
½ թարմ ձվի դեղնուց
2 թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
1 թեյի գդալ ծովի աղ
2 թեյի գդալ երիցուկի թուրմ
½ թեյի գդալ մեղր
2 թեյի գդալ կոսմետիկ վազելին։
Պատրաստման եղանակը.
1. Պատրաստել երիցուկի թուրմ: Դրա համար 1 ճաշի գդալ չոր երիցուկի վրա անհրաժեշտ է լցնել 200 մլր ջուր, եռացնել, ապա փաթաթել սրբիչով և թողնել 15 րոպե:
2. Խառնել մեղրը յուղի, դեղնուցի և երիցուկի թուրմի հետ:
3. Խառնել վազելինն ու աղը:
4. Միացնել երկու խառնուրդները և լավ հարել: Այն պետք է դառնա խիտ և յուղոտ: Քսուքը պետք է պահել սառնարանում:
Օգտագործման եղանակը.
Քսել դեմքին և պարանոցի հատվածին թեթև շարժումներով և թողնել 30 րոպե: Մնացորդները հանել փափուկ անձեռոցիկով՝ թրջված հանքային ջրում:
Մինչ քսուքի օգտագործելը, պետք է համոզված լինել, որ դուք չունեք ալերգիա դրա բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ: