ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխար... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 11.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Թուրքիան գաղտնի համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա պետություններից դիսիդենտների առեւանգման վերաբերյալ «Հանրակրթության չափորոշիչներում խնդրահարույց եւ ռիսկային ձեւակերպումներ կան». ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունը Էներգիայի միջազգային գործակալությունը բարձրացնում է 2020 թվականի նավթի պահանջարկի կանխատեսումը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը

Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն և Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ.-ին և Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:
Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն և Ա.Փ.-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
2020թ․մայիսի 24-ին Խ. Մ-ն, Մ. Ս-ն և Լ. Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

website by Sargssyan