Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան 2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է գնան դպրոց․ նախարար Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը

Փալոնը և Հայ դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, նրանք ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել են այն լուրջ վտագները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ժամանակ։

 

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին և բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը, որպեսզի զգուշացնեն ԱՄՆ վարչակազմին և միջազգային հանրությանը համաճարակային պայմաններում Ադրբեջանի անխոհեմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները առաջին նամակը հղել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նրանք նամակում նշել են, որ այդ զորավարժությունները վտանգավոր են, խախտում են դիվանագիտական համաձայնագրերը և կարող են ապակայունացնել անվտանգությունը Հարավային Կովկասում այն ժամանակ, երբ կորոնավիրուսը հարյուր հազարավոր կյանքեր է  խլել։

Նրանք նամակներում կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները:

Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։  

website by Sargssyan