Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աբսուրդային է, որ երդմնակալության ժամանակ Փաշինյանը շեշտը դնում է Արցախի նորընտիր իշխանությունների՝ իրեն լոյալ լինելու վրա. Աննա Կարապետյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աբսուրդային է, որ Արցախի նախագահի երդմնակալության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շեշտել Արցախի նորընտիր իշխանությունների՝ իրեն լոյալ լինելը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի վարչապետը ոչ թե փորձում է բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը, ընդգծել դրա կարևորությունը, Արցախի կայացվածությունը՝ որպես պետություն, տեղի ունեցող գործընթացների ժողովրդավարական բնույթը, այլ շեշտը դնում է հեղափոխության վրա և փորձում է ընդգծել Արցախի իշխանությունների լոյալությունն իրեն»,- ասել է նա:

«Ինչ իշխանություն էլ ընտրվեր Արցախում, Հայաստանի իշխանություններն ստիպված էին լինելու համագործակցել նրանց հետ, այլ հարց է, թե ինչ բնույթ կունենար այդ համագործակցությունը»,- ավելացրել է նա:

«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այսպիսի մոտեցումը մեր շահերից չի բխում՝ շեշտը դնել լոյալության վրա: Հայաստանն ու Արցախը պետք է համագործակցեն, բայց չպետք է լինեն միակարծիք»,- ընդգծել է փորձագետը:

Ըստ նրա՝ կարևոր է, որ միջազգային հանրության մոտ տպավորություն չստեղծվի, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կա ուղղահայաց ենթակայություն: «Պետք է լինի գիտակցում, որ Հայաստանի իշխանությունը չի կարող պարտադրել մի բան, որն Արցախի իշխանության համար ցանկալի չէ»,- նշել է նա:

Խոսելով երդմնակալության տեքստում Արայիկ Հարությունյանի կողմից «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման շեշտադրման մասին՝ Կարապետյանն ասել է. «Արցախի նորընտիր նախագահն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման ներքո, այլ հակառակը՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի արտաքին կապերի զարգացման, ինքնիշխանության ընդգծման վրա շեշտը դնի՝ ցույց տալով, որ Արցախը միայն ինքը կարող է իր անունից խոսել»:

Անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ ֆինանսական միջոցներն ուղղվելու են հանրություններին խաղաղության պատրաստելուն: «Խաղաղության պատրաստելը հակամարտության առկայության պարագայում վատ երևույթ չէ, հասկանալի է, որ բոլորը ցանկանում են խաղաղություն և պետք է պատրաստվեն խաղաղության»,- ասել է Կարապետյանը:

«Երբ հակամարտության կողմերից մեկն անդադար սպառնում է պատերազմով (երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ պատերազմն ավարտված չէ, և համոզված եղեք` մենք վերջ ենք տալու «օկուպացիային» - հեղ.), այս պարագայում ի՞նչ խաղաղության պատրաստելու մասին է խոսքը և ինչպե՞ս կարելի է պատրաստել խաղաղության Ադրբեջանի հասարակությանը: Իսկ եթե Ադրբեջանի հասարակությանը չես պատրաստում խաղաղության, ուրեմն ինչպե՞ս և ինչի՞ համար ես պատրաստում խաղաղության Հայաստանի և Արցախի հասարակություններին»,- նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն