Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կյանքում երբեք պետք չէ ինչ-որ բանից դժգոհել. փորձում եմ կոտրել կարծրատիպերը»

ИНТЕРВЬЮ

Գևորգ Աֆրիկյանը բնակվում է Գավառում, զբաղվում է ուժային եռամարտով: Այս սպորտաձևն իր մեջ ներառում է երեք վարժություն, սակայն Գևորգն ունի հենաշարժողական խնդիր և կատարում է միայն մեկ վարժություն՝ սեղմում պառկած դիրքից: 21-ամյա երիտասարդն արդեն իսկ աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն է: 

Հասցրել է ընդգրկվել նաև Դյուցազնագրքում, ավելի կոնկրետ՝ Դյուցազնագրքի վեցակի ռեկորդակիր է: Հիմա կհարցնեք՝ իսկ Գինեսի ռեկորդների գրքում Գևորգի անունը դեռ չկա՞: Այս հարցին էլ պատասխան ունենք՝ արդեն իսկ հայտ է ներկայացրել նաև ռեկորդների այդ գրքում ընդգրկվելու համար, հիմա սպասում է պատասխանին:

Սպորտի հանդեպ սերը Գևորգի մոտ ի հայտ է եկել մանկուց: «Մինչև վեց տարեկանը, կարելի է ասել, ինձ գրկած են տեղաշարժել: Վիրահատվել եմ վեց տարեկանում, դրանից երեք տարի հետո սիրողական մակարդակով տանը սկսեցի սպորտով զբաղվել: 

Չէի պատկերացնում, որ այսքան հաջողություններ կունենամ: Գավառի մարզադպրոցում քաղաքային մրցում էր, մրցաշարին մասնակցեցի, չէի էլ մտածում հաղթելու մասին, բայց առաջին տեղը զբաղեցրեցի: Դրանից հետո արդեն որոշեցի՝ պետք է զբաղվեմ սպորտով պրոֆեսիոնալ մակարդակով: Այսպես էլ սկսվեց մարզական կարիերաս: 

Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվում եմ 4 տարի, այդ ընթացքում գրանցել եմ բազմաթիվ հաջողություններ, Հայաստանի առաջնություններում այնքան եմ հաղթել, որ անգամ կորցրել եմ հաշիվս ու դադարել հաղթանակներս հաշվել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգը:

Նախքան հարցազրույցը գիտեի, որ Գևորգն ակտիվ մարդ է, բայց առավել համոզվեցի դրանում, երբ հարցազրույցի համար պայմանավորվելիս Գևորգը գրեց. «Լուսինե, վաղը գյուղատնտեսական աշխատանքներ ունենք, տեսնեմ ինչպես կստացվի՝ կգրեմ ձեզ»: Ասել, որ զարմացա, կնշանակի ոչինչ չասել: 

Բայց Գևորգը սա լրիվ բնական է համարում, ասում է՝ սիրում է անընդհատ զբաղված լինել: «Ամեն ինչի համար հասցնում եմ ժամանակ գտնել, բացի տանը մնալուց: Իրականում նստակյաց կյանքը չեմ սիրում, ամեն օր գիտեմ, թե հաջորդ օրն ուր եմ գնալու և ինչ եմ անելու: 

Սովորել եմ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում՝ որպես համակարգչային օպերատոր, բայց չեմ սիրում նստել համակարգչի առաջ:

 Ինձ ավելի շատ պատկերացնում եմ սարերում, ձորերում, ժայռերի վրա: Սիրում եմ ժայռեր մագլցել: Հիմնել եմ հավերի ֆերմա, որը ցանկանում եմ այս տարի ընդլայնել: 

Բացի դրանից, սեմինարներ եմ վարում հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների՝ այն մարդկանց համար, որոնք շատ դեպքերում չեն թողնում, որ իրենց երեխաները տանից դուրս գան կամ էլ երեխաներն են փակվում տներում: 

Հաշմանդամությունը դարձնում են մահացու կարգավիճակ, կարծես թե դրանով ամեն ինչ վերջանում է: Փորձում եմ բոլորին ապացուցել, որ դա այդպես չէ: Եթե մարդը ցանկանում է ինչ-որ ոլորտում ինչ-որ գործով զբաղվել, կարող է հաջողության հասնել: Եթե մարդն ունի նպատակ, ապա անպայման հասնում է դրան: 

Ընդամենը պետք է ինքդ քեզ հավատաս, կողքիդ լինեն քո ուժերին հավատացող մարդիկ, մարդիկ, որոնք չեն կտրի թևերդ, չնայած, եթե փորձեն էլ կտրել, չի ստացվի»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ առավել ակտիվ կյանքով ապրելու համար տարիներ առաջ դիմել է «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ին, որի նախագահ Գրիգոր Դաշտոյանն իրեն շատ հարցերում է օգնել:

