ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իշ­խա­նու­թյուն­նե­րի հույ­սը վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պու­լյա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Չժխտենք վտան­գը, բայց մի­և­նույն ժա­մա­նակ խու­ճա­պի չմատն­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Հան­րա­յին սննդի ոլոր­տում կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 9-10 ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 18.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ է լավային լամպը և որքանո՞վ է լամպի գործառույթ կատարում Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո. ԿԳՄՍՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ Ուսումնավարժական հավաքները Արցախի ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական ու նպատակային Դավթաշենի մի շարք շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը Իշ­խա­նու­թյուն­նե­րի հույ­սը վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պու­լյա­ցի­ա­ներն են Մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. չեն կարողանում սպառել բանջարեղենը Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել «Չժխտենք վտան­գը, բայց մի­և­նույն ժա­մա­նակ խու­ճա­պի չմատն­վենք» Վանգայի կանխատեսումը՝ ինչ է մեզ սպասվում «հինգ երկուսների» օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում «Հան­րա­յին սննդի ոլոր­տում կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 9-10 տո­կո­սը փակ­վել է. կա­ռա­վա­րու­թյու­նը զո­հա­բե­րում է տնտե­սա­կան զար­գա­ցու­մը» 182 վարակման նոր դեպք Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը կարեւոր է COVID-19 համավարակի հաղթահարման համար

Կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը

Past.am

Հայաստանը գտնվում է ճգնաժամային փուլում։ Կորոնավիրուսի տարածման ինտենսիվ տեմպը չի դադարում, իսկ առողջապահական համակարգն աշխատում է ուժերի լարվածության պայմաններում։ Եվ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում տնտեսական միջավայրի և հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր կառավարություն երկրի համար միջազգային և ներքին բարենպաստ պայմաններում կարող է արդյունքներ գրանցել, դրա համար հատուկ ջանքեր չեն պահանջվում, սակայն հատուկ ջանքեր և եռանդ է պահանջվում ճգնաժամային պայմաններում կառավարում իրականացնելու և արդյունքեր գրանցելու համար։

Իսկ ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանի կառավարությունը միայն բարենպաստ պայմաններում աշխատող կամ այսպես ասած «լեն օրերի» կառավարություն է, որը ճգնաժամային իրավիճակներում ի վիճակի չէ արդյունավետ կառավարում իրականացնել։

Եթե խոսենք փաստերով, ապա ճգնաժամային ու ֆորսմաժորային իրավիճակներում անհրաժեշտ էր համախմբել հանրությանը, որպեսզի ողջ հասարակությունը հետևեր այն օրակարգին ինչն առաջ են տանում իշխանությունները երկիրը ստեղծված իրավիճակից դուրս հանելու համար։

Սակայն ի սկզբանե իշխանությունները անլուրջ վերաբերմունք ունեին համաճարակի հետ կապած և զբաղված էին ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչությամբ։ Նրանք իրենց քաղաքականապես վստահ էին զգում և շարունակում էին ցեխ շպրտել իրենց քաղաքական մրցակիցների հասցեին։

Իշխանություններին թվում էր, թե այս անգամ էլ հանրությանը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելով՝ կարող են հաջողության հասնել, ինչպես որ կատարել են այս երկու տարիների ընթացքում։

Բայց արդեն ճգնաժամով պայմանավորված քաղաքական եղանակի փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ իշխանությունների անլրջությունն ու ընդդիմության հետ համագործակցելու խողովակների բացակայությունը ստեղծեցին մի իրավիճակ, երբ չկա կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարի միասնական տեսլական։

Իսկ երբ իշխանությունները սկսել են քիչ-քիչ սթափվել, ապա հանրությունը շարունակում է լուրջ չընդունել նրանց գործելակերպը, քանի որ կառավարությունն ի վիճակի չէ կառավարման պրոֆեսիոնալ որակներ դրսևորել։

Երկու ամիս է, ինչ Հայաստանը գտնվում է արտակարգ դրության ռեժիմում և պարետատունը իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ տարբեր որոշումներ է ընդունում, բայց վարակի տարածման տեմպը շարունակում է մնալ անվերահսկելի։

Ու այնպես չէ, որ վարակի դեմ արդյունավետ պայքարը կառավարության ուժերից վեր է, քանի որ կա գրանցված վարակի դեմ արդյունավետ պայքարի փորձ։ Օրինակ՝ հարևան Վրաստանում հնարավոր եղավ հաջող պայքար տանել կորոնավիրուսի տարածման դեմ, և դա է պատճառը, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են արդեն հուլիսի 1-ից թույլատրել զբոսաշրջիկների մուտքը երկիր, իսկ մենք դեռևս վարակի պիկին տանող ճանապարհին ենք։

Ըստ էության ստացվում է, որ մեր կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը։ Ուստի պատահական չէ, որ այդ մասին կառավարության նիստի ժամանակ անուղղակիորեն խոստովանեց նաև վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, թե կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն և իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։

Արթուր Կարապետյան

 

 

 

 

 

 

 

website by Sargssyan