Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Համավարակը եւ դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Վերջը չերեւացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել եւ ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միեւնույն է՝ այլեւս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին եւ կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական եւ պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի եւ վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

 Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի  հիմքում ընկած է, նախ, կարեւորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է,  յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, եւ Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական եւ այլն։ Երկրորդ քայլով պետք է ձեւավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը եւ ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ եւ առաջ երկրի ներսում համերաշխության եւ աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում,  նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի եւ կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, եւ հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։

Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա եւ պառակտում, չի լսում որեւէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

Միասնական բանտ

 Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները եւ մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, եւ վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարեւոր բան. այս նոր համապետական բանտում  կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, եւ առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի եւ պսեւդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները եւ կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։  Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է,  ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, եւ հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։

Ուրեմն խնդիրը հետեւյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային եւ ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ),  հեղինակություն (հեղինակություններ) եւ ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։

Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներեւակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը եւ խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձեւավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, եւ դրա վրա պետք չէ սեւեռվել։ Կարեւորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի եւ հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձեւավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից