ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 04.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր դեղամիջոց, որ օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել «5-րդ ալիքը» Արցախում Փաշինյանի հրահանգով չի փակվել, դա քայլ էր հայտնի պատգամավորի միջոցով հավատարմություն ցույց տալու, ինչը նողկալի է. Հարություն Հարությունյան. Tert.am Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են Թոշակները փոստատարների միջոցով կփոխանցվեն․ Հակոբ Արշակյան (տեսանյութ) Սոցիալական հեռավորություն, դիմակներ եւ ակնոցներ․ որքանով է այս ամենն արդյունավետ COVID-19-ի կանխարգելման համար «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք» «Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, մեզ թեստեր չեն անում ու այդպես ենք գնում հիվանդներին օգնելու»․ Ն․ Զոհրաբյան «Տաթեւիկ Ադումյանը կարանտինի իմ ձեռքբերումն է». Նարինե Մկրտումյանը նկարահանվում է սերիալում Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է, քանի որ դիլետանտ է, մեծամիտ, ինքնահավան, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ. Դավիթ Խաժակյան Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի մեծ բռնկում. Արսեն Թորոսյան (տեսանյութ) | ՍիվիլՆեթ Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի ֆոտոշարքը բալիկի ծննդին ընդառաջ Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան

«Անտրամաբանական է կանգնեցնել տնտեսությունը, մարդկանց բեռը ծանրացնել և օգնելու փոխարեն լրացուցիչ վարկ տրամադրել»

Առաջին ցավոտ կողմը, որը առավել խորացավ համավարակով պայմանավորված իրավիճակում, մեր տնտեսության կառուցվածքն է: 

Հայաստանի տնտեսությունը հիմնականում մի քանի ճյուղի և մշակող ոլորտի առանձին ձեռնարկությունների վրա է հիմնվում, որոնք ծավալային առումով շատ փոքր են ու որևէ տեղ չեն գրավում մեր տնտեսության մեջ: Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, որի կարծիքով, այս պատկերը տնտեսության նեղ կառուցվածքի մասին է փաստում: 

Տնտեսագետը նաև շուկաների նեղ ուղղվածության մասին է մատնանշում:

 

«Մենք դեռ գործ ունենք համավարակի ճգնաժամի հետ: Սա դեռ տնտեսական ճգնաժամ չէ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ մեզ չի էլ հասել: 

Բայց համավարակի ճգնաժամին իշխանությունները արձագանքեցին՝ ստեղծելով լրացուցիչ տնտեսական ճգնաժամ: Մենք ենք կանգնեցրել տնտեսությունը՝ դրանով իսկ ստեղծելով ճգնաժամային իրավիճակ: Եթե համավարակին արձագանքում ենք տնտեսության մի մասը կանգնեցնելով, բնական է՝ ստեղծում ենք տնտեսական ճգնաժամ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Ադոնցը:

Թվարկելով նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ուղղությունների մասին՝ հավելեց. «Բացի այդ, մենք գործազրկության խնդիր ունենք: Կան մարդիկ, որոնք չեն գնացել արտագնա աշխատանքի: Նրանք արդեն փաստացի գործազուրկ են: 

Կան նաև այլ ոլորտներ, որտեղ ևս մարդիկ աշխատանք են կորցրել: Սա արդեն խնդիր է, որովհետև գործազրկությունը բեռ է բյուջեի վրա: 

Առանձնացնեմ մեր հիմնական ցավոտ խնդիրներից ևս մեկը. խոսում ենք տնտեսական աճի մասին, բայց եթե ուշադիր նայենք, մեր վարկերի ծավալը մոտ 17 տոկոսով աճել է: ՀՆԱ-ի մեջ մոտ 60-70 տոկոս են կազմում վարկերը, որոնք աճել են 17 տոկոսով, իսկ տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով: Այսինքն, հիմնականում տնտեսական աճը տեղի է ունեցել վարկավորման միջոցով: 

