Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տնտե­սա­կան հե­տև­անք­նե­րը կա­րող են ող­բա­լի լի­նել. ամոթ է այս­քան խեղճ վի­ճա­կում հայտն­վել և գործ չա­նել»

ИНТЕРВЬЮ

Համավարակի ազդեցությունը մեղմելու փորձ եղել է, բայց եթե նայում ենք իրականությանը, ապա այդ փորձը բնավ չենք կարող արդյունավետ համարել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նախևառաջ շեշտելով կառավարության՝ սկզբնական փուլում իրար հակասող հայտարարությունների մասին: «Բայց հարցն անգամ այդ հայտարարությունները չեն: 

Հարցն այն է, որ խնդիրները փորձում են լուծել, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալները: Եթե անգամ շատ դեպքերում ասենք դիլետանտներ, դրանով ոչ մի կոնկրետ բան ասած չենք լինի: Մարդկանց մոտ աշխատասենյակներից այնկողմ տեսնելու ռեալ ցանկություն չկա: Չեն ուզում տեսնել, թե տնտեսությունն ինչ վիճակում է և հասցեական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր մասնակցում են տնտեսության աշխուժացմանը: 

Բոլոր այն օղակները, որոնք կարող են արդյունք ստեղծել, կարծես թե, մեկուսացած են: Ավելին՝ նրանց չի հասնում այդ աջակցությունը: 

Մարդիկ, որոնք աշխատավարձից բացի նաև պարգևավճարներ են ստանում, պարտավոր են ոչ միայն ըստ ճյուղերի, այլ ըստ համայնքների հստակ տեղեկություն տրամադրել այն մասին, թե իրենց համայնքներում ու մարզերում ովքեր ինչ գործունեությամբ են զբաղվում, որքանով ունեն աջակցության կարիք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրականությունն այլ է, ինչի մասին վկայում են նաև իրենց ուսումնասիրությունները, որոնք նաև այս փուլում են արել:

Բերելով հատկապես գյուղացիական տնտեսությունների օրինակը՝ տնտեսագետը հավելեց. 

«Համաձայն այդ ուսումնասիրությունների՝ կարող ենք ասել, որ աջակցության կարիք ունեցողները կա՛մ տեղեկություն չունեն, կա՛մ դիմում են ու մերժվում: Գաղտնիք չէ, որ գյուղացիական տնտեսությունների մեծ մասը վարկային բեռի տակ է: 

Կան գյուղացիական տնտեսություններ, որոնք զբաղված են նաև պարենային անվտանգության խնդրի լուծմամբ: Նրանք այգիներ են մշակում ու դրանով փորձում են նաև պետական նշանակության խնդիր լուծել: 

Այդուհանդերձ, նրանց աջակցություն չի հասնում, տարբեր պատճառաբանություններով մերժվում են: Հաշվի առնելով այս ամենը՝ հարց է ծագում, թե, ի վերջո, կառավարության տրամադրած այդ սուղ միջոցներն ո՞ւմ են հասնում: Մենք այսպիսի պատկեր ունենք, որի պայմաններում ինքս ձեռնպահ կմնամ խոսել նման ծրագրերի արդյունավետության մասին»:

Նա հայտնեց, որ այս փուլում էլ են առաջարկներ ուղարկել կառավարությանը: Միևնույն ժամանակ շեշտեց՝ այս թիմով կառավարությունը չի կարողանա որևէ խնդիր լուծել: «Այս մարդիկ չեն պատկերացնում, թե ո՞ր Հայաստանում են ապրում: 

Այո, կարևոր է պատժել կոռուպցիոներներին: Ամեն մեկս մեր մասով փորձել ենք քաջալերել, հավատացել ենք, որ իսկապես հեղափոխական կառավարություն կունենանք, որը հետամուտ կլինի այս ամենին: 

