Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 05.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չինաստանը որոշել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է շուրջ 5 դրամով Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին, առկա են բոլոր իրավական հիմքերը. Ղազինյան Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառավարող ուժն ավելի է արագացնում տնտեսության անկումը. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան Օնիկ Գասպարյանն անելու է հաջորդ քայլը. Սոնա Աղեկյան Սյունեցիները բացարձակ անհանգստության կարիք չունեն. ՊՆ փոխնախարար Նիկոլ Փաշինյանն առանց բանակի հետ համաձայնեցնելու բարձրագույն զինվորական կոչումներ է տվել Հայաստանում օրեր առաջ վայրէջք է կատարել Իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը. քաղաքագետ Աննա Նաղդալյանը՝ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների մասին Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան

Սննդամթերքի որոշ տեսակներ շարունակել են թանկանալ. հագուստի և կոշիկի գները ևս բարձրացել են

Past.am

Այս տարվա ապրիլին 2019 թ. ապրիլի համեմատ հանրապետությունում սպառողական գների ինդեքսը ավելացել է 0,9 տոկոսով: Կան ապրանքներ, որոնց դեպքում կտրուկ գնանկում կա, բայց առանձին ապրանքատեսակներում գնաճ է արձանագրվել:  

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 0,3 տոկոս գնանկում կա: Միևնույն ժամանակ, մի շարք պարենային ապրանքների գները շարունակել են բարձրանալ:

Մասնավորապես՝  բրնձի գինն այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել է 6,2 տոկոսով: Մինչդեռ, նկատենք, որ 2020թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատ բրնձի գինն ավելացել էր 2,6 տոկոսով: Ալյուրի ու ձավարեղենի գները ևս շարունակել են աճել. եթե մարտին 2019թ. մարտի համեմատ այս ապրանքախմբի գնաճը կազմել էլ 3,1 տոկոս էր, ապա 2020թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները 8,6 տոկոսով են ավելացել: Մակարոնեղենի գներն էլ 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ավելացել են 8,1 տոկոսով: Այս ապրանքախմբում 2020թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ավելի քիչ՝ 3,9 տոկոս  գնաճ էր արձանագրվել:

Իսկ մսի շուկայում գնանկումը հիմնականում շարունակվել է: 2020թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,4  տոկոս գնաճ է նկատվել միայն գառան մսի շուկայում: Իսկ թռչնամսի գինը նշված ժամանակահատվածների համեմատությամբ նվազել է 10,9 տոկոսով: Տավարի և հորթի մսի գինը չի փոխվել: Ձկան և ծովամթերքի շուկայում էլ գների 4,3 տոկոս նազում է գրանցվել:

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ,  3,3 տոկոս գնանկում կա: Միևնույն ժամանակ, 2020թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 4 տոկոսով ավելացել են յոգուրտի և մածունի գները: Նշված ժամանակահատվածում ձվի գինը նվազել է 17,2,  կարագինը՝ 2,1 տոկոսով:

Իսկ մրգերի գները շարունակել են բարձրանալ:  2020թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ մրգերի գները բարձրացել են 9,2 տոկոսով: Այլ իրավիճակ է բանջարեղենի շուկայում, ուր  6,5 տոկոս գնանկում կա: Նկատենք, սակայն, որ չորացած բանջարեղենի, այլ պահածոների, մշակած բանջարեղենի շուկայում 7,4 գնաճ է գրանցվել: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի շուկայում էլ գնաճը 11,3 տոկոս է: Մասնավորապես՝ օղու գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել է 17,3, գինին՝ 2,3, գարեջուրը՝ 4,5 տոկսով: Ծխախոտային արտադրատեսակների շուկայում գնաճը կազմել է 9,2 տոկոս:

2020թ. ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են նաև հագուստի և կոշիկի գները: Այս շուկայում, ընդհանուր առմամբ, 3,8 տոկոս գնաճ կա: Հագուստը թանկացել է  3,7, իսկ կոշիկը՝ 3,9 տոկոսով:

website by Sargssyan