ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 09.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Երեմ Սարգսյան Ucom-ի հայտարարությունը լայն տարածում է գտել եվրոպական մամուլում Ձեր ճակատագիրը գրված է Ձեր ծննդյան տարեթվի վերջին թվում Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը Անցած տարի ասացիք՝ ՏՄՊՊՀ նկատմամբ վստահությունը պետք է բարձրանա․ ի՞նչ եք արել դրա համար Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչի բողոքը կդառնա բեկումնային 60 կմ/ժ առավելագույն արագություն Երեւանի բոլո՞ր ճանապարհներին․ երթեւեկության փոփոխություն Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձեւով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան Պարետի նոր որոշումը. ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ էնտեղ մահանում են. Արարատ Միրզոյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը

«Հրապարակ». Բոլորը խռովել են . Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը չեն կանչել նաեւ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած բացօթյա խրախճանքին մասնակցած բոլոր արցախցի հյուրերին պլանավորում են թեստավորել։ Տեղեկությունը հաստատեց նորընտիր նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ խոստովանելով, որ միջոցառման կազմակերպիչները թերացել են կազմակերպչական հարցերում, հյուրերի միջեւ չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, ի տարբերություն բուն երդման միջոցառման, որի ժամանակ դահլիճում ազատ տեղեր էին թողնվել։

Թեեւ Հարությունյանի ինաուգուրացիան նշանավորվեց Թթենիների պուրակում խնջույքի՝ աղմուկ առաջացրած լուսանկարով, սակայն այն ստվերեց առանցքային հարցեր, ինչպիսիք հյուրերի ընտրությունն է։

Արցախի նորընտիր իշխանությունները հրավիրել էին «հեղափոխական էլիտային», նախկին եւ ներկա շատ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ անտեսվել էին։ Օրինակ, հրավեր չէր եղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, կաթողիկոսին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նույնիսկ ՀՅԴ հայաստանյան կառույցին։

Մինչդեռ դահլիճում էր, ասենք, Գուրգեն Արսենյանը։ Խոսնակը չհամաձայնեց, թե քաղաքական կոնտեքստով է կատարվել հյուրերի ընտրությունը, ասաց հակառակը՝ չեն խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, պահպանելու են չեզոքություն։ ՀՅԴ-ի մասով ասաց, որ հրավիրել են միայն Արցախի Դաշնակցությանը։

Նկատեց, որ Արցախի բնակչության 50, Հայաստանի՝ 80 տոկոսը նեղացել է իրենցից, քանի որ շատերն Արայիկ Հարությունյանի հետ ջերմ հարաբերություններ ունեն։ «Անձամբ ես չեմ կազմել ցանկը, չեմ կարող ասել՝ ինչու․․․ բայց մենք առաջնորդվել ենք՝ ելնելով ներկա իրավիճակից, չէինք կարող բոլորին հրավիրել, կաթողիկոսի հարցում էլ նույն Դաշնակցության սկզբունքով ենք առաջնորդվել, սովորաբար երդմնակալությանն այստեղ Պարգեւ սրբազանն է լինում։

Հրավիրվել են հիմնականում գործարարները, որոնք ներդրումներ են կատարել Արցախի համար, բայց կրկին բոլորին հնարավոր չի եղել հրավիրել, հույս ունենք, որ նրանք էլ մեզնից չեն նեղացել եւ խորհրդարանականները»։

website by Sargssyan