Բայց մի բան է պատժելը, բոլորովին այլ բան՝ արդյունք, նոր արժեք ստեղծելը, ինչը, կոպիտ ասած, ամեն մարդու խելքի բանը չէ: 2 տարի շարունակ ես այս պատկերն եմ տեսնում, տպավորություն է ստեղծվել, որ այս մարդիկ հեռու են ոչ միայն նման իրավիճակը շտկելուց կամ տնտեսություն զարգացնելուց, այլև անգամ պատկերացում չունեն, թե դա ինչպես կարելի է անել: 

Չնչին բացառություններով դիլետանտների մի թիմ է հավաքվել, որը շատ անտարբեր է . ավելի շատ ուզում են ցույց տալ, որ ինչ-որ գործ են անում, բայց իրականությունը, մեծ հաշվով, այլ է: 

Կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ բանիմաց ու փորձառու մարդկանց կարծիքները, առաջարկները, ծրագրերը ոչ միայն հաշվի չեն առնվում, այլև անտեսվում են: Մեր և մեր գործընկերների կողմից բազմաթիվ առաջարկներ ու ծրագրեր են եղել, որոնք հասցեագրվել են և՛ էկոնոմիկայի նախարարությանը, և՛ անձամբ վարչապետի էլեկտրոնային փոստին: 

Բայց անգամ գոնե արձագանքելու կուլտուրա չկա, անգամ այդ առաջարկները մերժելու վերաբերյալ պատասխաններ չենք ստանում: Սա էլեմենտար կուլտուրա է, որից ևս զուրկ են: Վարչապետի աշխատակազմն իրեն հատուկ գործելաոճով չի արձագանքում: 

Ում հետ, այնուամենայնիվ, փորձ է արվել կապ հաստատել, խոստումներ տրվել են, բայց, օրինակ՝ շուտով մեկ ամիս կլինի, որևէ պատասխան չկա: 

Եվ նրանք այն մարդիկ են, որոնք խոսում են Հայաստանի տնտեսության զարգացման մասին, խոսում են նաև դժվարությունների մասին, բայց երբ ռեալ ծրագրեր են առաջարկվում, կողք են քաշվում»,-ասաց տնտեսագետը՝ կարևորելով նաև անաչառության անհրաժեշտությունը:

«Պետք է ոչ թե ծանոթներին և բարեկամներին հավաքել ԱԺ-ում ու կառավարությունում, այլ անաչառ լինել, մրցույթ հայտարարել: Եթե այդպես չլինի, մենք անընդհատ ապարդյուն սպասումներով ու ակնկալիքներով պետք է ապրենք»,-նկատեց նա:

Ամփոփելով ու խոսելով նման պայմաններում հնարավոր տնտեսական հետևանքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Տնտեսական հետևանքները կարող են ողբալի լինել: Մենք առանց այն էլ հետ ենք շպրտված ոչ միայն համաշխարհային զարգացումներից:

 Բացի այդ, համեմատելու եզր չկա անգամ մեր և մեր հարևան երկրներում առկա գործընթացների միջև: Ամոթ է այսքան խեղճ վիճակում հայտնվել և գործ չանել: 

Մարդիկ պետք է ազնիվ ու իրենց նկարագրով նաև բարոյական լինեն ու իրենց տեղը զիջեն այն մարդկանց, ովքեր կարող են արժեք ստեղծել: 

Պատժել բոլորը կարող են, ուղղակի քաղաքական կամք է պետք: Եթե նախկինների մոտ դա բացակայել կամ քիչ է եղել, իսկ ներկայիս իշխանությունների մոտ դա վառ արտահայտված նպատակ է, դեռ չի նշանակում, որ միայն դրանով կարելի է տնտեսություն զարգացնել: 

Կարծում եմ՝ պետք է լուծում գտնել. առաջին տարբերակը գիտակցելն ու իրենց տեղը պրոֆեսիոնալներին զիջելն է: Երկրորդը, որ պրոֆեսիոնալները պարզապես չլռեն, համախմբվեն ու մեր երկրի ոլորտներից ու օղակներից դուրս հրավիրեն այնտեղ նստած «անպտուղ» կառավարիչներին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США