 «Սկսեցի տանից ավելի շատ դուրս գալ, տարբեր վայրեր այցելել: Այն, որ սկսել եմ ակտիվ կյանքով ապրել, դրանում կա Գրիգորի ներդրումը»,-հավելում է մարզիկը:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ առկա կարծրատիպերին՝ Գևորգն ասում է, որ մոտ տասը տարի առաջ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարողությունների վերաբերյալ կարծրատիպերն ավելի շատ էին, բայց այս ընթացքում պատկերը փոխվել է:

 «Եթե չենք հասցնում սեմինարներ, հանդիպումներ կազմակերպել, երեխաները, տեսնելով իմ ակտիվությունը, իրենք են ցանկանում հանդիպել ինձ, ծնողներն ուզում են խորհրդակցել, իմանալ իմ քայլերի հաջորդականությունը: Որքանով կարող եմ, փորձում եմ կոտրել կարծրատիպերը»,-ընդգծում է մարզիկը:

Գևորգը ծնողների միակ երեխան է: Ասում է՝ շնորհակալ է նրանց, որ յուրաքանչյուր հարցում իր կողքին են եղել. «Իմ ամենաամուր թիկունքն իմ ծնողներն են, նրանք ինձ չեն արգելում որևէ բան անել, ընդամենն ասում են՝ զգույշ եղիր: Երջանիկ եմ, որ իրենք իմ ծնողներն են, հավատացել են ինձ և միշտ կանգնած են իմ կողքին»:

Գաղտնիք չէ, որ երբ մարդը սկսում է ինչ-որ նոր գործ ձեռնարկել կամ էլ որևէ ոլորտում ճանապարհ հարթել, հայտնվում են մարդիկ, որոնք թերահավատ են վերջինիս ուժերին, լինում են նաև հիասթափություններ: Գևորգն իր բանաձևն ունի: 

«Եթե ընկճվեմ, ոչ մի բանի չեմ հասնի: Եթե Աստված ինձ դրել է այս իրավիճակում, ուրեմն գիտի, որ միայն ես կարող եմ դրանից դուրս գալ: Եթե նստեցի տանը, ինձ համար ո՛չ լավ է լինելու, ո՛չ վատ, դրանով չեմ կարող իմ խնդրից պրծնել կամ չպրծնել»,-ընդգծում է նա:

Անդրադառնում ենք նաև այս տարի անցկացվելիք մրցաշարերին, որոնց Գևորգը պետք է մասնակցեր: «Պետք է մասնակցեի Մոսկվայում անցկացվող Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը, բայց այն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով: Տեղափոխվել է հուլիս ամիս, տեսնենք՝ ինչպես կստացվի»,-ասում է մեր զրուցակիցը: Հարցնում եմ՝ իսկ ինչպե՞ս է այս ընթացքում պահպանում մարզավիճակը: «Մայրիկս ասում է՝ տունը դարձրել եմ սպորտդահլիճ: Մեր տան երեք սենյակներից յուրաքանչյուրում մի մարզասարք եմ դրել»,-ծիծաղելով պատասխանում է նա: Այս ընթացքում պատրաստվում է Դյուցազնագրքի երկու նոր ռեկորդ սահմանել: «Առաջինը՝ մեջքիս 100 կգ ծանրություն եմ դնելու և «ժիմ» անեմ: Երկրորդը՝ 44 տոննա կշռող բեռնատար մեքենան քաշելու եմ սեփական մարմնով»,-ասում է Գևորգը:

Խոսելով իր ձեռքբերումների մասին՝ նա չի մոռանում շնորհակալություն հայտնել իր հաջողությունների գործում մեծ դեր ունեցող մարդկանց: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչ Արման Հայրապետյանին և Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային  եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին: Երբ մեկնում ենք Հայաստանից դուրս անցկացվող մրցումներին, նրանք իմ կողքին են որպես ընտանիքի անդամ: Կարող եմ որևէ մեկին չլսել, իրականում նաև չլսող երեխա եմ, բայց Հայաստանից դուրս իրենց լսում եմ և իրենք էլ ինձ շատ են օգնում: Իրենք իմ թիկունքն են»,-նշում է մարզիկը:

Զրույցի ավարտին Գևորգն ասում է՝ կյանքում երբեք պետք չէ ինչ-որ բանից դժգոհել: «Եթե մեկի մոտ ինչ-որ բան չի ստացվել, ուրեմն մյուսն ամեն ինչ պետք է անի, որ իր մոտ ստացվի, ապացուցի, որ կարող է, իրենով ճանաչելի դարձնի նաև իր երկիրը:

 Ոչ թե ասի՝ չեմ կարող, այլ անի ամեն հնարավորը, կողքի մարդուն էլ թև տա՝ եթե դու չես կարողանում, կօգնեմ, որ քո մոտ էլ ստացվի: Եթե մարդն իրոք պայքարում է իր նպատակների իրականացման համար, պետք է երբեք հետ չդառնա իր ճանապարհից»,-եզրափակում է Գևորգ Աֆրիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей