Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն իրավիճակի համար, որ հանրությանը տված իրենց խոստումները հօդս ցնդեցին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երկու տարվա ընթացքում քաղաքացիների ակնկալիքները, որ նրանք ունեին վարչապետ Փաշինյանից, իրականություն չեն դառնում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը երկու տարի շարունակ խոսում էր տարբեր բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, վեթինգի ու տնտեսական հեղափոխության մասին, սակայն դրանք լոկ հայտարարություններից այն կողմ չէին անցնում։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիները լրատվական «DDoS» հարձակման են ենթարկվում կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական գործերի հարուցման և պետությանը գումարներ վերադարձնելու մասին տեղեկություններով։ 

Այնինչ, հարուցված քրեական գործերից շատերը ժամանակի ընթացքում կարճվում են, իսկ որոշներն էլ անընդհատ ձգձգման գործընթացի մեջ են։ Դատախազությունն էլ, որպես աշխատանքի ցուցանիշ, շարունակ հրամցնում է հարուցված քրեական գործերի քանակը:

Փաստ է, որ մեծ քանակությամբ գործերի հարուցման արդյունքում, բացի լրատվական անտեղի աղմուկից, ոչինչ չկա։ 

Հնչեղ քրեական գործերի հարուցումն ավելի շատ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդում, քան միտված է նրանց կյանքի որակը բարձրացնելուն։ 

Չնայած աննշան փոփոխություններին՝ քաղաքացիների կյանքը մնացել է նույնը, ինչպիսին կար նախկինում։ Միևնույն ժամանակ, իշխանավորների կյանքի որակն առնվազն պարգևավճարների հաշվին էապես բարձրացել է։

Իսկ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնում է ուտոպիայի մակարդակի։ Իշխանությունները խոսում էին տնտեսական աճերի խոշոր ցուցանիշների մասին, սակայն դրանք իրենց արտացոլումը իրական կյանքում այդպես էլ չգտան, քանի որ վիճակագրությունն ուռճացված է և շատ դեպքերում ուղղակի նկարված։

Իհարկե, համավարակն ինչ-որ առումով «ջրում» կամ «կտրում» է իշխանությունների՝ հանրությանը տված խոստումները, սակայն նրանք գոնե պետք է կարողանան այս իրավիճակում ապահովել ճգնաժամային կառավարման պատշաճ մակարդակ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը և առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվեն։ Բայց ճգնաժամային կառավարումն իշխանությունների մոտ ևս չի ստացվում։ Եվ օրեցօր վատթարացող իրավիճակը խոսում է դրա մասին։ 

Իշխանության ներսում չկա անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ունեցող թիմ։ Դրա համար էլ մենք ականատես ենք լինում հախուռն, կտրուկ և իրար հակասող որոշումների կայացման, որոնց տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ քաղաքացիների համար։

Իսկ ահա գլխավոր հարցն այն է, թե արդյոք իշխանությունները պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն իրավիճակի համար, որ հանրությանը տված իրենց խոստումները հօդս ցնդեցին, և քաղաքացիներն էլ ներկայումս կանգնած են նույն կոտրված տաշտակի առաջ։

Երկու տարվա կառավարման փորձը ցույց է տալիս, որ միակ բանը, որ իշխանությունները հմտորեն կատարում են, պատասխանատվությունը սեփական ուսերից գցելն է։ Այսպես, եթե երկրի տնտեսությունը չի զարգանում, ապա դրա պատասխանատուն այն քաղաքացիներն են, ովքեր աշխատել չեն սիրում։ 

Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը չի բարձրացել, քանի որ այս համակարգում շարունակում են աշխատել նախկինների ներկայացուցիչները կամ համախոհները, որոնք սաբոտաժ են անում։

Կորոնավիրուսի համավարակի տարածումը հնարավոր չի լինում կանխել, քանի որ քաղաքացիները չունեն անհատական պատասխանատվության բարձր մակարդակ, դիմակներ չեն կրում, սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։ Պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու իշխանությունների արդարացումները կարելի է երկար շարունակել։

Սակայն մինչև ե՞րբ իշխանությունները կարող են իրենց բաժին պատասխանատվությունը գցել այլոց վրա. ի վերջո, այդ գործելակերպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վերջին շրջանում արդեն սկսել է խոսվել վարչապետ Փաշինյանի հավանական հրաժարականի մասին։ Ընդ որում, խոսվում է շատ ակտիվորեն: Նաև՝ հենց իշխանության ներսում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան