ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 08.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են Հինգ միլիոն դրամ՝ «Ակբա» բանկի կողմից Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել

Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև հուշագիր է ստորագրվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ հուշագրի հիմնական բովանդակությունը ծրագրերի համապատասխանեցումն է միմյանց․ «Հուշագրի հիմքում երկրի զարգացման համար ներկայացված նախընտրական ծրագրերը և համատեղ աշխատանքն ու քաղաքական պատասխանատվության կիսումն է՝ առաջին հերթին խորհրդարանում։ Այն հիմնականում վերաբերում է խորհրդարանական համատեղ աշխատանքին։ Բնականաբար, քաղաքական համագործակցությունը չենք կարող բացառել, որը կարող է տարածվել նաև գործադիր մարմնում, բայց այս պահին շեշտը դրված է երկու կուսակցությունների ծրագրերին»,- ասաց նա։ Ըստ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Արշավիր Ղարամյանին՝ ի պատասխան մեր հարցի Պողոսյանն ասաց, որ նշանակումների հարց չի քննարկվել և հավաստիացրեց՝ այս պահին ևս չի քննարկվում։ Այնուամենայնիվ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ Բաբայանի թեկնածությունը դիտարկվո՞ւմ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար․ «Այս պահին որևէ մեկի թեկնածությունը չի դիտարկվում, ոչ միայն պարոն Բաբայանի, այլև որևէ անձի անուն այդ պաշտոնի համար չի քննարկվում, բայց հաշվի առնելով մեր քաղաքական համագործակցությունը՝ ոչինչ չենք կարող բացառել»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ 

website by Sargssyan