ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 04.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր դեղամիջոց, որ օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել «5-րդ ալիքը» Արցախում Փաշինյանի հրահանգով չի փակվել, դա քայլ էր հայտնի պատգամավորի միջոցով հավատարմություն ցույց տալու, ինչը նողկալի է. Հարություն Հարությունյան. Tert.am Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են Թոշակները փոստատարների միջոցով կփոխանցվեն․ Հակոբ Արշակյան (տեսանյութ) Սոցիալական հեռավորություն, դիմակներ եւ ակնոցներ․ որքանով է այս ամենն արդյունավետ COVID-19-ի կանխարգելման համար «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք» «Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, մեզ թեստեր չեն անում ու այդպես ենք գնում հիվանդներին օգնելու»․ Ն․ Զոհրաբյան «Տաթեւիկ Ադումյանը կարանտինի իմ ձեռքբերումն է». Նարինե Մկրտումյանը նկարահանվում է սերիալում Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է, քանի որ դիլետանտ է, մեծամիտ, ինքնահավան, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ. Դավիթ Խաժակյան Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի մեծ բռնկում. Արսեն Թորոսյան (տեսանյութ) | ՍիվիլՆեթ Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի ֆոտոշարքը բալիկի ծննդին ընդառաջ Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ

«Ծույլ» կայծակը սանձող փրկիչը՝ շանթարգել

Ամպրոպը, որպես բնական երևույթ, ինքնին բացառիկ գեղեցիկ երևույթ է: Դրանից հետո, որպես կանոն, եղանակը բարելավվում է, և օդը դառնում է թարմ ու մաքուր, քանի որ այն հագենում է իոններով, որոնք ձևավորվում են կայծակնային պարպումների ժամանակ: Կայծակի պարպումը մարդու աչքը տեսնում է միայն մի ակնթարթ, քանի որ արագությունը, որով տարածվում է լույսը, կազմում է 300000 կմ/վրկ:

 Մթնոլորտի ամպրոպային ամպերում կուտակված ահռելի էլեկտրական պարպումը հենց կայծակն է: Էլեկտրական լիցքերը, որոնք ձևավորվում են մեր առօրյա կյանքում և արտադրության մեջ, անհամեմատ ավելի փոքր լարում ունեն, քան այն էլեկտրական լիցքերը, որոնք կուտակվում են ամպերի մեջ: 

Հետևաբար այս կայծակնային էլեկտրական պարպումների էներգիան շատ մեծ է: Միևնույն ժամանակ կայծակի դեպքում մարդը, կենդանիները և շենքերը կարող են մեծ վտանգի տակ հայտնվել: Կայծակնային պարպումը միշտ ուղեկցվում է ամպրոպով, որը կայծակի ձայնային իմպուլսն է:

 Հասկանալով, որ կայծակը կարող է մեծ վնաս պատճառել՝ մարդիկ մտածել են, թե ինչպես պաշտպանվել դրանից: Դա անելու համար հորինվել է հատուկ սարք, որը կոչվում էր շանթարգել, բայց նրա գործառույթը ոչ թե արգելելն է, այլ «կայծակը» շեղելը: 

Իսկ ո՞վ է հորինել շանթարգելը: Ենթադրվում է, և դա նշված է բոլոր հանրագի տարաններում, որ շանթարգելի գյուտարարը ամերիկացի Բենջամին Ֆրանկլինն էր: Դա տեղի է ունեցել 1752 թվականին:

 Ոչ ոք չի կարող հերքել դա, քանի որ Ֆրանկլինը իսկապես շատ էր հետաքրքրված այդ հարցով և, օգտագործելով իր կուտակած փորձը, գործնականում իրականություն է դարձրել իր գաղափարները: 

Այնուամենայնիվ, համարվում է, որ նա գիտականորեն կյանքի է կոչել այդ գաղափարը, քանզի հայտնի է, որ շանթարգելներ օգտագործվել են նաև շատ առաջ: Այս գաղափարը ծագել է մեզանից հազարավոր տարիներ առաջ դեռևս հին հույների մոտ, որոնք որպես շանթարգել օգտագործել են ոսկեզօծ սյուներ, որոնք հողակցվել են ոսկեզօծ ձողերով: Եվրոպայում 1780 թվականին առաջին անգամ իր տան տանիքին շանթարգել է տեղադրել Ֆրանսիայի Սենտ Օնորե փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը: 

Շանթարգելը երկաթյա ձող է, որի բարձրությունը գերազանցում է հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի բարձրությունը: Շանթարգելը բաղկացած է 3 մասից՝ մետաղական ձող, հողակցված մաս և դրանք իրար կապող լար՝ հաղորդիչ: Փաստն այն է, որ կայծակն օդում իր համար «ուղի» է հարթում: 

Բնականաբար, կարճ ուղի ստեղծելը շատ ավելի հեշտ է, և կայծակը, լինելով սարսափելի «ծույլ», միշտ որոնում է ամենակարճ ճանապարհը և հարվածներ հասցնում ամենաբարձր օբյեկտներին, ինչը, ըստ էության, հենց կարճում է նրա ուղին: 

Շանթարգելին հարվածելով՝ կայծակը նրան է հաղորդում իր ամբողջ էներգիան, որն էլ անցնում է հողին և մարվում առանց վնասներ պատճառելու: 

Մինչև շանթարգելների տեղադրումը կայծակները մեծ վնասներ են պատճառել գյուղերին ու քաղաքներին՝ առաջացնելով հրդեհներ: Հետևաբար շանթարգելի ստեղծումը շատ կարևոր ծառայություն է մարդկությանը, քանի որ այն օգնել է փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:

 

 

 

website by Sargssyan