Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ինչ-որ կանաչ լույսի հույս ունեն, որ արդեն ավելի կտրուկ գործողությունների դիմեն»

ИНТЕРВЬЮ

Անկողմնակալ դատական համակարգ ունենալու կոչերն ու գերնպատակը ի չիք դարձան ուղիղ մեկ տարի առաջ, երբ ուղղակիորեն հարված հասցվեց դատական իշխանության անկախությանը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ 2019թ. մայիսի 20-ին գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում տեղի ունեցավ, որը, նրա բնութագրմամբ, աննախադեպ էր իրավական անվտանգության տեսանկյունից: 

«Ես այս համատեքստում եմ գնահատում նաև այսօր իշխող ուժի կողմից հնչող այն հայտարարությունները, թե իրենց գերնպատակը անշահախնդիր ու անաչառ դատական համակարգ ունենալն է, ինչն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Դատական իշխանության անկախության իմաստը հենց այն է, որ իշխանության մյուս երկու՝ օրենսդիր և գործադիր ճյուղերը միջամտության որևէ փորձ չկատարեն, բայց մենք անընդմեջ հակառակին ենք ականատես լինում: 

Ընդհանուր առմամբ, այո, 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո դատական իշխանության անկախությունը ապահովելու հնարավորություն կար, սակայն այդ հնարավորությունը ձախողվեց»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով նաև որոշ դատավորների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու դեպքերը:

«Ինչ վերաբերում է ընդհանուր համակարգային բարեփոխումներին, ապա նկատենք, որ վերջերս մի շարք ՀԿ-ների կողմից կրկին փորձ է արվում վեր հանել, այսպես կոչված, վեթինգի թեման, ինչը պատահական չէ: Հիշենք, որ նախորդ տարի թե՛ վեթինգի, թե՛ անցումային արդարադատության թեման կրկին արծարծվել էր: 

Այս պարագայում կիսում եմ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-նշեց նա՝ հավելելով՝ ողջունելի է, որ չներդրվեց անցումային արդարադատության ձևաչափը: Նա շեշտեց, որ այդ ձևաչափը ներդրվում է, օրինակ՝ հետպատերազմական պետություններում, որոնցում իրավական համակարգը խարխլված է կամ գոյություն չունի: 

Գոհար Մելոյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի՝ անցած տարի հրապարակած զեկույցը, որի համաձայն պարզ դարձավ, որ ներկայիս իշխանություններին առաջարկվել է հրաժարվել կտրուկ գործիքակազմերից ու առաջնորդվել իրավական պետություններին հարիր վեթինգի գործիքակազմերից, որոնք մեր երկրում արդեն իսկ կան. 

«Լավագույն գործիքակազմ են գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտն ու կարգապահական մեխանիզմները, որոնց մասին  ընդգծել էր Վենետիկի հանձնաժողովը՝ խորհուրդ տալով գնալ այդ ինստիտուտների կատարելագործման ու բարեփոխման ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ»:

Միևնույն ժամանակ, իրավաբանը շեշտեց, որ կան քայլեր ու զարգացումներ, որոնք, ամեն դեպքում, հակասում են անկախ դատական իշխանություն ունենալու ցանկությանը. «Բացի վերոնշյալ գործողություններից, ակնհայտ օրինակ են ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները, որոնք վաղուց դուրս են եկել իրավական շրջանակներից: 

Այդ առումով արդեն գործադրվել են հնարավոր և անհնարին գործիքակազմերը: ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներն արդեն իրենց էպոպեային են հասել: Հիշենք, որ մեկը մյուսին հաջորդող ակնառու իրավական խնդիրներ, ընդհուպ մինչև սահմանադրական դրույթներ խախտող գործընթացներ էին մեկնարկում»: ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները որակելով որպես հակասահմանադրական, հիշեցնելով նաև մինչ այս առկա զարգացումներն ու միջազգային կառույցների արձագանքները՝ մեր զրուցակիցը խոսեց արդեն ներկայիս փուլի մասին:

հանրաքվեի ակտիվ նախաքարոզչական գործընթաց էր գնում: 

Ի վերջո, արտակարգ դրություն հայտարարվեց, ու այն արդեն երրորդ անգամ երկարաձգվեց: Հատկապես խնդրահարույց է երրորդ անգամ երկարաձգելը, որովհետև եթե նախորդ երկու անգամների ընթացքում կային կոնկրետ սահմանափակումներ, այս անգամ վերացվեցին այն հիմնական սահմանափակումները, որոնք մարդկային կուտակումներ էին ենթադրում: 

Կարելի է ենթադրել, որ արտակարգ դրությունը երկարաձգելու միտումներից մեկը հանրաքվեի հարցի առկախումն է, մինչև հասկանան, թե ինչ են անելու»,-ասաց նա՝ նշելով օրենքի այն պահանջի մասին, ըստ որի, արտակարգ դրության վերացումից հետո հանրաքվեի գործընթացը պետք է շարունակվեր:

 «Մյուս կողմից՝ հնարավոր է՝ սոցիոլոգիական հարցումներ ունեն և, հասկանալով հանրության տրամադրությունները, ամեն դեպքում ներքին որոշում ունեն: Հղում անելով իշխող ուժի պաշտոնատար անձանց հայտարարություններին՝ կարող եմ ասել, որ ակնհայտ է՝ հանրաքվեից հրաժարվելու որոշում ունեն: Յուրաքանչյուր ողջամիտ անձ կկիսի այն կարծիքը, որ ՍԴ-ն ներկայում իրենց համար վեցերորդական խնդիր է: 

Բայց՝ ոչ: Իրենք ամեն դեպքում առաջ են մղում այս հարցը՝ այն դիտարկելով որպես իրենց օրակարգի առաջնահերթություն, որին ուզում են ամեն կերպ լուծում տալ: Այս պարագայում ակնհայտ է, որ կրկին հակասահմանադրական մեխանիզմների են դիմելու. ԱԺ-ի միջոցով փորձելու են լուծել ՍԴ դատավորների պաշտոնավարման հարցը»,-նշեց նա:

Ընդգծելով հարցի լուծման հնարավոր տարբերակները՝ Գ. Մելոյանը հավելեց. «Մի շարք հարցադրումներով իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ եզրակացություն ստանալու նպատակով: 

Հանրաքվեի գործընթացի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ-ի կողմից մինչ այս քննադատական կոչեր արդեն հնչեցվել էին, որովհետև աննախադեպ երևույթ էր այն, որ ՀՀ-ն իր սահմանադրական փոփոխությունների նախագիծը չէր ուղարկում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Հասկանալով, որ այսպիսի գործողությունների պարագայում կտրուկ գնահատականները հաջորդելու են իրար, ըստ իս՝ ինչոր կանաչ լույսի հույս ունեն, որ արդեն ավելի կտրուկ գործողությունների դիմեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