Իսկ թե ովքե՞ր են ստացել հիմնական վարկերը, նկատենք, որ սպառողական ապրանքների վարկավորումը և հիփոթեկային ոլորտն աճել են մոտ 30-40 տոկսով: Բնական է, որ սա տնտեսական աճի պետք է բերեր: Ստացվում է, որ տնտեսական աճի հիմնական խթանը գերվարկավորվող ծավալներն են: 

Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում: Այս տնտեսական դժվարությունների պարագայում հարկային մուտքերը պակասում են, տնտեսության ծավալները նվազում ու ստիպված ավելացնում են արտաքին պարտավորությունները. պետությունը 2020թ. բյուջեով նախատեսել է մոտ 500 մլն պարտք վերցնել»:

Տնտեսագետը նկատեց՝ հարցը միայն պարտք վերցնելը չէ, խնդիրն այն է, թե այդ պարտքերն ինչպես են աշխատում և ինչպես են մտնում տնտեսության մեջ:

«Մեր ներմուծման ծավալները կազմում են մոտ 5,5 մլրդ դոլար՝ կրկնակի գերազանցելով արտահանմանը: Սա նշանակում է, որ տնտեսության մեջ շրջանառվող միջոցներն աստիճանաբար դուրս են գալիս տնտեսությունից: Այսինքն, վարկերը, տնտեսության մեջ շրջանառվելով, երկրից դուրս են գալիս հիմնականում ներմուծման միջոցով: Եթե արտաքին պարտքը տնտեսության մեջ շրջանառության ձևով ես մտցնում, եթե դրանով չես վարկավորում հիմնական կապիտալ ներդրող ընկերություններին, ապա այդ ուղին զարգացում չի գեներացնում: 

Մինչդեռ զարգացում կարող են գեներացնել ձեռնարկությունները: Եթե վարկերը գնային արտադրող ձեռնարկություններին, որոնք նաև ստեղծած արտադրանքը կարտահանեին, վարկերը հետագայում մշտապես նոր արժեք կգեներացնեին:

 Վարկ վերցնողն ու շրջանառության մեջ այդ ընդլայնված քաղաքականություն իրականացնողները պետք է հասկանան, որ տնտեսության տարբեր իրավիճակներ կան: Պետք է հասկանան, որ եթե միջոցները շրջանառության մեջ ես մտցնում՝ հաշվի չառնելով, որ ներմուծումդ կրկնակի մեծ է, տվյալ մոտեցումը երկրից մաքրելու ու տանելու է այդ միջոցները: Սա նշանակում է, որ երկրում վարկերը կսկսեն կուտակվել, բայց տնտեսությունը իրականում աճ ու զարգացում չի ունենա»,-ընդգծեց տնտեսագետը:

Անդրադառնալով իշխանության հակաճգնաժամային քայլերին, վարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերին՝ Կարեն Ադոնցը նախ շեշտեց, որ այս իրավիճակում չէր կարելի կանգնեցնել տնտեսությունը:

«Ցանկացած ճգնաժամային իրավիճակում տնտեսությունը պետք է աշխատի:

Համավարակի դեմ պայքարը պետք է առանձնացնել տնտեսության աշխատանքից: Ինչո՞ւ, որովհետև եթե կանգնեցնում ես տնտեսությունը, անմիջապես բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ են առաջանում, որոնց դեմ ի վիճակի չես լինելու արդյունավետ պայքարել՝ անկախ նրանից՝ ո՞ւմ ես օգնում, որքա՞ն գումար ես շրջանառության մեջ դնում և այլն: 

Տնտեսությունը կանգնեցնելու պարագայում այն վերագործարկելը լուրջ խնդիր է. այն աստիճանաբար է լինելու, շուկաները ծանր փուլ են ապրելու, բացի այդ, մարդկանց մոտ գործազրկության հավանականությունն է մեծանալու: 

Մարդիկ սպառում են իրենց խնայած միջոցները»,-նշեց Կ. Ադոնցը՝ շեշտելով, որ տնտեսությունը որևէ իրավիճակում չկանգնեցնելու համար պետք է պլանավորել ու մտածել՝ ինչպե՞ս կազմակերպել, որ տնտեսությունն անխափան աշխատի:

