Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 09.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն Նարեկ Բավեյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում Երկու լավ նորություն հայկական ֆուտբոլի մասին Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Նոր սանրվածքով ու ոճով Դիանա Գրիգորյանը կարծես իր դստեր տարիքի աղջնակ լինի «Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս» Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ» Մուննաթ ու անկարողություն Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է «Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը» «Հրապարակ». «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ»

Պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է բանակի զորամասերից մեկում. Հայտարարվել է ուսումնական տագնապ

Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:

Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:

website by Sargssyan