ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 03.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցի­ան դար­ձել է ՖԻ­ՖԱ-ի ան­դամ Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ Ոստիկանության արտակարգ ծառայությունը Նոր Նորքում Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ «Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է» «Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տին, թե՛ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին» Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմը շարունակում է բավականին ինստիտուցիոնալ թերություններ ունենալ»

Past.am

Կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործընթացների առումով փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը մի շարք վերապահումներ ունի: Նա մի քանի հարց է առանձնացնում, որոնք կա՛մ լուծումներ չեն ստացել, կա՛մ պարզապես անփոփոխ են մնացել:

«Խնդիրն այն է, որ մենք շարունակում ենք նախապատվությունը տալ պատժիչ մեխանիզմին, որովհետև մեզ մոտ, կարծես, շեշտադրումն ավելի շատ արվում է իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման վրա: Եվ այստեղ էլ որոշակի խնդիր կա՝ կապված հասարակական սպասելիքների հետ. հեղափոխությունից հետո բավականին աղմկահարույց և լայնածավալ հանցագործությունների բացահայտումներ, դատապարտումներ, կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավում էին սպասում: Այդուհանդերձ, փաստորեն, մենք դրա ականատեսը չենք: Կան, իհարկե, բացահայտումներ, բայց այդ գործերի հետագա ընթացքի հետ կապված որոշակի թափանցիկություն ու հաշվետվողականություն չկա: Ըստ իս, հասարակությունը չի ստանում բավարար ինֆորմացիա, թե ինչ ընթացք ստացան կոռուպցիոն գործերը, որովհետև առանձնապես կոռուպցիոն գործերով դատապարտված անձանց էլ չենք տեսնում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելմանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Չէի ասի, թե կոռուպցիայի կանխարգելման առումով էական փոփոխություն ունենք: Բացի այդ, տեսնում ենք, որ, ըստ էության, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիարժեքորեն չի կարողանում կատարել իր գործառույթները: Կամ էլ այդքան էլ տեսանելի չէ այդ մարմնի գործունեությունը՝ ո՛չ կոռուպցիայի կանխարգելման, ո՛չ հայտարարագրերի, ոչ էլ, առավել ևս, հակակոռուպցիոն կրթության առումով: Ի դեպ,  հակակոռուպցիոն կրթությունն առհասարակ անտեսված է մեզ մոտ: Այս առումով բարձիթողի վիճակ է: Կոռուպցիայի կանխարգելումը նույնպես բազում խնդիրներ ունի: Մեծ հաշվով, չէի ասի, որ վերջին երկու տարիներին ինչ-որ նկատելի առաջընթաց ունենք այդ ոլորտներում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ, ինչպես ավանդաբար, այսօր էլ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմը շարունակում է բավականին ինստիտուցիոնալ թերություններ ունենալ»:

Ընդգծելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մասին՝ նա հավելեց. «Եթե հասարակության լայն շերտերում այդ հանձնաժողովի վերաբերյալ հարցումներ կատարենք, ենթադրում եմ, որ շատ ու շատ մարդիկ ուղղակի կասեն, որ տեղյակ էլ չեն, որ նման մարմին կա մեզ մոտ, ինչ գործառույթներ ունի և ինչ աշխատանքներ է կատարել»:

Խոսելով հայտարարագրման ինստիտուտի, դրա կատարելագործմանն ուղղված քայլերի մասին՝ մեր զրուցակիցն օրինակ բերեց՝ մատնանշելով հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգման հանգամանքը: Նա, մասնավորապես, նկատեց.

«Սա նշանակում է, որ մեզ մոտ դեռ չի հաջողվում այն ճիշտ հիմքերի վրա դնել՝ մասնավորապես ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով հայտարարագրերի ներկայացման, վերլուծման և հրապարակման տեսանկյունից: Մինչդեռ , նշված հանգամանքները կոռուպցիայի կանխարգելման կարևոր բաղադրիչներից են: Առհասարակ, հայտարարագրման ինստիտուտը շատ կարևոր գործիք է կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Այն նաև կանխարգելիչ նպատակ ունի. եթե, ենթադրենք, կոռուպցիոն գործունեություն ծավալող պաշտոնյան գիտի, որ պետք է հայտարարագրի ամբողջ ունեցվածքը, բնականաբար, կմտածի՝ արժե՞ արդյոք ունենալ այն, հայտարարագրել ու հետո ևս խնդիրներ ունենալ: Իսկ եթե թաքցնի ու կեղծ հայտարարագիր ներկայացնի՝ դրա համար ևս պատասխանատվություն է նախատեսված: Ուղղակի խնդիրն այն է, որ, ցավոք, մեզ մոտ այդ կարևոր ինստիտուտը հեռու է ցանկալի ձևով իրականացումից: Ընդհանուր առմամբ, ժամկետների, հայտարարագրերի հրապարկման և այդ ինֆորմացիայի վերլուծության արդյունքում ստացված տեղեկատվության հետագա ընթացքի հետ կապված խնդիրներ ունենք»:

Ինչ վերաբերում է համատարած հայտարարագրման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ խոսակցություններին, փորձագետը նշեց. «Եթե ճիշտ եմ հիշում, Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ մի անգամ նման փորձ արդեն ունեցել ենք: Հետո, որքան հիշում եմ, հրաժարվեցին այդ մտքից. պարզ դարձավ, որ պետությունն ի վիճակի չի լինելու վերլուծել հսկայական քանակությամբ հայտարագրերը: Նշվածի օգտակարությունը կասկածի տակ դրվեց, որովհետև եթե այդ ինֆորմացիան չի վերլուծվելու, ընթացք չի տրվելու,  ձևական հավաքագրվելու է և պահպանվելու ինչ-որ տեղ, չեմ կածում, որ արդյունավետ կլինի: Պետք է գնահատել, թե ինչի համար ենք դա անում և պատրա՞ստ ենք արդյոք մեր ինստիտուցիոնալ համակարգի զարգացման ներկայիս մակարդակով համատարած հայտարարագրումը արդյունավետ իրականացնել: Այն ոչ թե ինքանպատակ, այլ իմաստավորված գործողություն պետք է լինի, որը օգուտ կտա: Եթե դա չկա՝ իմաստ չկա դրանով զբաղվել»:

Աննա Բադալյան

 

website by Sargssyan