ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ)․ Փաշինյանի կոչով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Օդերևութաբանի համաշխարհային օր, Արևել յան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր, Ուկրաինա՝ Բանկային աշխատողի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1562 – Սեբաստիայում գումարված ժողովը Ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:
1851 –ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։
1919-Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։
– վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյան։
1920 –ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը։
1931 –ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։
1946– ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանը:
1950– ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:
1954 –վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։
1981 –վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։
1997- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էկվադորի հետ։
1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվել է Հայոց համազգային շարժմանը։
2002-Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։
2019- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մի քանի ժամով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։
ԱՇԽԱՐՀ
526- Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250 000 մարդ։ 1498–պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինն է հասել Հնդկաստան՝ շրջանցելով Աֆրիկան։
1506 –վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։
1570- քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։
1742 -ռուս շտուրման Սեմյոն Չել յուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետ, որն ի պատիվ նրա անվանվել է Չել յուսկինի հրվանդան։
1756 -եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։
1799– ծնվել է ֆրանսիացի մեծագույն գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:
1801 -սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։
1804 –ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։
1882– Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:
1895 -Նյու Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար ցուցադրվել է չորս րոպե տևած բռնցքամարտի տեսագրություն)։
1896 –վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։ 1900 -Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։
1902– Կուբան հայտարարվել է հանրապետություն։
1908– ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:
1927-Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։
1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։
1943 - ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն:
1967 - BBC-ն արգելել է եթեր հեռարձակել Բիթլզի «A Day in the Life» երգը այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ։
2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևել յան Թիմորի անկախությունը։
2003-Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր, ինչպես՝ տեսահեռախոս, Ինտերպոլ, բեստսելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։
2019 - Ուկրաինայի նախագահ է ընտրվել դերասան, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։
Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