Ереван, 08.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռու­սաս­տա­նի հետ խնդիր­նե­րը խո­րա­նում են, և դրանք մի­այն «աշ­խա­տան­քա­յին» չեն

АНАЛИТИКА

Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Գազի գնի հարցը նոր չէ և պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաև քաղաքական բաղադրիչ: Միևնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի կողմն է: 

Իրականում անցած երկու տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բավականին մշուշոտ են, եթե չասենք ավելին: 

Փաստը մնում է փաստ, որ ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը, ավելի ու ավելի են բարդանում փոխադարձ հարաբերությունները: 

Ու եթե սկզբնական շրջանում նոր իշխանությունները հավաստիացնում էին, թե Ռուսաստանի հետ առկա են հրաշալի գործընկերային հարաբերություններ, ավելին, Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ինքն էլ իբր ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, ապա հիմա արդեն թե՛ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, թե՛ հենց վարչապետը խոստովանում են, որ խնդիրներ իրոք կան: 

Իհարկե, դրանք ներկայացվում են որպես «աշխատանքային», սակայն ակնհայտ է, որ իրավիճակն առավել բարդ է, ու «ամեն ինչ նորմալ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը: Խնդիրներն առանց խոստովանելու էլ ակնհայտ են, ինչի մասին են վկայում մի շարք երևույթներ և իրադարձություններ: 

Հենց թեկուզ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Պուտինի այցն իր բոլոր «նրբերանգներով», այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ և որդու հետ հանդիպումով, Փաշինյանի կողմից կրկնակի ճանապարհելու փաստով և այլն, ինքնին բավականին խոսուն էր: 

Վերջերս էլ մի քանի հայտարարություններ արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված: 

Մեկ շաբաթ առաջ վերջինս հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Նույն օրը լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հեռախոսազանգի առանցքում եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հարցը: 

Ու թեկուզ ԱԳ մամուլի քարտուղարը հերքեց այս տեղեկությունը, սակայն ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը հերթական անգամ մերժելու հենց հաջորդ օրը: 

Ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ հենց դատի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի միջև: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ռուսական կողմի նախաձեռնությամբ»:

 Հետաքրքիր է, որ հաղորդագրությունը տարածվել է հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, ինչից կարելի է ենթադրել, որ զրույցը եղել է երեկոյան: «Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Հաղթանակի օրվանից 4 օր անց: 

Անշուշտ, հազվադեպ պատահող երևույթ է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց որևէ տոնի հետ կապված շնորհավորեն օրեր անց: Տեղեկություններ կան, որ այս զրույցի ժամանակ ևս չի շրջանցվել Ռոբերտ Քոչարյանի թեման:

Մի խոսքով, ստացվում է մի վիճակ, երբ ռուսաստանցի պաշտոնյաները դիվանագիտական «մեսիջներից» աստիճանաբար անցնում են ուղիղ, ճակատային «զրույցների»՝ հասկացնելով իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների նկատմամբ:

 Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ Հաղթանակի օրը Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց չի եղել, և բավարարվել են միայն շնորհավորական ուղերձներով, պատկերն առավել հստակ է դառնում: Առավել ևս, երբ Փաշինյանը նման մեկնաբանություն է տալիս այդ փաստին. 

«Ինչ վերաբերում է Մայիսի 9-ին, ապա գիտեք, որ այդ ժամանակ ես գտնվել եմ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, արդեն 3 տարի շարունակ Մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում»: 21-րդ դարում: 

Հեռախոսազրույց չի եղել, որովհետև վարչապետը ոչ թե Երևանում՝ իր կաբինետում է եղել, այլ Արցախում: Ու պատահական չէ, որ փորձագետներն ու մամուլը նման արդարացումը գնահատեցին, մեղմ ասած, ոչ համոզիչ:

Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների խութերը գնալով նորանոր «երանգավորում» են ստանում, ինչն արդեն ռուսական կոմղը չի էլ թաքցնում:

 Ու պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի շատ են կոշտ հրապարակումներ հայտնվում ռուսական լրատվամիջոցներում, որոնք իրենց տողատակերում ու հենց «տողավերևներում» հստակ ցույց են տալիս Փաշինյանի ու իր թիմի մերձավոր հատվածի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян