Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դա­տա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մի­այն թե ար­դեն շատ ուշ չլի­նի. իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­ձե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հնա­րա­վոր «մի­լի­ո­նա­վոր» եկա­մուտ­նե­րի մա­սին խո­սակ­ցու... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Գյու­ղատն­տե­սու­թյա­նը ոչ թե ցրտա­հա­րու­թյու­նը, այլ ան­կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Թրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա Վաշինգտոնից Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12-ը բախվել են իրար, ևս մեկը մոտ 30 մ սահել է ձորը «Պուտինը Գելենջիկում պալատ չունի». Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի հայտարարությունը Որ դեպքում Շուշին կրկին մերը կլինի Ամերիկյան ինդեքսներն աճել են Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար. իրավիճակը ՀՀ ճանապարհներին Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին Նոր զարգացումներ՝ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործում «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առա­ջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլարի չափով. «Ժողովուրդ» Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ» Հայաստանը չի՞ կատարում կարևոր համաձայնագրի կետերը. «Ժողովուրդ» Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում «Ժողովուրդ» Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթուլատրելի է. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ» Դա գաղտնի է պահվում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի՝ հայկական կողմից գերիների հստակ ցուցակ չներկայացնելու հայտարարության մասին. «Ժողովուրդ» Նոր կուսակցություն է ստեղծվում. «Հրապարակ»

Նոր չափանիշներ բուքմեյքերական գրասենյակների և խաղասրահների տեղակայման նկատմամբ

Past.am

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջոցով տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է 2020 թ.-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա¬րելու մասին» 2019 թ.-ի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքով, որի համաձայն այս տարվա նոյեմբերի 1-ից բուքմեյքե¬րական գրասենյակի կամ խաղասրահի միջո¬ցով տոտալիզատոր կազմակերպման  գործունեություն կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն: Մինչ այս փոփոխության ընդունումը նման չափանիշներ սահմանված չէին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջատար երկրներում կարգավորումների առումով կան որոշ տարբերություններ, այնուամենայնիվ, գործունեության իրականացման վայրի նկատմամբ տարածքային սահմանափակումների սկզբունքների առումով ունեն նաև նույնատիպ մոտեցումներ: Օրինակ՝ որոշ պետությունների օրենսդրությունը պարունակում է խաղային հաստատությունների որոշակի օբյեկտների մոտ տեղադրման արգելք՝ մանկական, բժշկական և ուսհաստատություններում, երկրպագության վայրերում, մանկական առողջարաններում, գրադարաններում և թանգարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, ինչպես նաև տեղական իշխանությունների որոշմամբ արգելված վայրերում: Բացի դա, մի շարք առաջատար երկրներում սահմանմանափակումները կիրառվում են կախված բնակչության թվաքանակից, խտությունից և այլն:

Ուսումնասիրելով այդ կարգավորումները, նախագծի մշակման համար հիմք են ընդունվել մեր երկրի առանձնահատկությունները և ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝ զերծ պահել հասարակության խոցելի խմբերը վիճակախաղերով հրապուրվելու վտանգից, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից՝ խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով:      

Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա`վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ հեռավորությունները.

1) Երևանի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր,

2) Կոտայքի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ`ուղիղ գծով առնվազն 100 մետր,

3) Վայոց ձորի մարզկենտրոնում և Ջերմուկ համայնքում, Սյունիքի մարզկենտրոնում և Մեղրի համայնքում և Տավուշի մարզկենտրոնում`ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

Լուսինե Առաքելյան

website by Sargssyan