Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 06.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, առողջացել է 162 անձ, մահացել՝ 7-ը Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական

Նոր ֆիլմով փորձ կարվի «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություններն այլ դիտանկյունից ներկայացնել

Past.am

Մեր իրականության մեջ կան թեմաներ, որոնց անդրադառնալու՝ դրանց մասին խոսելու, ֆիլմ կամ հաղորդում պատրաստելու համար ինչ-որ առումով համարձակություն է պետք: Ռեժիսոր Հայկ Բաբայանը շուտով հանդիսատեսին կներկայացնի «Երևանը արցունքներին հավատում էր» գեղարվեստա-վավերագրական ֆիլմը: Նա նշում է՝ արվեստում առհասարակ արգելված թեմաներ չկան և չեն կարող լինել, հատկապես մեր ժամանակներում: «Ռեժիսուրան ինքնին համարձակություն է: Այն պետք է ներկայացնի ցանկացած դեպքի, պատմության, ժամանակագրության, մարդու էության և մնացած ամեն ինչի ամբողջ խորությունը: Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենացավալի էջերից է: Մեր ֆիլմով ներկայացնում ենք այն, ինչը զգացել ենք: Համարձակություն է պետք Հոկտեմբերի 27-ին մեդալի երրորդ կողմից նայելու համար: Մեդալն ունի երկու կողմ, բայց իմ ֆիլմով ցույց եմ տալու մեդալի երրորդ կողմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Հարցին, թե ե՞րբ հասունացավ այս իրադարձությանն անդրադառնալու գաղափարը, ռեժիսորն ասում է՝ առաջին դասարանում էր սովորում, երբ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի սարսափելի ողբերգությունը: «Հիշում եմ՝ մեր դասղեկն այդ օրն ասաց, որ ոտքի կանգնենք և մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը: Չհասկացա, թե ինչու եմ ոտքի կանգնում, բայց պարզ էր մի բան՝ շուրջս բոլորը տխուր էին և լաց էին լինում: Դա ազդեց իմ հոգեբանության վրա: Հասկացա, որ երկրում տեղի է ունեցել մի շատ վատ բան, բայց թե ինչ չէի կարող ասել: Դպրոցական և ուսանողական տարիներին ինֆորմացիան կուտակվեց և արդյունքում որոշեցի՝ պետք է ֆիլմ նկարեմ: Ֆիլմի ստեղծման գաղափարը մեկ-երկու օրվա կամ մեկ տարվա չէ: Գաղափարը վերջնականապես ամրապնդվեց, երբ հասունացա ես և իմ մտքերը տվյալ դեպքերի վերաբերյալ: Ամեն տարիքում մի կերպ եմ ընկալել այդ պատմությունը, հիմա այլ կերպ եմ ընկալում, գուցե 10 տարի հետո դրան լրիվ այլ դիտանկյունից նայեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ֆիլմի ասելիքի մասին խոսելիս ռեժիսորը նշում է՝ ֆիլմը դիտելուց հետո յուրաքանչյուր մարդ ինքը կանի իր եզրահանգումները: «Այս ֆիլմում Հոկտեմբերի 27-ը ինչ-որ առումով սիմվոլիկ է, որպես իրադարձությունների էպիկենտրոն: Շատերը կարող են նայել ֆիլմը ու նրանց մոտ հարց առաջանա՝ իսկ այս ֆիլմն ի՞նչ կապ ուներ Հոկտեմբերի 27-ի հետ: Այստեղ բախվում ենք ռեժիսուրային, այն խորքային երևույթ է, թույլ է տալիս տարբեր դիտանկյուններից խոսել թեմաների մասին, որ մարդիկ չկենտրոնանան միայն մեկ իրադարձության վրա: Բացի դա, ռեժիսուրայի նպատակն այն չէ, որ կրկնի նույնը, ինչ ասվել է 20 տարուց ավելի, այլ ժամանակ առ ժամանակ կայծակի պես ամենակարևորն ու միանգամից ասելն է: Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչ կատարվեց մեզ հետ այդ օրը, դրանից առաջ ու հետո»,-եզրափակում է Հայկ Բաբայանը:

Լուսինե Առաքելյան

website by Sargssyan