«Իսկ եթե արդեն կանգնեցրել ես, ու ստեղծվել է այն իրավիճակը, որն այսօր առկա է մեզ մոտ, կարևոր է այն հարցադրումը, թե ով է կանգնեցրել ու ով չի աշխատել: Եթե որոշում ենք կայացրել, որ տնտեսության մի մասը պետք է աշխատի, իսկ մյուս մասը՝ ոչ, պետությունը պատասխանատվություն է կրում այն ոլորտի համար, որի աշխատանքը կանգնեցրել է: 

Եթե որոշում ենք, որ այդ մարդիկ չպետք է աշխատեն, պարտավոր ենք նրանց ոչ թե նպատակային, այլ լիարժեք աջակցել, որովհետև այդ մարդիկ բազմաթիվ վարկային միջոցներ ու պարտավորություններ ունեն, որոնք ձեռք են բերել նաև ոգեշնչող խոսքերի ազդեցության տակ: 

Այդ մարդիկ վարկային բեռ ունեն, ու պարզ է, որ աշխատանքը կասեցնելու հետևանքով խնդիրներ են ունենալու նաև վարկային բեռի հետ: Եթե մարդիկ այդ ծանր իրավիճակում են հայտնվել, ինչպե՞ս կարող ես նրանց լրացուցիչ վարկային բեռ տրամադրելով օգնել: Սա նորմա՞լ է: Սա անտրամաբանական է: Սա վկայում է այն մասին, որ մենք ճիշտ չենք հասկանում, թե տնտեսությունը ի՞նչ կերպ է գործում, ի՞նչ դժվարություններ ունեն այդ ընկերությունները, որոնց գործունեությունը կասեցրել ենք: 

Այս առումով ես շատ անարդյունավետ ու անընդունելի եմ համարում վերոնշյալ ծրագրերը, որովհետև անտրամաբանական է կանգնեցնել տնտեսությունը, մարդկանց բեռը ծանրացնել ու օգնելու փոխարեն լրացուցիչ վարկ տրամադրել»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Կարեն Ադոնցի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս փուլում իշխանությունները խորքային գնահատական չեն տալիս տնտեսության իրական վիճակի մասին:

«Եթե չի վերլուծվում այդ ամենը, բնական է, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում արձագանքը հապճեպ, էմոցիոնալ, չկանոնակարգված ու չգիտակցված է լինելու: 

Մեր խնդիրը խորքային առումով մեր տնտեսության իրավիճակը հասկանալն է, և ոչ թե ցուցանիշներով ասել՝ 7 կամ 8 տոկոս աճ ունենք:

 Պետք է ասել, թե ինչպես տեղի ունեցավ այդ աճը, այն աճ էր, թե զարգացում, գուցե աճ է, բայց զարգացում չկա, կամ որն է լինելու զարգացման հեռանկարը: Երբ այս հարցերով չեն զբաղվում, ապա էմոցիոնալ, պոպուլիստական ձևերով տնտեսությունը չի աշխատի: 

Ճգնաժամերին արձագանքելու համար ամբողջությամբ պետք է տնտեսությամբ ապրել, զգալ խնդիրներն ու հասկանալ, թե ինչ ենք անում, որն է իրական ռազմավարությունը հեռանկարային առումով: Նման պարագայում ճգնաժամերին արձագանքելը ադեկվատ է լինում: Բայց եթե տնտեսությունը կառավարվում է ընդհանուր խոսակցությունների մակարդակով, օրինակ՝ նաև «տնտեսական հեղափոխություն անելու» մասին հայտարարություններով, տնտեսությունը չի աշխատի: 

Ծանրակշիռ մոտեցում է պահանջում տնտեսությունը: Քանի դեռ այդ մոտեցումը չկա, ցանկացած «փռշտոց», համավարակ ու ճգնաժամ հունից հանելու է, որովհետև չգիտեն՝ ինչպես արձագանքել»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan